Հունվար նախագիծ

18.01-21.01 Ճաշացանկ

11.01-15.01Ճաշացանկ

Սաների ընդունելությունը կազմակերպվում է 08.45-09.30։ Դաստիարակներից մեկը 8:45 լինում է խմբասենյակում, ջերմաչափվում է, կրում է դիմակ, որը 3 ժամը մեկ պիտի փոխվի, ձեռնոցներ, ախտահանվում է, զգեստափոխվում, օդափոխում խմբասենյակը և սկսում դիմավորել սաներին։

Մուտքի մոտ տեղադրված են ախտահանիչ հեղուկներ ձեռքերի համար (ալկոգել), իսկ հագուստի համար՝ 65 կամ 70 տոկոսանոց սպիրտ ցողող տարայով։ Դաստիարակներից մեկը դիմավորում է սաներին, ջերմաչափում և տվյալները լրացնում ջերմաչափման էլմատյանում: Երեխայի բացակայության կամ ուշացման, ինչպես նաև դրանց պատճառների մասին ծնողը դաստիարակներին տեղյակ է պահում մինչև 09։30: Երեխաներին ընդունում են բակում։ Դաստիարակներից մեկը, պահպանելով հեռավորությունը,սկսում է ջերմաչափել։
Հենց տնից-նախակրթարան ճանապարհից էլ սկսում է նրանց ուսումնական գործունեությունը: Սաներն ինքնուրույն են զգեստափոխվում: Դասավորում են աթոռները, մաքրում փոշիները, խնամում են բույսերը, ջրում և փխրեցնում են հողը: Բակում հավաքում են թափթփված աղբը։
9:30-10:00—Ռոդարիական ուրախ մարմնամարզությանը միանում են կոմիտասյան երգն ու պարը: Դաստիարակը սանի հետպետք է մագլցի, վազի, թռչի բարձրությունից, չոչ անի, գլուխկոնծի տա և այլն՝ խենթություներով լինելով անմիջական մասնակիցը կրթության, լինելով սաներից մեկը, ոգևորելով, երևակայելով…:
Սաները հաճախ իրենք են շարժումները որոշում: Երբեմն մարմնամարզության ընթացքում կենդանիներ են դառնում, շարժումային տարբեր փոքրիկ ներկայացումներ են ստացվում, երբեմն ամբողջ վարժանքը պարի է վերածվում: Խաղաստեղծ միջավայր կարող է լինել նաև մեր մարմինը: Երբ նրան ավելացնենք«լույս + ստվեր= ստվերախաղբաղադրատոմսը», կստացվի իմացումի հերթական, իսկական հրճվանք: Ինչքան ուզում ես թափահարի՛ր ոտքերդ, ձեռքերդ, մարմինդ, մազերդ, ստվերային ներկայացումներ խաղա՛, կապիկություն արա՛, սավառնի՛ր, իրական ազատությունը զգա՛…:
10:00-10:30 — Նախաճաշ
11:00-12:00 — Ձմեռային պարտեզ
12:30-13:00 — Ճաշ
15:30-16:00 — Հետճաշիկ:
Ես կարողանում եմ… (Ես կարողանում եմ ինքնուրույն լվացվել,հագնվել,սպասքադրել և հավաքել-մաքրել): Օրվա 4 հերթապահները նախապատրաստում են նախաճաշի, ճաշի և հետճաշիկի սեղանը:
13:00-15:00- Քուն (Աստղափայլ օրորներ):
15:00-16:00— Ազատ գործունեություն, կառուցողական խաղեր, տուն ճանապարհել:
Ձմեռային պարտեզ֊ Դեկտեմբեր, Հունվար, փետրվար ամիսների

Հունվար. օրացույց

Ամսվա երգեր՝

«Զմփիկ, զմփիկ»

«Պսակ, պսակ»

«Զնկլիկ օրոճ»

«Զարկ բոլոճիկ»
«Եկեք ծեծենք սոխ ու սխտոր»
«Արև, արև, եկ՛, եկ՛»
«Գնացեք տեսեք»,
«Հեյ ջան, ղափամա«, «տիտողիկ»

Ամսվա բանաստեղծություններ, առակներ՝

Հ. Թումանյան՝ «Ծույլ աղջիկը»

«Պապն ու շաղգամը»

