Հարավի պարտեզիկների օրը սկսվեց ռոդարիական մարզական խաղերով։ Խաղացինք գունավոր փոքր գնդակներով, ծննդյան ափսեներով, բաժակներով։
Աշնանային պարտեզ
Ավանդական գաթա
Պատրաստվում ենք ցուցահանդես վաճառքի
Սեբաստացու տոնին ընդառաջ մենք իրականացրեցինք՝ «Թթուդրիկ», «Խաղողածես»և«Լավաշթխիկ» ծեսերը: Պատրաստեցինք՝ համեղ խաղողի մուրաբա, խաղողից չամիչ, անուշահամ գինի, դե՛ սիրելի մայրիկների հետ էլ թթու դրեցինք, և այս ամենը հենց այնպես չէ, մենք պատրաստվում ենք Սեբաստացու տոնին՝ «Գեղարվեստը նախակրթարանում» ցուցահանդես- վաճառք-փառատոնին, պատրաստված ամեն բան կցուցադրենք, կհրավիրենք մեր բարեկամներին, ծնողներին, ինչո՞ւ չէ, նաև հարևաններին, որպեսզի գնեն, և մենք ստացված ողջ հասույութը կփոխանցենք Համահայկական հիմնադրամին:

Գինու պատրաստման գործընթաց
Գինի պատրաստելու և ստանալու համար պետք են փուլեր: Մենք առաջին փուլում խաղողը լվացրել էինք, մաքրել անառողջ ճյուղերից, ջմռել ու դրել հով վայր, որ ստացված զանգվածը հանգստանար այնքան, որքան պետք է, և մեկ շաբաթ անցնելուց հետո մենք քամեցինք, անցկացրեցինք թանզիֆի միջով, ստացանք մաքուր և զուլալ խաղողի արդեն պատրաստի գինի և վերջում շշալցրեցինք, պիտակավորեցինք տարրաները:
Մածունմերիկի համտես
Հացթխիկի ծես
Լավաշթխիկի ծեսը Հարավային դպրոց-պարտեզում

Շարունակությունը դիտեք տեսաֆիլմի տեսքով։
https://www.youtube.com/watch?v=Quwgr-y8I_E&feature=share
https://youtu.be/Quwgr-y8I_E
Աշնանային տերևախաղ
Առողջ, խաղաղ մանկություն

Էլ ի՞նչ է պետք երեխայի առողջ զարգացման համեն, եթե կա՝ խաղաղությունը, և անհոգ մանկությունը: Այսօր առավոտյան սաներին ընդունեցինք բակում, միասին պտտվեցինք Հարավի չնաշխարհիկ, կանաչ լանջերով, այնուկհետև ուրախ նախավարժանքից հետո վերադսրձանք խմբասենյակ ու խաղացինք զարգացնող խաղ: