Անվանումը՝ ամանորը ընտանիքում
Նախատեսված է՝ 2-4տարեկանների խնամքի և զարգացման խմբի սաների համար։
Մասնակիցներ՝ Հարավային դպրոց-պարտեզի սաներ, ծնողներ, տատիկ-պապիկներ։
Իրականացման տևողությունը՝
31.12.20-11.01.2021թ.
Նպատակ՝
Հեռավար-առցանց կրթությունը, սաների տանը մնալը, տալիս են հնարավորություն ինքնուրույն կազմակերպելու սանի առօրյան: Կարևոր է, որ սանը կարողանա պարտեզի գործունեությունը ծավալել ո՛չ միայն պարտեզում դաստիարակի հետ, այլ նաև ընտանիքում, շրջապատող միջավայրում, խաղերի միջոցով ներգրավի ծնողներին, ընտանիքի անդամներին, ընկերներին: Այդպես կծնվեն նոր մտքեր, էլ ավելի կամրապնդվի պարտեզ-ընտանիք շղթան:
Խնդիրներ՝
Ընտանիքը, շրջապատող միջավայրը դառնում են երեխաների մտքերն իրագործողն ու անմիջական մասնակիցը: Առցանաց ուսուցման ժամանակ սաները մշտապես գտնվում են ակտիվ, խաղային, դաստիարակչական, ուսուցողական գործընթացում: Երեխաները ընտանիքի անդամների հետ խաղում են հետաքրքիր խաղեր, կատարում են տարատեսակ այլընտրանքային, տեխնոլոգիական աշխատանքներ, և գործընթացը նկարահանելով՝ տեսաֆիլմերը փոխանցելու են մեզ, այնուհետև մենք կատարված աշխատանքները լուսաբանելով, կիրականացնենք հեռավար-առցանց կրթություն:
Ընթացքը՝
Հեռավար-առցանց կրթության զարգացումն ու առաջընթացն ապահովում է ծնողը: Ծնողը դառնում է գլխավոր մասնակիցը, երեխայի հետ իրականացնում է իր կողմից առաջարկված նախագծեր, դառնում է անմիջական մասնակից, տեսանկարահանում գործընթացը և ներկայացնում է մեզ տեսաֆիմի տեսքով: Ապա մենք ֆիլմը մոնտաժի օգնությամբ կարգի ենք բերում, այնուհետև լուսաբանում բլոգում, Հարավային դպրոց-պարտեզի ենթակայքում, սոցցանցում:
Միջավայր՝ տուն, շրջակա միջավայր
Ամանորյա նախագծեր`
- Ամանորյա տան և բակի զարդարանքներ
- Ամանորյա տոնածառների շքերթ.
- Ամանորյա չարխափաներ.
- Ամանոր. Սուրբ ծնունդ
- Ամանորյա ընտանեկան բարեմաղթանքներ
- Ամանորյա ընտանեկան մարզական խաղեր
- Ամանորյա ընկուզախաղեր
- Ամանորյա ծիսական խոհանոց
- Տոնական բացիկների պատրաստում
- Տոնական ռադիոհաղորդումներ
- Ընտանեկան տոնական ուտեստներ
- Ամանորը մեր ընտանիքում
- Ամանորյա ներկայացումներ( թատրոններ, այգիներ, սահադաշտ, զբոսանք, ճամփորդություն…)
- Ձնախաղեր, ձնաթավալ