Հ. Թումանյանը երեխայի կյանքում

Ասատրյան Լիաննա՝ Ասյայի մայրիկ
Ես Լիաննա Ասատրյանն եմ՝ Նազարեթյան Ասյայի մայրը։Շատ լավ մտահաղացում է իմանալ մարդկանց կարծիքը մեր գրականության վառ դեմքերից մեկի՝ Թումանյանի մասին,քանզի մեր ժամանակներում շատ քչերն են առնչվում գրքի հետ։Մարդիկ ավելի շատ ձգտում են օնլայն աշխարհ և ինքնստինքյան կորում է հետաքրքրությունը գրքի հանդեպ։ Կյանքի բերումով ես ավելի ուշ եմ ծանոթացել Թումանյանի և իր ստեղծագործությունների հետ,քան աղջիկս՝Ասյան։Վերջինիս համար անչափ ուրախ եմ։Թումանյանին և իր ստեղգործական կյանքին ծանոթացել եմ դպրոցական տարիքում՝ ուսուցիչներիս շնորհիվ,քանի որ մայրս ուներ առողջական խնդիրներ և ցավոք իր շուրթերից չեմ լսել այդ հրաշք ստեղծագործությունները,որի համար շատ ափսոսում եմ։Ես առաջին անգամ Թումանյանին ճանաչել եմ “Պոչատ աղվեսը” հեքիաթով։ Թումանյանից և իր ստեղծագործություններից կարելի է խոսել անվերջ և ես իմ ծնողական պարտքն եմ համարում երեխաներիս ևս հնարավորինս ծանոթացնել Ամենայն հայոց բանաստեղծի հետ։Կարելի է ասել երեխաներս արդեն իսկ ծանոթ են Թումանյանին և ունեն իրենց սիրած հեքիաթները նրա ստեղծագործական շարքից։Դե իսկ Ասյան ձեր շնորհիվ ավելի լավ է ընկալում Թումանյանի հետ կապված ամեն ինչը։ Իմ կարծիքով Թումանյանի ստեղծագործություններն այնքան պարզ ու հասարակ են և ինչու չէ նաև խորիմաստ,որ երեխան որ տարիքում էլ լինի կարող է հեշտությամբ ընկալել այդ ստեղծագործությունները և նաև սիրել։Ասյայի կյանքում Թումանյանն առաջին անգամ հայտնվեց “Պոչատ աղվեսը” հեքիաթի տեսքով,ինչպես և իմ կյանքում,սակայն ի տարբերություն ինձ՝ ես ջանացի,որ նա ավելի վաղ տարիքում առնչվի Թումանյանի հետ։Աղջիկս մինչև պարտեզ հաճախելը արդեն իսկ ծանոթ էր այդ հեքիաթին ,և ի դեպ, ասեմ որ նա լավ հեքիաթասաց է շատ պատկերավոր է ընկալում ցանկացած հեքիաթ։ Իհարկե կա տարբերություն փոխանցման մեթոդների միջև։Ես մեծ կարևորություն եմ տալիս այն փաստին,որ երեխան շատ բաներ պետք է լսի և սովորի ծնողական միջավայրից։Բայց նաև մեծ կարևորություն եմ տալիս պարտեզային տարիքում երեխայի շփմանը կիրթ դաստիարակների հետ,որի հարցում՝ ի դեպ մեր բախտը բերել է։Կարծում եմ,որ ցանկացած միջավայրում երեխան պետք է ստանա՝ սեր և ջերմություն,որն էլ կնպաստի ստացած գիտելիքի յուրացմանը։Մի խոսքով Թումանյանը մեծ և դրական դեր է խաղացել իմ երեխայի կյանքում։Իհարկե ի շնորհիվ ձեզ սիրելի ը. Սոնա։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s