
Մայիսյան ամենամյա հավաք։
Հարթակում ծնողն է նախագծի շրջանակում, այսօր հանդես եկավ Դավիթի հրաշք մայրիկ՝ Անահիտը «Երբ ընտանեկան խոհանոցը մտնում է պարտեզ» խորագրով։ Առավոտյան, պարտաճանաչ, բարձր տրամադրությամբ եկավ պարտեզ, սաների հետ նախաճաշեցինք և անցանք գործի։ Նախապես որոշել էինք, թե ինչ ենք պատրաստելու, դե իհարկե համեղ և շատ ակտուալ դարձաձ՝ վաֆլի։ Սաները շատ հավանեցին պատրաստման ընթացքը, հրճվանքով ու մեծ ոգևորությամբ օգնում և խանգարում էին միմյանց, որն իր հերթին էլ ավելի զավեշտալի դարձրեց ընթացքը։ Վերջում Անահիտ մայրիկը Դավիթի հետ, մրգեր և վաֆլի հյուրասիրեցին նախակրթարանի սաներին։