
Գարնանային պարտեզ
Ճաշացանկ
- Սաների ընդունելությունը կազմակերպվում է 08.45-09.30։ Դաստիարակներից մեկը 8:45 լինում է խմբասենյակում, ջերմաչափվում է, օդափոխում խմբասենյակը և սկսում դիմավորել սաներին։
- Մուտքի մոտ տեղադրված են ախտահանիչ հեղուկներ ձեռքերի համար (ալկոգել), իսկ հագուստի համար՝ 65 կամ 70 տոկոսանոց սպիրտ ցողող տարայով։ Դաստիարակներից մեկը դիմավորում է սաներին, ջերմաչափում և տվյալները լրացնում ջերմաչափման էլմատյանում: Երեխայի բացակայության կամ ուշացման, ինչպես նաև դրանց պատճառների մասին ծնողը դաստիարակներին տեղյակ է պահում մինչև 09։30: Երեխաներին ընդունում են բակում։ Դաստիարակներից մեկը, պահպանելով հեռավորությունը, սկսում է ջերմաչափել։
- Հենց տնից-նախակրթարան ճանապարհից էլ սկսում է նրանց ուսումնական գործունեությունը: Սաներն ինքնուրույն են զգեստափոխվում: Դասավորում են աթոռները, մաքրում փոշիները, խնամում են բույսերը, ջրում և փխրեցնում են հողը:
- 9:30-10:00—Ռոդարիական ուրախ մարմնամարզությանը միանում են կոմիտասյան երգն ու պարը: Դաստիարակը սանի հետ պետք է մագլցի, վազի, թռչի բարձրությունից, չոչ անի, գլուխկոնծի տա և այլն՝ խենթություներով լինելով անմիջական մասնակիցը կրթության, լինելով սաներից մեկը, ոգևորելով, երևակայելով…:
- Սաները հաճախ իրենք են շարժումները որոշում: Երբեմն մարմնամարզության ընթացքում կենդանիներ են դառնում, շարժումային տարբեր փոքրիկ ներկայացումներ են ստացվում, երբեմն ամբողջ վարժանքը պարի է վերածվում: Խաղաստեղծ միջավայր կարող է լինել նաև մեր մարմինը: Երբ նրան ավելացնենք «լույս + ստվեր= ստվերախաղ բաղադրատոմսը», կստացվի իմացումի հերթական, իսկական հրճվանք: Ինչքան ուզում ես թափահարի՛ր ոտքերդ, ձեռքերդ, մարմինդ, մազերդ, ստվերային ներկայացումներ խաղա՛, կապիկություն արա՛, սավառնի՛ր, իրական ազատությունը զգա՛…:
- 10:00-10:30— Նախաճաշ
- 11:00-12:00—Գարնանային պարտեզ
- 12:30-13:00— Ճաշ
- 15:30-16:00 —Հետճաշիկ:
- 13:00-15:00- Քուն (Աստղափայլ օրորներ):
- 16։00-17։00— Ազատ գործունեություն, տուն ճանապարհել: Ես կարողանում եմ… (Ես կարողանում եմ ինքնուրույն լվացվել,հագնվել,սպասքադրել և հավաքել-մաքրել): Օրվա 4 հերթապահները նախապատրաստում են նախաճաշի, ճաշի և հետճաշիկի սեղանը:
- 16:00-17:00— Ազատ գործունեություն, տուն ճանապարհել:
Մայիսյան օրացույց
- Մայիսի 1֊31 հեղինակային կրթական ծրագրերի ամենամյա մայիսյան հավաք:
- Մայիսի 25֊հունիսի 15`«Հակաբացիլ Կոմիտաս»։
- Մայիսի 13 «Համբարձման ծես»։
- Տեխնոլոգիական աշխատանք
- Պատրաստելու ենք այլընտրանքային շրխկաններ
- Ընտանեկան ծաղկահավաք
- Պատրաստելու ենք Ծաղկամոր տինիկ վիճակի տիկնիկ
- Սաների, ծնողների հետ հյուսելու ենք ծաղկպսակ ճակտոցներ
- Այլընտրանքային նկարչական պլեներ