
Կյանքի էությունն ինքննին հրաշք է, երբ գիտակցում ենք, որ տիեզերական անսահման սիրո մասնիկներից է ամփոփվում նոր կյանքը, ստեղվում ու տալիս նոր կյանք, նոր կյանքի շարունակություն։ Տա Աստված, որ բոլոր հայ օջախներում հնչեն մանկան ճիչեր, և կանայք զգան ու ապրեն այդ մայրության բերկրանքը։
Մեր օջախում ևս մեկ լույս վառվեց, շատ սպասված ու երջանիկ ապրումներով սպասում էինք մեր հրաշամանուկի լույս աշխարհ գալուն։
Եվ ահա ես ծնվեցի՝ նոյեմբերի 26-ին, 2021թ-ին, ժամը 00։30-ին, արդեն 14 օրական, Իմ անունը պապիկիս անունն է, որը ես մեծ հպարտությամբ եմ կրում՝ Հարություն Հովհաննեսի Նակաշյան։ Ես աշխահի ամենաերջանիկ բալիկն եմ, որովհետև ունեմ և՛ քույր և՛ եղբայր, նրանք ինձ շատ են սիրում, երբ լաց եմ լինում արագ վազում են ինձ մոտ ու ամեն բան անում , որ ես էլ չլացեմ, շատ ուրախ եմ, որ Աստված հենց այս տունն էր ինձ համար նախատեսել։
Գիտե՞ք, ես արդեն ունեմ նախասիրություններ։ Սիրում եմ լողանալ, փարվել մայրիկիս ուսին, ուտել անուշահամ կաթիկ, և լսել օրօրներ, որը իմ մայրիկը շատ լավ կատարում է, գիշերները չեմ քնում, տզտզում եմ ու տզտզում, բայց մայրիկիս ձեքերի վրա շուտ հանգստանում, ճիշտ է չի քնում մայրս, բայց չի բողոքում, գիտակցում է, որ կմեծանամ ու իմ հայրենիքի համար կդառնամ արժանի զավակ, ընտանիքիս համար թև ու թիկունքը։
Դե լավ, ես գնամ ուտեմ, քնեմ, շուտ մեծանամ, որ գնամ իմ սիրելի Հարավային դպրոց-պարտեզը, որտեղ ես արդեն իմ կյանքի յոթ ամիսները անցկացրել եմ, վերջապես կտեսնեմ իրական։