Այսօր Հարավային դպրոց-պարտեզում տոն օր էր՝ նշում էինք Սիլվիի ծննդյան ծեսը։ Ընտանեկան նախագծի շրջանակներում , Սիլվին մայրիկի օգնությամբ, նախապես պատրաստել էր համեղ, գեղեցիկ տորթ, որ իր հետ բերի պարտեզ, որպեսզի հյուրասիրի ընկերներին և նորույթ չէ, որ Սիլվին սիրում է հանճարների բանաստեղծությունները բերանացի ասել, այս անգամ էլ արտասանեց՝ Հ. Շիրազի «Մորս սրտի հետ աշխարհն եմ չափել», իսկ առավոտյան վաղ էր արթնացել, շտապել էր պարտեզ գալ։
Ճիշտ է դրսում ցուրտ էր, ձյուն էր գալիս, բայց որոշեցինք սաների հետ բակում նշել ծնունդը, արագ սեղան գցեցինք, չմոռացանք տաք թեյի մասին, հաճելի է երբ բակում, ցրտին տաք թեյ ես խմում։
Սիլվիի համար անակնկալ էինք պատրաստել, մեզ հյուր եկան ծաղրածուն և Ձմեռ պապին, միասին գնացք կազմեցինք, երգեցինք, ու մի լավ ուրախացանք։ Ահա այսպիսի ուրախ ծնունդ ստացվեց։
Շարունակությունը դիտել տեսաֆիլմերում։
Սիլվին պատրասում է իր ծննդյան տորթը
Արտասանում է Հ. Շիրազ«Մորս սրտի հետ աշխարհն եմ չափել»
Սիլվիի ծննդյան ծեսը Հարավում
Ձմեռ պապիկի անակնկալը