Ապրիլ աշխատանքային նախագիծ

Աշխատաժամանակ
Ճաշացանկ

  • 9:30-10:00—Ռոդարիական ուրախ մարմնամարզությանը միանում են կոմիտասյան երգն ու պարը: Դաստիարակը սանի հետ պետք է մագլցի, վազի, թռչի բարձրությունից, չոչ անի, գլուխկոնծի տա և այլն՝ խենթություներով լինելով անմիջական մասնակիցը կրթության, լինելով սաներից մեկը, ոգևորելով, երևակայելով…:
  • Սաները հաճախ իրենք են շարժումները որոշում: Երբեմն մարմնամարզության ընթացքում կենդանիներ են դառնում, շարժումային տարբեր փոքրիկ ներկայացումներ են ստացվում, երբեմն ամբողջ վարժանքը պարի է վերածվում: Խաղաստեղծ միջավայր կարող է լինել նաև մեր մարմինը: Երբ նրան ավելացնենք«լույս + ստվեր= ստվերախաղբաղադրատոմսը», կստացվի իմացումի հերթական, իսկական հրճվանք: Ինչքան ուզում ես թափահարի՛ր ոտքերդ, ձեռքերդ, մարմինդ, մազերդ, ստվերային ներկայացումներ խաղա՛, կապիկություն արա՛, սավառնի՛ր, իրական ազատությունը զգա՛…:
  • 10:00-10:30Նախաճաշ
  • 11:00-12:00-Գարնանային պարտեզ
  • 12:30-13:00Ճաշ
  • 15:30-16:00 —Հետճաշիկ:
  • Ես կարողանում եմ… (Ես կարողանում եմ ինքնուրույն լվացվել,հագնվել,սպասքադրել և հավաքել-մաքրել): Օրվա 4 հերթապահները նախապատրաստում են նախաճաշի, ճաշի և հետճաշիկի սեղանը:
  • 13:00-15:00- Քուն (Աստղափայլ օրորներ):
  • 15:00-16:00— Ազատ գործունեություն, կառուցողական խաղեր, տուն ճանապարհել:

Նախակրթարանի ապրիլ օրացույց Ապրիլի 4` Սուրբ Հարության տոն Մարտի 1-ապրիլի 9` «Ձոն մայրիկի» ստուգատես- ցուցահանդես Մարտ 1-ապրիլի 30 ` «Աղայան+ Ռոդարի» ստուգատես: Ապրիլի 22-հունիսի 5՝ Հանրակրթական էկոտուր 2021. բնապահպանական նախագծերի ստուգատես բնագիտական գործունեություն

  • Ցանելու ենք խմբասենյակում լոբիներ, և հետևելու ենք նրանց աճին։
  • Ատամի մածուկով բնագիտական փորձ, փղի ականջներ։

Տեխնոլոգիա

  • Խաղ գունավոր թղթերով- տարբեր երկրաչափական մարմիններ կկտրատենք, և մեծ թղթի վրա տրամաբանելով կամրացնենք երկրաչափական մարմինները։
  • Ծննդյան գլխարկներով կպատրաստենք մեծ աշտարակ։
  • Կավագործություն
  • Պլաստիլինով աշխատանքներ

Խոհանոցային գործունեություն։

  • Կպատրաստենք համեղ ու քաղցր բլիթներ։
  • Կպատրաստենք գունավոր և վիտամիններով հարուստ գարնանային մրգերով ֆռեշ։

Այլընտրանքային նկարչություն

  • Նկարելու ենք ապակիների վրա գուաշներով ու ձեռքերով։
  • Նկարելու ենք ապակու վրա, ավազով և ստանալու ենք տարբեր պատկերներ։

Ռոդարիական մարզախաղեր

Ճվիկներ՝

Ծիվ ու ծիվ, Խնոցիկներ

Ամսվա ծիսական երգեր՝
Զատկական երգերի փաթեթ «Կարկաչա» «Զարկ բոլոճիկ» «Զնկլիկ օրոճ» «Զմփիկ-զմփիկ» «Խնկի ծառը»
Հեքիաթներ՝

Բանաստեղծություններ՝

29.02-02.04 Երկուշաբթի-Ջրաղացպանի օր: «Խնոցի-հարոցի» խաղը Երեքշաբթի-Խաղում են «Հիմար-իմաստունի» վիճակի արարողություն

Չորեքշաբթի- չիք-օր է: Այդ օրը հիմնովին մաքրում են խմբասենյակը, բակը, շրջապատը` աղբը չիք են անում:«Չիք-չիք» են խաղում: Յուրաքանչյուրը երկու քար է վերցնում: Դրանք քսում են իրար և ասում._Չիք-չիք, մուկը չիք,_Չիք-չիք, մոծակը չիք

Հինգշաբթի- Այդ օրը այգեպանները, վերցնելով կացինը, այգի են մտել և վատ բերք տվող ծառերի բնին կացնի բութ կողմով հարվածելով` վախեցրել. «Բերք ես տալու, տուր, թե չէ` կկտրեմ»:

Ուրբաթ- Մանկական խոհանոցում բոլորը միասին զատկական կերակուրներ են պատրաստում, Զատկի ձվերն են ներկում:

05.04.-09.04.2021

  • Մայրիկատոնին ընդառաջ պատրաստելու ենք բացիկներ։
  • Ռոդարիական խաղ- խաղալու ենք մարզական խաղեր, որի ընթացքում կօգտագործենք օղակներ, ծննդյան բաժակներ, և ափսեներ։
  • Կնշենք՝ Կատրինի և Գոռի ծննդյան ծեսը։
  • Կպատրաստենք համեղ ու գունավոր պիցցա։
  • Երգուսուցում երաժշտության դաստիարակ՝ Մարիամ Մնացականյանի հետ։
  • Բանաստեղծությունների ուսուցում։

12.04-16.04.2021

  • Առավոտյան նախավարժանք, ինքնագլորներով մարզատոն։
  • Այլընտրանքային նկարչություն-ավազանկարչություն։
  • Միջավայրի խնամք, խոշորացույցով դիտարկելու ենք բողբոջած ծառերն ու ծաղիկները։
  • Երգուսուցում երաժշտության դաստիարակ՝ Մարիամ Մնացականյանի հետ։
  • Սովորելու ենք ազգային պարեր։
  • Բանաստեղծության ուսուցում՝ Ղ. Աղայան «Սագիկ», «Ճուտիկ»,«Կատուն», «Ճվիկներ»

19.04.-23.04.2021

  • Ռոդարիական մարզական խաղեր։
  • Նախակրթարանի նոր ներքին բակի բացում։
  • Առավոտյան բակում նախաճաշ, ինքնուրույն սպասքադրում։
  • Խնամում ենք մեր ներքին բակը,, տնկում ծառ ու ծաղիկ։
  • Այլընտրանքային նկարչություն։

26.04-30.04.2021

  • Սաները կպատմեն եղանակներ մասին, կհաշվեն ամիսները, կթվարկեն թե որ ամսի ինչ ծեսեր ենք իրանկանացնում։
  • Ազգային բակային խաղեր՝ ռեզին,պարան, յոթ քար։
  • Այլընտրանքային նկարչությունով՝ բրձով։
  • Առավոտյան նախավարժանք, վազք, հեծանվավարություն, ինքնագլորի շքերթ։
  • Առավոտյան նախաճաշ բակում, ինքնուրույն սպասքադրում։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s