Ձոն մայրիկին նախագիծ

Գարուն է

Անվանումը՝ «Ձոն մայրիկին»

Նախատեսված է՝ 2-4 տարեկանների խնամքի և զարգացման խմբի սաների համար

Մասնակիցներ՝ 2-4 տարեկաններ, դաստիարակներ, ծնողներ

Իրականացման տևողությունը՝ Մարտի 2-ից ապրիլի 10-ը

Միջավայրը՝ Մխիթար Սեբաստացի կրթահամալիր. Հարավային դպրոց-պարտեզ,նախակրթարան, ներքին բակ, խմբասենյակ

Նպատակը՝ Սաների, ծնողների հետ պատրաստելու ենք «Ձոն Մայրիկին» նվիրված բացիկներ, թաղարների մեջ տնկելու ենք ծաղիկներ, ընտանեկան նախագծերի միջոցով, սաները տանը պատրաստելու են քաղցր բլիթներ, սաների ձեռքով պատրաստած անակնկալներ նվերներ մայրիկներին:

Խնդիրները՝ Գունավոր թղթերը կտրատելով ստանալու ենք ծաղիկներ, որով էլ պատրաստելու ենք բացիկ: Նման աշխատանքները երեխայի մոտ ձևաորում է գունային ճաշակ, սովորում են համադրել, նաև զարգանում է մանր մոտորիկան: Տարբեր թափոններից, պլասմասե շերից կտրեու և ներկելու ենք, ստանալու ենք այլընտրանքային թաղարներ, որտեղ կտնկենք տարբեր ծաղիկի կտրոններ: Ընտանեկան նախագծերով հանդես կգան մայրիկն ու երեխան, պատրաստելով տարբեր քաղցր բլիթներ, իրենց կբերեն պարտեզ, «Ձոն Մայրիկին» տոնին հյուրասիրվելու և հյուրասիրելու: Տեխնոլոգիական աշխատանքի միջոցով, գունավորելու ենք կերակրի աղը, ստանալու ենք գունավոր ավազ, լցնելու ենք տարրաների մեջ, և անակնկալ ձևով նվիրելու ենք մայրիկներին: Բոլոր կատարվող աշխատանքները տեսանելի կլինեն Ֆեյսբուքյան ուղիղ եթերներում:

Նախագծի ընթացքում նախատեսվում ՝ Անակնկալ նվերներով ուրախացնել մայիկներին, պատրասել թաղարներ և տնկել խաղիկներ, պատրաստել բացիկներ:

Անհրաժեշտ գործիքներ՝ տեսա-լուսանկարահանող սարք

Անհրաժեշտ նյութեր՝ տարբեր ծաղկի կտրոններ, գունավոր թղթեր, թափոններ,պլասմասե շշեր, ընտանեկան տեսաձայնագրումներ:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s