Մարտ նախագիծ

Մարտ օրացույց

Աշխատաժամանակ

Ճաշացանկ

  • 9:30-10:00—Ռոդարիական ուրախ մարմնամարզությանը միանում են կոմիտասյան երգն ու պարը: Դաստիարակը սանի հետ պետք է մագլցի, վազի, թռչի բարձրությունից, չոչ անի, գլուխկոնծի տա և այլն՝ խենթություներով լինելով անմիջական մասնակիցը կրթության, լինելով սաներից մեկը, ոգևորելով, երևակայելով…:
  • Սաները հաճախ իրենք են շարժումները որոշում: Երբեմն մարմնամարզության ընթացքում կենդանիներ են դառնում, շարժումային տարբեր փոքրիկ ներկայացումներ են ստացվում, երբեմն ամբողջ վարժանքը պարի է վերածվում: Խաղաստեղծ միջավայր կարող է լինել նաև մեր մարմինը: Երբ նրան ավելացնենք«լույս + ստվեր= ստվերախաղբաղադրատոմսը», կստացվի իմացումի հերթական, իսկական հրճվանք: Ինչքան ուզում ես թափահարի՛ր ոտքերդ, ձեռքերդ, մարմինդ, մազերդ, ստվերային ներկայացումներ խաղա՛, կապիկություն արա՛, սավառնի՛ր, իրական ազատությունը զգա՛…:
  • 10:00-10:30— Նախաճաշ
  • 11:00-12:00-Գարնանային պարտեզ
  • 12:30-13:00— Ճաշ
  • 15:30-16:00 —Հետճաշիկ:
  • Ես կարողանում եմ… (Ես կարողանում եմ ինքնուրույն լվացվել,հագնվել,սպասքադրել և հավաքել-մաքրել): Օրվա 4 հերթապահները նախապատրաստում են նախաճաշի, ճաշի և հետճաշիկի սեղանը:
  • 13:00-15:00- Քուն (Աստղափայլ օրորներ):
  • 15:00-16:00— Ազատ գործունեություն, կառուցողական խաղեր, տուն ճանապարհել:

Նախակրթարանի օրացույց. մարտ, ապրիլ

    • Մարտի 1-ապրիլի 9` «Ձոն մայրիկի» ստուգատես- ցուցահանդես
    • Մարտ 1-ապրիլի 30 ` «Աղայան+ Ռոդարի» ստուգատես:
    • Մարտի 31` «Մարզական մայրիկների ձոնը» ստուգատես
    • Մարտ 1-31` «Աղայան+ Ռոդարի» ստուգատես:
    • Մարտի 18` Տիգրան Հայրապետյանի օր
    • Մարտի 22-26՝ Նախադպրոցական դաստիարակների վերապատրաստում
    • Մարտի 28` Ծաղկազարդ-ծառզարդարը կրթական պարտեզում.
    • Ապրիլի 4` Սուրբ Հարության տոն

Ամսվա հեքիաթներ՝ « Շոկոլադե ճանապարհը», «Ալիսա գլորիկ»

Ամիսը կմեկնարկենք «Ձոն մայրիկի» ստուգատես- ցուցահանդես նախագծով:

Ամսվա բանաստեղծություններ՝ 

Ղազարոս Աղայան՝ «Արև»
Զնգզնգալեն անուշ-անուշ,

Բարի լույսի զանգեր զարկին,

Լույսը բացվեց մեր աշխարհքին:
Ճղճղալեն անուշ-անուշ:

Ծաղկազարդը եկե՜լ է:

Եկե˜լ է, եկե˜լ է:
Նուրի-նուրին եկե˜լ է:
Եկե˜լ է, եկե˜լ է:
Նուրի-նուրի, ի՞նչ կուզես:
Կթան կովից եղ կուզեմ,
Չալ հավից հավկիթ կուզեմ,
Երկնքից ամպեր կուզեմ,
Ամպերից անձրև կուզեմ:
Որ մեր ուզած տա մեզի,
Անձրև իջնի վեր ձեզի:

Հուռին գնաց բանջարի

Բանջար չեղավ, խոտ եղավ,
Խոտի տակին ծիտ եղավ,
Ծլվլալեն դուրս թռավ,
Ծիտը թռավ գերանին,
Կանաչ խոտը բերանին:

