Լավագույն խաղերը որոնք կարող են զարգացնել մտավոր և ֆիզիկապես, և մանուկ հասակից ծանոթանում ու սովորում են ազգային մշակույթին։
Ազգային խաղեր
Ազգային խաղ-ասիկներ
Հարավի պարտեզիկները խաղում ենք ազգային խաղ-ասիկներ, մատնախաղեր։ Այն սաներին օգնում է, թե՛ մտավոր թե՛ ֆիզիկական զարգացման մեջ։
Ճվիկներ-ձեռնախաղեր
Խաղերգեր
Համբարձման ծեսին ընդառաջ, երաժշտության դաստիարակ Մարիամ Մնացականյանի հետ սովորեցինք ազգային խաղերգեր։
Ավագ շաբաթ
«Հիմար-իմաստուն» վիճակի խաղ-արարողություն
«Հիմար-իմաստուն» վիճակի խաղ-արարողությունը նշելեն են դեռ շա՜տ վաղուց, խաղացել թե՛ մեծերը, թե՛ փոքրերը, մեծ հավատքով ու սպասումով:
Ազգային խաղեր-պարի ուսուցում
Արդեն երկու տարի է աշխատում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Հարավային դպրոց-պարտեզում, որպես դաստիարակ, և շաբաթվա երկու օրը ունեցել եմ պարի սեմինարներ, առաջին անգամ ղեկավարել է ազգային ծեսերի, խաղերգերի մասնագետ՝ Մարինե Մկրտչյանը, սովորեցրել է ազգային խաղերգեր, պարեր։ Ամեն սեմինարից հետո ոգևորված մեզ հետ խմբասենյակ էինք տանում սովորածն ու փոխանցում սաներին, և առավոտյան նախավարժանքից հետո խմբասենյակում սկսեցինք սովորել ու պարել ազգային պար՝ Բուլուլը, սաները շատ հավանեցին, պարի ամենասիրելի ու զվարճալին իրենց համար հեյ՛ բառն էր, և ամեն անգամ սպասում էին այդ բառի ասելուն։
Դե իսկ հետո պարի խումբը մեծացավ, և ունեցանք նոր պարուսույց, որը ղեկավարում է՝ Լաերտ Գևորգյան, ձևավորվեց «Նռանե» պարային համույթը։ Շաբաթվա ընթացքում ը. Լաերտը մեզ սովորեցնում է ազգային պարեր՝ «Չաչանե», «Գյովնդ», «Ծաղկաձորի», «Մածուն», «Քչարի» և շատ այլ ազգային պարեր, որոնք մենք պարում ենք կրթահամալիրի տոնական օրերին։ Հպարտ եմ, որ «Նռանե» համույթի մասնակից եմ։ Սաներիս հետ խմբասենյակում փորձում ենք քայլ առ քայլ սովորել, շուտով կունենանք ֆիլմ, որտեղ սաներն են պարելու։
https://youtube.com/watch?v=hVJOAFzwc1o&feature=share
Անձրևի ձայնը

Խաղում ենք Անձրև խաղը
անձրևը նոր է սկսվում:
Հետզհետե ուժեղացնում են շրխկոցները — անձրևը ուժեղանում է:
Ազգային խաղ-ծիսական հարսանիք
Հարավային դպրոց-պարտեզում շաբաթը շատ արագ ու հետաքրքիր անցավ։ Սաները պատրաստվում էին ազգային խաղ-ծիսական հարսանիքի։
Հարավային դպրոց-պարտեզի ազգային խաղ-ծիսական հարսանիքը
Հարավային դպրոց-պարտեզում շաբաթը շատ արագ ու հետաքրքիր անցավ։ Շարունակել կարդալ