  • Աթաբեկ Խնկոյան՝

«Մկների ժողովը»

Հունվար ամսվա իրականացվող Նախագծեր՝

Ձմեռային պարտեզ

  • Զբոսանք բակում
  • Ձյան առկայության դեպքում, սահնակներով սահելու ենք, Հարավի լանջերով,
  • ձնագնդիներով խաղ
  • Խոշորացույցով դիտարկում(ուսումնասիրելու ենք բնությունը, փոփոխությունները ձմռան ժամանակ)
  • Ռադիոձայնագրում- սաները կպատմեն իրենց ձմեռային արձակուրդի, ամանորի, Սուրբ Ծնունդի, նվերների մասին։

Մարմնամարզական նախագծեր

  • Մարզատոն- գլուխկոնծի, վազք, ցատկ դդումների միջև
  • Հեծանվավարություն
  • Առավոտյան նախավարժանք,
  • Խաղ-մրցույթ՝ պարան քաշոցի, փոքրիկ դդումի փոխանցում

Բնագիտական և տեխնոլոգիական գործունեություն

  • Այլընտրանքային նկարչություն- նախապես տարրաների մեջ կլցնենք գունավոր գուաշներ, ջուր, կդնենք սառցախցիկ, արդյունքում կստանանք գունավոր սառույցներ, և սպիտակ թղթի վրա կնկարենք։
  • Պատրաստելու ենք գունավոր, հատապտուղներով համեղ սառույցներ։
  • Բնագիտական փորձ (գունավոր կոնֆետներով, անձեռոցիկով և ջրով)
  • Ծաղկատունկ

Ազգագրական ձմեռային փառատոն

  • Ընկուզախաղեր, «Մուկ ու կատու», «Աքլորակռիվ», «Գայլն ու ոչխարը», «Կարմիր կոճակ»

Դդմածես

  • Ընտանիքի անդամների հետ դդումների գնում, նկարահանում են
  • Դդումներից ստանալու ենք տարբեր կերպարներ
  • Դդումից պատրաստելու ենք համեղ մուրաբա, աղցան
  • Դդմագլորներ, դդումներով գեղեցիկ ֆոտոշարք
  • Պատրաստելու ենք դդումով կարկանդակ
  • Պատրաստելու ենք այլընտրանքային թաղարներ
  • Ցանելու ենք դդումի սերմեր և հետևելու ենք նրանց աճին։
  • Նախապես խմբասենյակը և սեղանը կզարդարենք, կպատրաստենք համեղ ղափամն և կիրականացնենք Ղափամայի ծեսը։
  • փամաբի խորհուրդի, ծեսի մասին։
  • Բարեմաղթանքներ
  • Ազգային ուտեստներ դդումով

11.01-15.01

  • Բնագիտական փորձ- անհրաժեշտ է՝ աղ, սև և կարմիր բիբար
  • Ծաղկատունկ, արմատների հետազոտում
  • Ռադիոձայնագրում- սաները կպատմեն իրենց ձմեռային արձակուրդի, ամանորի, Սուրբ Ծնունդի, նվերների մասին։

18.01-22.01

  • Այլընտրանքային նկարչություն- նախապես տարրաների մեջ կլցնենք գունավոր գուաշներ, ջուր, կդնենք սառցախցիկ, արդյունքում կստանանք գունավոր սառույցներ, և սպիտակ թղթի վրա կնկարենք։
  • Խոշորացույցով դիտարկում (ուսումնասիրելու ենք բնությունը, փոփոխությունները ձմռան ժամանակ)
  • Պատրաստելու ենք այլընտրանքային թաղարներ
  • Ցանելու ենք դդումի սերմեր և հետևելու ենք նրանց աճին։
  • Դդումից պատրաստելու ենք համեղ մուրաբա, աղցան

24.01-29.01

  • Մարզատոն- գլուխկոնծի, վազք, ցատկ դդումների միջև
  • Դդմագլորներ, դդումներով գեղեցիկ ֆոտոշարք
  • Նախապես խմբասենյակը և սեղանը կզարդարենք, կպատրաստենք համեղ ղափամն և կիրականացնենք Ղափամայի ծեսը։
  • Առավոտյան նախավարժանք,
  • Խաղ-մրցույթ՝ պարան քաշոցի, փոքրիկ դդումի փոխանցում

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s