Մի օր Մեքսիկայում

Այսօր այնպես էր ստացվել, որ մեր զարդարանքով կարծես թե հայտված լինեինք հեռավոր Մեքսիկայում։ Օրը դեղին երանգով սկսեցինք։ Սաները իրենց հետ բերել էին եգիպտացորեն, այնքան գեղեցիկ էին ու տրամադրող, դե մենք էլ բաց չթողեցինք այն ու անցանք գործի, զարդարեցինք մեր բակը տարբեր դեկորներով ու սկսվեց ուրախ եգիպտացորենի ֆոտոշարքը, այն ավարտելուց հետո մաքրեցինք պատյաններն ու դրեցինք կրակին, որ եփվի, համտեսեցինք ու մի լավ եգիպտացորենի դեղին օր վայելեցինք։

Գունավոր գլաքարեր

Սաների ամենասիրելի գործունեություններից է՝ այլընտրանքային նկարչությունը, որի ընթացքում զարգանում է՝ ֆիզիկական, մտավոր, տրամաբանության հմտությունները, սովորում են գույներն ու օգտագործում ըստ ցանկության և համադրության։

Գունավոր գլաքարերի աշխարհում

Ռոդարիական խաղեր

Նախավարժանքից հետո, որոշեցինք մարզական խաղեր խաղալ, դե իհարկե մեզ օգնեցին ռոդարիական մտքերն ու մտահաղացումները, եկան օգնության աթոռներն, գորգերը, շրջանակները, միասին խաղը սկսեցինք ու գլուխկոնծիով էլ ավարտեցինք մեր ռոդարիական մարզական օրը։

Ֆիլմը՝ Սոնա Կարապետյանի https://youtu.be/QmMDy11NQgY

Բացօթյա նախաճաշ

Առավոտյան նախավարժանքից հետո, բակը կարգի բերեցինք ու սեղան գցեցինք։ Հաճելի է, երբ բաց երկնքի տակ, ծիտիկների ծլվլոցի և Կոմիտասյան երգերի ներքո նախաճաշում ու վայելում ենք բնությունը։ Շարունակել կարդալ

Անձրևաբեր ծեսը Հարավում

Հարավային դպրոց-պարտեզի լողափում այսօր ծիսական օր էր, նշեցինք «Անձրևաբեր ծես» նախագիծը, նախապես մեկ օր առաջ երաժշտության դաստիարակ՝ Մարիամ Մնացականյանի հետ պատրաստեցինք ծեսի խորհրդանիշ՝ Նուրի տիկնիկին, նշեմ որ այս անգամ տարբերվող ենք պատրաստել, պատրաստել ենք ավելից, ընթացքում էլ խոսել ենք ծեսի խորհրդի մասին, երգել ու խաղացրել։

Պատրաստում ենք Նուրի տիկնիկ

Անձրևաբեր ծեսից մեկ օր առաջ երաժշտության դաստիարակ՝ Մարիամ Մնացականյանի հետ պատրաստեցինք ծեսի խորհրդանիշ՝ Նուրի տիկնիկին, նշեմ որ այս անգամ տարբերվող ենք պատրաստել, պատրաստել ենք ավելից, ընթացքում էլ խոսել ենք ծեսի խորհրդի մասին, երգել ու խաղացրել։