Ամառային պարտեզ

Լողափի կազմակերպման և շահագործման կարգ
Ամառային պարտեզը փչովի կամ հավաքովի   լողավազանով (լողավազաններ) կազմակերպված լողափ է, հիգիենիկ միջավայր, որտեղ իրականացվում է սաների ամառային գործունեությունը:

Շարունակել կարդալ

Հունիսմեկյան տոնախմբություն

Այսօր ամռան առաջին ամիսն է, և մեկնարկեցինք երեխաների պաշտպանության միջազգային օրով, այլ կերպ ասում են՝ մանուկների օր։ Օրը յուրահատուկ էր ջերմ մթնոլորտով, տրամադրությամբ։

Շարունակել կարդալ

Տոտիկանկարչություն

Երեխայի կյանքում մեծ դեր ու կարևորություն ունի այլընտրանքային նկարչությունը, որը երեխային տալիս է՝ տրամաբանելու, ճաշակը և երևակայությունը զարգացնելու կարողություններ։ Մենք էլ այս անգամ փորձեցինք ոտքերով նկարել, նախ ստացանք մեր ոտնահետքերը, հետո էլ տարբեր ծիծաղելի պատկերներ։ Սաները մեծ հրճվանք ապրեցին, չէ որ իրենց դուր է գալից, թե՛ ձեռքերը և թե՛ ոտքերը թաթախել թաց, գունավոր բաների մեջ։

Համեղ ծիրանի ջեմ

Ծիրանը համարվում է շատ առողջարար, վիտամիններով հարուստ միրգ, նրանից  կարողանում ենք ստանալ՝ չիր, հյութ, ջեմ, և մենք  պատրաստեցինք անուշաբույր ու համեղ ջեմ։ Իսկ մանրամասները դիտեք տեսանյութում։

Շարունակել կարդալ

Ամառային լողափ

Ամառային-բացօթյա պարտեզ։ Սաները ամեն օր առավոտյան, նախաճաշից հետո, վազում են լողափ, որտեղ և՛ խաղում են, և՛ մարզվում, և՛ զվարճանում, սովորում են ինքնուրույն լողավազանից օգտվել, քայլում, սուզվում, ու փորձում են շնչառությունը  պահել ջրի տակ։
https://youtu.be/dO3Cg6zxn8s

Բացօթյա պարտեզ. ամառային լողափ

Հարավային դպրոց-պարտեզում, սաները մշտապես գտնվում են խաղի մեջ, թե՛ ցամաքում, թե՛ ջրում։ Առավոտյան նախաճաշից հետո, ամեն օր շտապում ենք լողափ, որտեղ մարզվում, խաղում, կոփում ենք մեր մարմինը, որտեղ էլ միարժամանակ լավ ու ուրախ օր անցկացնում։