Արտակը շախմատ է խաղում

Ամեն առավոտ Արտակը ուրախ գալիս է նախակրթարան, հանում կոշիկներն ու վազում իր սիրելի խաղի՝ շախմատի մոտ, նշեմ որ Արտակը այդքան էլ լավ, հստակ խոսք չունի, բայց կան բառեր, որ կարողանում է ասել, կարողանում է սահուն հաշվել, կրկնել բառեր, սակայն նախադասություններ դեռ չի կարողանում կազմել։

-Արտակ, մենակ ստացվու՞մ է խաղալ։

-Այո։

-Հիմա ի՞նչ ես անում։

-Հաշվում եմ։

-Արտակ ի՞նչն ես հաշվում։

-էշ (ի նկատի ունի քարերը)

Կրկնեց բառն ու երեխաներից մեկը՝ Գոռը եկավ մոտիկ, թեթև ծիծաղով, բայց շատ լուրջ, վերցրեց շախմատի քարն, դրեց համապատասխան տեղում ու մեծի պես սկսեց բացատրել՝

-Արտակ սա էշ չի, սա քարա, կարո՞ղա էշից են սարքել, բայց սա հիմա քարա։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s