  • Զատկեզատի˜կ է, նավակատի˜կ է, չամչեհատի˜կ է:
  • Կարմիր ձու տուր, կարմիր օր տամ:

Մարիամ խաթուն

Մարիամ խաթուն, Մարիամ խաթուն,
Իջի մեր տուն, իջի մեր տուն,
Ես քեզ կտամ նուշի կթուն:
-Զատիկ, զատիկ, նավակատիկ, արի նստի մեր տան մոտիկ

Ակլատիզ

Տի˜զ- տի˜զ, Ակլատիզ,
Մազդ բիզ-բիզ, Ակլատիզ,
Պասը գնաց, Զատիկն եկավ,
Այծն էլ խոտը կերել է
-Ակլատիզը փետելով
Զատիկը շուտ չես բերի:

Ամսվա ծիսական երգեր՝ Զատկական երգերի փաթեթ

«Կարկաչա» 

«Զարկ բոլոճիկ»

«Զնկլիկ օրոճ»

«Զմփիկ-զմփիկ»

«Խնկի ծառը»

Ազգային Խաղեր՝

 կարկաչայով

ա. «Անձրև»

Կարկաչաներով սկսում են կամաց շրխկացնել -անձրևը նոր է սկսվում:
Հետզհետե ուժեղացնում են շրխկոցները — անձրևը ուժեղանում է:
Շրխկոցներին միանում են ոտքերի հարվածները — անձրևը շատ ուժեղ է:
Ոտքերի հարվածները դադարում են, կարկաչաները հետզհետե մեղմացնում են շրխկոցները: Քիչ անց անձրևը դադարում է: Շարունակում են միայն կլթկլթացնել լեզվով` հետզհետե դանդաղեցնելով ու կամացացնելով:

բ. «Կարկաչա»

Երկու երեխա կանգնում են իրար դիմաց, ձեռքերը պահում կրծքի ուղղությամբ, արմունկները ծալած, ձեռքերի ափերը նայում են իրար: Երեխաները ձեռքերը այդ դիրքով մոտեցնում են իրար: Նրանցից մեկի ձեռքը հայտնվում է մյուսի ձեռքերի մեջտեղում, իսկ մյուս ձեռքը «նայում» է դիմացի երեխայի ձեռքի հակառակ երեսին:

— երեխաներից մեկը ծափ է տալիս՝ ափերի մեջ առնելով դիմացի երեխայի ափն ու հակառակ երեսը.
— նույնն անում է մյուս երեխան:

Խաղում են «Կարկաչա» երգի ուղեկցությամբ` երգի ռիթմով:
Կարելի է խաղալ նաև այլ ռիթմիկ երգի կամ երաժշտության ուղեկցությամբ կամ առանց երաժշտության:

Տեխնոլոգիական աշխատանքներ

  • Ծննդյան ծեսի բաժակներով պատրաստելու ենք թաղարներ
  • Գունավոր թղթերից պատրաստելու ենք գարնանային ծաղկած ծառեր, ծաղիկներ
  • Գունավոր թելերից, կտորներից պատրաստելու ենք կախազարդ մարդուկներ, նապաստակներ, ձվիկներ
  • Զատկական ծառի պատրաստում, զարդարում
  • Ինքնածեն թաղարների մեջ ածիկի ցանում
  • Տարբեր ծաղիկների սերմնացան
  • Ինքնաշեն շրխկանների պատրաստում

Բնագիտական փորձեր

  • Ձվով փորձ, թե աղի և քաղցր ջրում որտեղ է տեղակայվում
  • Գունավոր կոնֆետներով ստանալու ենք ծիածան
  • Ձվով այլընտրանքային նկարձություն, կեղևի օգտագործում
  • Օրվա եղանակի դիտարկում խոշորացույցի տակ
  • Շրջակա միջավայրի մաքրում, խնամում, ծաղիկների ջրում, հողի փխրեցում
  • «Ես իմ ծառն ունեմ պարտեզում» նախագիծ

Խոհանոցային գործունեություն

  • Պատրաստում ենք գարնանային շերտավոր ձվով աղցան
  • Պատրաստելու ենք համեղ, գունավոր կեքսեր
  • Մրգային ֆռեշ ըմպելիք

