
Լույսե՜ր, գույնե՜ր, ղողանջնե՜ր, ահա ևս մեկ տարի ամփոփվեց, նոր հույզերով, երազանքներով ու սպասելիքներով։
Առավոտյան բոլորս շտապում էինք պարտեզ, որպեսզի պատրաստություն տեսնեինք, չէ որ Ձմեռ պապիկն էր մեզ այցելելու։ Ծնողների հետ պատրաստեցինք ավանդական համեղ տարեգաթա, ամեն մի պարագա գցելուց, պտղունցի հետ ասում էինք լավ բարեմաղթանքներ ու նոր գցում, այնքան սրտից բխող ու հավատքով էինք գցում, վերջում ստացվեց կարմրաթուշիկ, անուշաբույր տարեգաթա։ Ծնողների հետ կազմելով գնացք, միացանք վագոններով և ուղևորվեցինք դեպի մեր չքնաղ, ճերմակ Հարավի գեղեցկուհի՝ տոնածառի մոտ, շրջան կազմեցինք, երգեցինք ամանորյա երգեր, բանաստեղծություններ ասացինք։ Այնքան բարձր ասացինք, որ հեռվից Ձմեռ պապիկը լսեց մեր ձայնը և եկավ մեզ մոտ, սաների փայլատակող աչքերում միայն երևում էր կարոտ, սեր ու հրճվանք, դեՙ Ձմեռ պապն էլ երկար չսպասեցրեց իր թոռնիկներին, բաժանեց սպասված նվերներն, ու շարունակեց իր ճանապարհը։