Նախապես կտրեցինք գունավոր թղթեր, ծալեցինք մի քանի կողմից, եզրերը կտրեցինք, թուղթը բացելուց հետո ստացանք ծաղիկ։
Ջրով լի տարրայի մեջ լցրեցինք կանաչ երանգ և պատրաստի փակ ծաղիկները իջեցրեցինք ջրի վրա։
Ծաղիկները դանդաղ սկսեցին բացվել և դարձան ջրաշուշաններ, իսկ երբ ավարտեցինք տեխնոլոգիական աշխատանքը աշխատանքային սեղանը սաները դարձրեցին որպես մարզական այլընտրանքային գույք և սկսեցին խաղալ։