Նախագիծ. Համբարձման ծես

Անվանում՝ Համբարձման ծես

Անցկացման վայր՝ Հարավային դպրոց-պարտեզ

Մասնակիցներ

  • Հարավային դպրոց-պարտեզի երկու նախակրթարանի 2-5 տարեկաններ, դաստիարակներ, 5-6 տարեկաների դաստիարակներ։
  • Ղեկավարներ՝ Սոնա Նակաշյան, Լիլիթ Հովհաննիսյան, Լիլիթ Առաքելյան, Լիլիթ Խաչատրյան, Սիրարփի Սաֆարյան, երաժշտության դաստիարակ՝ Մարիամ Մանցականյան,

Նպատակը

  • Համբարձման միասնական ծեսի իրականացում։
  • Ծանոթանալ ազգային ծեսերին, տոներին
  • Ծեսը վերականգնել, նոր կյանք տալ

Ընթացքը

  • ՄիասնականՀամբարձման ծեսի իրականացում
  • Վիճակի խաղ
  • Երաժշտական գործունեություն։
  • տարբեր աղբյուրներից ուսումնասիրում են Համբարձման ծեսը
  • գտնում են ծեսը իմացող, այն խաղացած մարդկանց, ձայնագրում, տեսագրում են,
  • համակարգում են հիմնական գործողությունները,
  • որոշում են՝ ծիսական որ գործողությունների վրա է կառուցվելու ծեսը,
  • սովորում են Համբարձման ծիսական, ծեսին համապատասխան երգեր, պարերգեր, պարեր,
  • համացանցից գտնում և ունկնդրում են Համբարձման ծիսական երգեր
  • Համբարձման երգեր «Ձայնադարանից»,«Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն»
  • սովորում են պատրաստել Վիճակի տիկնիկ
  • սովորում են պսակ հյուսելու տարբերակներ,
  • ծիսական Արուսի տիկնիկ պատրաստելու համար նախապատրաստում են փարչ, գրտնակ, շորերը պատրաստելու համար՝ համապատասխան կտորներ կամ արդեն պատրաստի փոքր չափերի մանկական շորեր, տիկնիկին զարդարելու համար՝ զարդեր,
  • որոշում են գործողությունների հաջորդականությունը, կազմում են նախնական սցենարը:
  • Երաժշտական ղեկավարը՝ Մարիամ Մնացականյան։

Նախագծի երգեր՝

  • «Վիճակի երգ»
  • «Այ,արևը, արևը»
  • «Հեյ իմ նազան»
  • «Զնկլիկ»
  • «Զարկ բոլոճիկ»
  • Աշխատանքների ծավալը և ժամանակացույցը
  • ծեսից առաջ սկսվում են նախապատրաստական աշխատանքները,
  • ծեսն իրագործվում է Համբարձման նախորդ՝ չորեքշաբթի և հաջորդ՝ հինգշաբթի օրերին:
  • Արդյունքներ
  • Ծեսն իրականացնողը կիմանա
  • ազգային ծեսերը,
  • ազգային սովորույթները,
  • ազգային ավանդական պարերը,
  • հայկական ժողովրդական և ծիսական երգերը,
  • ծիսական կերպարները,
  • ժողովրդական, մանկական, ծիսական խաղերը,
  • ծիսական պարագաները:

կկարողանա

  • երգել հայկական ժողովրդական և ծիսական երգեր,
  • պատրաստել ծիսական պարագաներ,
  • խաղալ ժողովրդական, մանկական, ծիսական խաղեր,
  • համացանցից, այլ աղբյուրներից ծեսին վերաբերվող նյութեր գտնել,
  • ծեսին նոր կյանք տալ:

կլինի

  • ծեսը իմացող ակտիվ մասնակից, փոխանցող, տարածող:
  • Ծեսն այն միջավայրն է, որտեղ սովորողները ծեսի նախապատրաստական և իրականացման ընթացքում կկիրառեն իրենց կարողությունները, հմտությունները, գիտելիքները:

Արդյունքի ներկայացում

  • Նկարել, տեսագրել, գրի առնել աշխատանքի ընթացքը, բլոգում, Հարավային դպրոց-պարտեզի ենթակայքում, ներկայացնել՝ ֆիլմի, ֆոտոպատումի, նկարագրության, այլ տեսքով:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s