Մեղրագովք֊ ծաղկագովք նախագիծ

Նախագծի անվանումը՝ Մեղրագովք֊ ծաղկագովք։

Նախատեսված է՝ նախակրթարանի 2֊5 տարեկանների խմբի սաների համար։

Միջավայրը՝ Հարավային դպրոց-պարտեզ

Մասնակիցներ՝ նախակրթարանի 2֊5 տարեկանների խմբի սաներ, դաստիարակներ, Սեբաստացի ընտանեկան դպրոցներ։

Իրականացման տևողությունը՝ Օգոստոս ամիս

Նպատակ՝ Մեղրաքամի գործընթացը վերածել ծեսի

Խնդիրներ

  • Մեղրագովքերի, ծաղկագովքերի ուսուցում, ծիսական երգերի ուսուցում
  • ազգային բակային խաղերի ուսուցում, յուրացում
  • Մեղրագովքերի, ծաղկագովքերի հանելուկների, բանաստեղծությունների, ուսուցում, հեքիաթ ներկայացում
  • ազգային խոհանոց
  • տեխնոլոգիական աշխատանք

Նախապատրաստական աշխատանք՝

  • Նախակրթարանում երեխաների հետ կխաղանք, կյուրացնեն ագզային բակային խաղերը,
  • Ծիսական երգերի ուսուցում
  • Կպատրաստենք մեղվի, փեթակի տեսքով ձեռքի աշխատանքներ
  • Կպատրաստենք մեղրով քաղցրաբլիթներ

Արդյունքում՝

  • Մեղրագովք֊ ծաղկագովք ծեսի ստեղծում, և տարածում
  • Արդյունքում սաների մոտ կստեղծվի հետաքրքիր և տարբերվող մտավոր, և ֆիզիկական նոր մտահաղացումներ, խաղեր
  • Ծեսը խաղի տեսքով կամրապնդվի և դյուրին կդարձնի ազգային խաղերն ու խաղիկները

1. Ազգային երգեր, մեղրագովք, ծաղկագովք

3. Հանելուկներ, բանաստեղծություններ, թռնոցիներ, հեքիաթներ

Մեղրագովքի, մեղրաքամի ծեսի երգեր, հանելուկներ, խաղ֊ասիկների փաթեթ

  • Հ. Թումանյան Մի կաթիլ մեղրը
  • Թռնոցիներ

***Թռի, թռի, թռցնեմ,
Սև հավի միս կերցնեմ,
Կարմիր գինի խմցնեմ,

Հով ծառի տակ քնցնեմ:

***Հա թռի, թռի, թռցնեմ,
Չիր ուչամիչ կերցնեմ,
Մեղր ու կարագ կերցնեմ,
Աղբյուրի ջուր խմցնեմ,

  • Հանելուկներ

***Ի՞նչ միջատ է ժրաջան,

Ճարտարապետ՝ աննման,

Ծաղիկից ծաղիկ թևածում՝

Աշխատում է օրնիբուն,

Ծաղկափոշին հավաքում,

Մարդուն ի՞նչ է պարգևում:

/Մեղու/

***Անցնում հեկտար առ հեկտար՝

Նա հավաքում է նեկտար,

Թաթախվում է գույներում՝

Դառնում գույների նեկտար:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s