Գարունը միշտ իր հետ բերում է արևաշող ու տաք օրեր, հենց այնպես չէ, որ գարունն է իր մեջ ներառում մայրիկների տոնը։
Գարունը կարող ենք համեմատել մայրերի ներաշխարհի հետ։ Մայրիկներն են միայն գարնան պես նոր կյանքեր ու կյանքերին իմաստ, գույն, համ ու հոտ տալիս։
Այսօր պատրաստեցինք անակնկալ նվեր սիրելի մայրիկների համար, իսկ հետո մեր բարեմաղթանքներն ասացինք։