Ազգային խաղեր-պարի ուսուցում

Արդեն երկու տարի է աշխատում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Հարավային դպրոց-պարտեզում, որպես դաստիարակ, և շաբաթվա երկու օրը ունեցել եմ պարի սեմինարներ, առաջին անգամ ղեկավարել է ազգային ծեսերի, խաղերգերի մասնագետ՝ Մարինե Մկրտչյանը, սովորեցրել է ազգային խաղերգեր, պարեր։ Ամեն սեմինարից հետո ոգևորված մեզ հետ խմբասենյակ էինք տանում սովորածն ու փոխանցում սաներին, և առավոտյան նախավարժանքից հետո խմբասենյակում սկսեցինք սովորել ու պարել ազգային պար՝ Բուլուլը, սաները շատ հավանեցին, պարի ամենասիրելի ու զվարճալին իրենց համար հեյ՛ բառն էր, և ամեն անգամ սպասում էին այդ բառի ասելուն։

Դե իսկ հետո պարի խումբը մեծացավ, և ունեցանք նոր պարուսույց, որը ղեկավարում է՝ Լաերտ Գևորգյան, ձևավորվեց «Նռանե» պարային համույթը։ Շաբաթվա ընթացքում ը. Լաերտը մեզ սովորեցնում է ազգային պարեր՝ «Չաչանե», «Գյովնդ», «Ծաղկաձորի», «Մածուն», «Քչարի» և շատ այլ ազգային պարեր, որոնք մենք պարում ենք կրթահամալիրի տոնական օրերին։ Հպարտ եմ, որ «Նռանե» համույթի մասնակից եմ։ Սաներիս հետ  խմբասենյակում փորձում ենք քայլ առ քայլ սովորել, շուտով կունենանք ֆիլմ, որտեղ սաներն են պարելու։


https://youtube.com/watch?v=hVJOAFzwc1o&feature=share

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s