Ամանորյա այլընտրանքային խաղալիք

Այս տարի դեռ ձյուն չէր եկել և մենք մեծ ցանկություն ունեինք ձնագնդի խաղալու, փաթիլներին բռնելու ու թրցնելու։

Առավոտյան Մարկը եկավ պարտեզ, շատ տխուր դեմքով,

-ասաց, ձյուն ե՞րբ է գալու, չեմ հասկանում,

-ասացի, դեռ շուտ է կգա մի մտածի, -ասաց ես արդեն մտածել եմ, թղթից փաթիլներ եմ պատրաստելու ու օդ թրցնեմ, կլինի սիրուն ձյուն։ Մարկը միտքը տվեց և մենք էլ անցանք գործի ու ահա այսպիսի հետաքրքիր բան ստացվեց։