
Աշոտ Բլեյանի սուրհանդակ
Դպրոցի ատամհատիկի բաց արվեստանոց
Ճաշացանկ
Դաստիարակներից մեկը 8:45 լինում է խմբասենյակում, ջերմաչափվում է, կրում է դիմակ, որը 3 ժամը մեկ պիտի փոխվի, ախտահանվում է, զգեստափոխվում, օդափոխում խմբասենյակը և սկսում դիմավորել սաներին: Մուտքի մոտ տեղադրված ենախտահանիչ հեղուկներ ձեռքերի համար (ալկոգել), իսկ հագուստի համար՝ 65 կամ 70 տոկոսանոց սպիրտ` ցողող տարայով։ Դաստիարակներից մեկը դիմավորում է սաներին, ջերմաչափում և տվյալները լրացնում ջերմաչափման էլմատյանում: Երեխայի բացակայության կամ ուշացման, ինչպես նաև դրանց պատճառների մասին ծնողը դաստիարակներին տեղյակ է պահում մինչև 09։30: Երեխաներին ընդունում են բակում։ Դաստիարակներից մեկը, պահպանելով հեռավորությունը, սկսում է ջերմաչափել, ստուգել, ախտահանել և ուղեկցում դեպի աշնանային գունեղ խաղային միջավայր: Ծնողի մուտքն արգելվում է:
- 9։00-ին երկու դաստիարակները խմբում սկսում են արտակարգ ռեժիմով գործող 2-5տարեկանների աշխատակարգով աշխատել՝ պահելով անվտանգության կանոնները։Սաների անվտանգության պատասխանատուն դաստիարակն է:
- Ծնողը սպասում է բակում՝ պահպանելով 1.5 մետր հեռավորություն, դաստիարակը ջերմաչափում է սանին գրանցում և ճանապարհում։ Իսկ եթե բակում են, ծնողները չեն մոտենում, պահպանում են անհրաժեշտ հեռավորությունը, սանին դեպի ծնողն ուղեկցում է դաստիարակը։
- Օրվա աշխատանքային ռեժիմում պիտի ներառել հիգիենայի կանոնները և «Ես կարողանում եմ» նախագիծը։
- Դաստիարակի բլոգում հրապարակվում են կազմակերպման կարգը և ջերմաչափման մատյանի հղումը։
- 10:00-10:30—Նախաճաշ
- 11:00-12:00— Աշնանային պարտեզ
- 12:30-13:00—Ճաշ
- 15:30-16:00- Հետճաշիկ:
- Ես կարողանում եմ… (Ես կարողանում եմ ինքնուրույն լվացվել,հագնվել,սպասքադրել և հավաքել-մաքրել): Օրվա 4 հերթապահները նախապատրաստում են նախաճաշի, ճաշի և հետճաշիկի սեղանը:
- 13:00-15:00- Քուն (Աստղափայլ օրորներ):
- 15:00-16:00— Ազատ գործունեություն, տուն ճանապարհել:
Առավոտյան զբոսանքից հետո, բերելու ենք եղևնու ճյուղեր, ծառի ճյուղեր և պատրաստելու ենք տարբեր կախազարդեր։
Երեշաբթի 15.12
Ամանորյա երգերի, բանաստեղծությունների ֆլեշմոբ, ուրախ ֆոտոշարք։
Չորեշաբթի16.12
Պատրաստելու ենք թղթե ձմեռ պապիկի կարմիր գուլպաներ։
Հինգշաբթի 17.12
ՈՒրբաթ
Այլընտրանքային ամանորյա խաղալիք
Երկուշաբթի 21.12
Պատրաստելու ենք այլընտրանքային տոնածառ
Երեքշաբթի 22.12
Համեղ խոհանոց- եղևնու տեսքով համեղ փքաբլիթներ։
Չորեքշաբթի 23.12
Վերջնական ձևավորելու, կարգի ենք բերելու խմբասենյակը։
Հինգշաբթի 24.12
Զբոսանք բակում, և ազգային խաղ՝ Մուկն ու կատուն։
ՈՒրբաթ 25.12
Ամանորի ծեսը Հարավում
- Երկուշաբթի 28.12— այլընտրանքային նկարչություն
- Երեքշաբթի29.12— առավոտյան ուրախ նախավարժանք
- Չորեքշաբթի30.12— Հեքիաթընթերցում Հ. Թումանյան՝ «Անհաղթ աքլորը»։
- Բասեն բարի
- Տոնածառ ջան տոնածառ
- Փաթ, փաթ փաթիլներ
- Այ քեզ, այ քեզ տոնածառ
- Շաբաթվա բանաստեղծություններ՝
- Ա. Խնկոյան «Եղևնի»
- Հ.Թումանյան «Առաջին ձյուն»
- Հ.Թումանյան «Ամպն ու սարը»
Ճվիկներ
Երեխաները աջ ձեռքի բութով և ցուցամատով բռնում են իրենց ձախ ձեռքի մաշկից, տակի ձեռքով նույն կերպ բռնում ընկերոր ազատ ձեռքը… (ստացվում է իրար բռնած ձեռքերի շարան-աշտարակ): Շարան-աշտարակը, վերև-ներքև շարժելով, արտասանում են.
_Ճվի~կ, ճվի~կ, ճկութիկ,
Երկեն տաճիկ, բարակ լաճիկ,
Ճվի~կ, ճվի~կ, ճկութիկ,
(Վերջում աշտարակը քանդում են ու ցույց տալիս, թե ճվիկը ինչպես մտավ խաղացողներից ծոցը).
Ճվիկը թռավ մտավ …-ի ծոցիկՃիվու, ճիվու, ճնճղիկ,
Թռավ, գնաց առվի եզրիկ,
Կերավ կուտիկ,
Խմեց ջրիկ,
Թռավ մտավ …-ի ծոցիկ:Ճվիկ, ճվիկ, Ակնա ճվիկ,
Ճվիկ գնաց հեռու քաղաք,
Բուրդ բերեց, բամբակ բերեց,
Թել մանենք, գլխարկ գործենք,
Մեր …-ի գլխին կործենք:
Թը~ռռ ճվիկ:
- Միասնական պարերգ Բասեն բարի
- Ա. Խնկոյան «Եղևնի»
- Տոնածառ ջան տոնածառ
- Հ.Թումանյան «Ամպն ու սարը»
- Փաթ, փաթ փաթիլներ
- Հ.Թումանյան «Առաջին ձյուն»
- Այ քեզ, այ քեզ տոնածառ
- Ա.Խնկոյան «Ձմեռ պապի»