Աղայան + Ռոդարի ուսումնական նախագիծ

  • Արև
  • Ալիսա գլորիկը
  • Արև, արև, եկ, եկ
  • Խխունջ խանում
  • Սագ
  • Կատու

Ռադիոձայնագրություններ՝

  • Ռադիո. Զատկական ասիկներ -հանելուկներ
  • Ի՞նչ տեղեկություններ ունեն սաները Ծառզարդար-զատիկի մասին

Ընտանեկան նախագծեր՝

  • Ծաղկի, ծառի տնկում
  • «Պարտիզպան ծնող» պարտիզպաբն ենք բոլորս
  • «Քաղաքային թափառումեր»։
  • «Սեբաստացի ծնողների պատումները»։
  • «Մարզական ընտանիք»։
  • «Ծնողի օրագիր»։

Ծառզարդար-զատիկի ծեսը նախակրթարանում

Բակային խաղեր՝ 

 Պահմտոցի, պարան, ռեզին, Զիլինա,

01.03.21-05.03.21

  • Ծննդյան ծեսի բաժակներով պատրաստելու ենք թաղարներ
  • Գունավոր թղթերից պատրաստելու ենք գարնանային ծաղկած ծառեր, ծաղիկներ
  • Ծիսական երգերի ուսուցում
  • Մայրիկատոնին նվիրված մաղթանքներ
  • Օրվա եղանակի դիտարկում խոշորացույցի տակ
  • Ծննդյան ծեսի օրացույցի պատրաստում
09.03.21-12.03.21
  • «Ձոն մայրիկին» ստուգատես
  • Տարբեր ծաղիկների սերմնացան
  • Ալյուրանկարչություն. Նկարում ենք ծաղիկներ
  • Ռադիո. Զատկական ասիկներ -հանելուկներ
  • Պատրաստելու ենք Միջինքի գաթա քաղցրեցնելով՝ Աղայանի բանաստեղծությամբ «Անձրևն ու աղպեր»։
  • Շրջակա միջավայրի մաքրում, խնամում, ծաղիկների ջրում, հողի փխրեցում
  • «Ես իմ ծառն ունեմ պարտեզում» նախագիծ
15.03.21-19.03.21
  • Գունավոր թելերից, կտորներից պատրաստելու ենք կախազարդ մարդուկներ, նապաստակներ, ձվիկներ
  • Ի՞նչ տեղեկություններ ունեն սաները Ծառզարդար-զատիկի մասին 
  • Խաղում ենք բակային խաղեր՝ պահմտոցի, պարան, ռեզին, Զիլինա,

    • Պատրաստում ենք գարնանային շերտավոր ձվով աղցան

  • Պատրաստում ենք գարնանային շերտավոր ձվով աղցան

  • Պատրաստում ենք գարնանային շերտավոր ձվով աղցան

  • Պատրաստում ենք գարնանային շերտավոր ձվով աղցան
  • Տիգրան Հայրապետյանի օր
  • 22.03.21-26.03.21
  • Զատկական ծառի պատրաստում, զարդարում
  • Ձվով փորձ, թե աղի և քաղցր ջրում որտեղ է տեղակայվում
  • Գունավոր կոնֆետներով ստանալու ենք ծիածան
  • Ձվով այլընտրանքային նկարձություն, կեղևի օգտագործում
  • «Ես իմ ծառն ունեմ պարտեզում» նախագիծ
  • Ծաղկազարդ-ծառզարդարրի ծեսի
իրականացում
29.03.21-02.04.21

Երկուշաբթի-Ջրաղացպանի օր: «Խնոցի-հարոցի» խաղը Երեքշաբթի-Խաղում են «Հիմար-իմաստունի» վիճակի արարողություն
Չորեքշաբթի- չիք-օր է: Այդ օրը հիմնովին մաքրում են խմբասենյակը, բակը, շրջապատը` աղբը չիք են անում:«Չիք-չիք» են խաղում: Յուրաքանչյուրը երկու քար է վերցնում: Դրանք քսում են իրար և ասում._Չիք-չիք, մուկը չիք,_Չիք-չիք, մոծակը չիք
Հինգշաբթի- Այդ օրը այգեպանները, վերցնելով կացինը, այգի են մտել և վատ բերք տվող ծառերի բնին կացնի բութ կողմով հարվածելով` վախեցրել. «Բերք ես տալու, տուր, թե չէ` կկտրեմ»: Ուրբաթ-Մանկական խոհանոցում բոլորը միասին զատկական կերակուրներ են պատրաստում, Զատկի ձվերն են ներկում:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s