Փետրվար նախագիծ

Ճաշացանկ

Աշխատաժամանակ
Փետրվար օրացույց

  • Փետրվարի 7` Մխիթար Սեբաստացու ծննդյան օրը,«Մարզական դաստիարակ ստուգատես»:
  • Փետրվարի 12` Տյառնընդառաջ
  • Փետրվարի 15` Բուն բարեկենդան
  • Փետրվարի 1-19`«Թումանյան օրեր»:

Ձմեռային պարտեզ.

Նախագիծ- Թումանյանական օրեր նախակրթարաններում

  • Թումանյանական հեքիաթների, բանաստեղծությոքւնների ուսուցում
  • Հեքիաթների վերլուծություն
  • Ռադիոձայնագրումներ
  • Ծնողական հացազրույց- Թումանյանը երեխայի կյանքում
  • Հեքիաթբեմադրություն

Շաբաթվա հեքիաթներ՝

  • «Անհաղթ աքլորը»
  • «Բարեկենդանը»
  • «Պոչատ աղվեսը»
  • «ՈՒլիկը»
  • «Քաջ նազարը»

Շաբաթվա բանաստեղծություններ՝

  • «Խնոցի»
  • «Ծույլ աղջիկը»
  • «Փիսիկի գանգատը»
  • «Շունը»
  • «Փիսոն-փիսոն»

Ամսվա երգեր՝
 «Տերընդեզ»
 «Արև ,արև,»  
«Եկեք ծեծենք »
«Խնոցի-հարոցի»
«Պսակ-պսակ»
«Եկանք,եկանք Այլիո»
«Զարկ բոլոճիկ»

ՆախագիծՏյառնընդառաջի ծես

  • Պատրաստելու ենք քաղցրահամ հալվա
  • Պատրաստելու ենք կենաց ծառ
  • Այլընտրաքային նկարչություն
  • Փոխինդե գնդիկներ
  • Աղանձ
  • Ադիբուդի

Շաբաթվա ընթացքում պատրաստված համեղ քաղցրավենիքներով կզարդարենք մեր ծիսական սեղանը, կպատրաստենք ծիսական կենաց ծառը, վրան կփակցնենք նկարված չար կերպարներն, մեր բակում կվառենք խարույկ, և սաների հետ շուրջպարի, երգերի ներքո կպտտվենք խարույկի շուրջ, մինչև կրակի հանդարտվելը, հետո յուրաքանչյուր սան իր ճյուղը կգցի կրակին, կթռնեն խարույկի վրայով, իսկ հետո կլինի համեղ քաղցրանուշների հյուրասիրություն:

Բարեկենդան

Ահա եկավ հայոց ազգին օրերը,
Հանեցեք հիները, հագեք նորերը:
Բարեկենդան, փորեկենդան,
Բարեկենդան օրեր է,
Խելքս գլխես կորեր է…
Բարեկենդանը հայկական հին տոներից է: Դա հայերի ամենաուրախ տոնն է եղել: Մարդիկ երկու շաբաթ կերել-խմել են, երգել, պարել, ուրախ խաղեր են խաղացել, դիմակահանդեսներ են կազմակերպել: Այդ տոնից հետո պասն է սկսվել. մարդիկ չեն կերել այն, ինչ կենդանիներից են ստացել` յուղ, միս, ձու, կաթ, մածուն:
Բարեկենդանին փոքրերը մեծի հագուստ էին հագնում, տղաները` աղջկա, ոմանք ծաղրածու էին դառնում: Հաճախ մեկին թարս նստեցնում էին էշին, պոչը տալիս ձեռքը և ծաղրում.
-Ճամփա էշի պարոնին,
Անբեղն է գալիս, ճամփա տվեք:
Արտաքինը պիտի հնարավորին չափ ծիծաղաշարժ լիներ, դեմքերին դնում էին ծիծաղելի դիմակներ կամ մուր, ալյուր քսում, ածուխով ներկում: Երեխաները տեսարան էին ներկայացնում գյուղի կյանքից կամ խաղում էին որևէ սրամիտ սյուժե:
Բարեկենդանի հերոսներից էին ձեռնափայտին հենված ծերուկը, կուզիկ զոքանչը, հաստափոր ու ագահ տերտերը, նոզայը, փայտե ուղտը:

Ընտանեկան նախագծեր՝

  •  Հարս ու փեսայի տիկնիկի պատրաստում
  • Հեքիաթասաց տատ ու պապ
  • Բարեկենդանի համով-հոտով ուտելիքներ
  • Ուրախ, ծիծաղելի լուսանկարներ
  • Տյառնընդառաջի ծեսի իրականացումը ընտանիքում

01.02-05.02

  • Այլընտրանքային նկարչություն- նկարելու ենք թղթի վրա չար կերպարներ, որպեսզի Տյառնընդառաջի ծեսի ժամանակ գցենք խարույկի մեջ
  • Ծիսական երգերի ուսուցում՝ Մարիամ Մնացականյանի հետ
  • Պատրաստելու ենք հարս ու փեսայի տիկնիկներ
  • Պատրաստելու ենք կենաց ծառ
  • Ծնողական հարցազրույց- Թումանյանը երեխայի կյանքում
  • Խաղալու ենք՝ ազգային խաղ- Աքլորակռիվ, Գոմշակռիվ
  • Մխիթար Սեբաստացու ծննդյան օրը,«Մարզական դաստիարակ ստուգատես»:

08.02-12.02

  • Տյառնընդառաջ
  • Պատրաստելու ենք փոխինդե գնդիկներ
  • Պատրաստելու  ենք հալվա
  • Պատրաստելու  ենք «ուղտ խաղացնելու» համար փայտի վրա ամրացված ուղտի գլուխ
  • Պատրաստելու ենք պտպտան ադիբուդի և աղանձ
  • Ծնողական հարցազրույց- Թումանյանը երեխայի կյանքում 

15.02-19.02

  • Բուն բարեկենդան
  • Ռադիոձայնագրություն՝ Հ. Թումանյան, հեքիաթ «Անհաղթ աքլորը»
  • Բանաստեղծության ռադիոձայնագրություն- «Փիսիկի գանգատը»,« Շունը»
  • ՈՒրախ առավոտյան մարմնամարզութուն ծիսական երգերի ներքո
  • Տոնելու ենք Հ. Թումանյանի ծննդյան օրը

22.02-26.02

  • Առավոտյան ուրախ զբոսանք մաքուր օդում, նախավարժանք ծիսական երգերի ներքո
  • Երգերի, բանաստեղծությունների ֆլեշմոբ
  • Կավից քանդակում ենք ծաղիկներ, ծառեր
  • Խաղալու ենք՝ ազգային խաղ- Աքլորակռիվ, Գոմշակռիվ
  • Ծաղկատունկ ծաղկի կտրոններից

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s