Նախագծի թեման. «Ազգային ծեսեր. Անձրևաբեր և անձրևախափան ծեսեր»
Նպատակը
- ջրի (անձրևի)կարևորությունը, անհրաժեշտությունը բնության մեջ, մարդու կյանքում,
- ազգային ծեսերին՝ նոր կյանք:
Ժամանակացույցը
Նախագիծն իրականացվում է հուլիս — օգոստոս ամիսներին (շոգ օրերին), երբ բույսերը չորանում են շոգից:
Ծեսն իրականացնողներ
- «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ճամբարների տարատարիք սովորողներ,
- ընտանեկան նախագիծ, որին կարող են մասնակից լինել տարատարիք երեխաներ:
Ընթացքը.
Ուսումնասիրում են ջուրը՝ իր տարբեր դրսևորումներով (ջուր, գոլորշի, սառույց, տաք և սառը վիճակներ), ուսումնասիրում են անձրևաբեր և անձրևախափան ծեսերին նվիրված գրառումները՝
- Ա. Շահնազարյանի «Երգ ու հաց» գրքից. Նուրի, Նուրի
- Թամար Հայրապետյան, «Անձրևաբեր և անձրևախափան ծեսերի երկհակադիր ընկալումների շուրջ» , գտնում են այլ գրառումներ (համացանց, գրականություն),
- շրջապատի մարդկանց, ծանոթների միջոցով իմանալ այլ տեղեկություններ այդ ծեսերի, նրանց իրականացման մասին (Անձրևաբեր ծեսը Շիրակի մարզում) ,
- սովորում են երգեր, բանաստեղծություններ անձրևի, ամպերի, արևի, ջրի մասին,
- խաղում են խաղեր ջրի (ջրի հետ, ջրի՝ լողավազանի կամ այլ ջրային միջավայրի մեջ), անձրևի, ամպերի, քամու, արևի հետ կապված, ջրի մեջ մտնելու, ջրից «վախն առնելու» մանկական խաղ),
- ստեղծում են դրանց հետ կապված նոր խաղեր,
- իմանում են անձրևի կարևորության մասին,
- պատրաստում են ծիսական տիկնիկը՝ իրենց պատկերացմամբ և որոշում՝ ինչ անունով է կոչվելու (քանի որ տարբեր վայրերում տարբեր անուններով են կոչել)
- որոշել ծեսն իրականացնելու վայրը, ձևը,
- եթե ունեն իրենց պատկերացրած այլ ծիսական պարագա (պարագաներ)` պատրաստում են,
- խաղարկում են ծիսական տեսարաններ, որոնք կարող են լինել ինչպես ժողովրդի կողմից արդեն խաղարկած (որոնք անպայման պետք է համապատասխանեն տվյալ տարիքի երեխաներին), այնպես էլ՝ իրենց կողմից ստեղծված, որի ընթացքում կատարում են անձրևաբեր ծիսական երգեր («Պուպլատիկինն էկեր է» , «Հանիկ նինար» , Անձրևաբեր ծիսական երգեր և այլն) ասիկ, բանաստեղծություն, խաղերգ և այլն:
- ծեսերին նոր կյանք տալով՝ ստեղծել նոր կերպարներ, նոր խաղեր, հետաքրքիր գործողություններ:
Ընթացքը նկարվում, տեսագրվում է, ներկայացվում բլոգում:
Արդյունքում մասնակիցը կիմանա
- ազգային ծեսերը,
- ազգային սովորույթները,
- հայկական ժողովրդական և ծիսական երգերը,
- ծիսական կերպարները,
- ժողովրդական, մանկական, ծիսական խաղերը,
- ծիսական պարագաները,
- անձրևի (ջրի) դերը բնության մեջ,
կկարողանա
- երգել հայկական ժողովրդական և ծիսական երգեր,
- պատրաստել ծիսական պարագաներ,
- խաղալ ժողովրդական, մանկական, ծիսական խաղեր,
- համացանցից, այլ աղբյուրներից ծեսին վերաբերվող նյութեր գտնել,
- ծեսին նոր կյանք տալ:
կլինի
- ծեսը իմացող ակտիվ մասնակից, փոխանցող, տարածող:
Հետևություն
Ի՞նչ տվեց այս աշխատանքը մասնակցին, ի՞նչ նորություն կարողացավ ներմուծել անձրևաբեր և անձրևախափան ծեսերը խաղարկելիս, կցանկանա՞ նորից խաղարկել և ծեսերին նոր կյանք տալ:
Արդյունք
Նկարել, տեսագրել, գրի առնել աշխատանքի ընթացքը, բլոգում ներկայացնել ֆիլմի, ֆոտոպատումի, նկարագրության, այլ տեսքով:
Ազգային երգեր՝ որտեղ շոշափվում է անձրևի, ջրի թեման.
Բոբիկ ջուր մի էրա , Ջուր կուգեր , Զըպիկ, զըպիկ , Անձրև եկավ , Երկինքն ամպել է և այլն:
Անձրևաբեր ծիսական երգերի տեքստեր
Անձրևաբեր ծիսական երգերի տեքստեր
Նուրի տիկնիկը լողավազանում