«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի նախակրթարաններում, այսօր մեծ ոգևորությամբ նշվեց՝ «Խաղողածես» նախագիծը։ Հարավային դպրոց-պարտեզի սաները խաղողը գովերգելուց հետո միասին սկսեցին գինի պատրաստելու արարողությունը, ճզմելու գործնթացը։
Աշնանային պարտեզ
Երաժշտական ընտանիք
Մարզական օր
Խաղողից չամիչ
Այսօր էլ պատրասեցինք խաղողից չամիչ, չորանալուց հետո կօգտագործենք ուտեստների մեջ։
https://youtu.be/95iiqx8CKd4
Խաղողածեսին ընդառաջ

Քանի որ, շուտով պետք է նշենք «Խաղողածեսը», այդ իսկ պատճառով, շաբաթվա ընթացքում հետաքրքիր աշխատանքներ ենք իրականացնում, որի գլխավոր դերը խաղողն է։ Այսօր նախօրք, սաների հետ կտորի վրա ձևեցինք գեղեցիկ տարազային գոգնոցներ, և մեր բակում բացօթյա նկարահանում անցկացրեցինք, երեխաներն էլ շատ հավանեցին այդ ընթացքը։
https://youtu.be/kpUyjyt2auA
Խաղողից մուրաբա

Շատ համեղ, քաղցր ու օգտակար է, աշնանային հասած խաղողը, կարող ես այն թարմ ուտել, չորացնել չամիչ ստանալ, եփել մուրաբա, և համից չկշտանալ։
«Խաղողածես» ուսումնական նախագիծ
«Խաղողածես» ուսումնական նախագիծ
Օրը՝ հոկտեմբերի 23
Ժամանակահատված՝ մեկ շաբաթ {19.10-23.10}
Վայրը՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր. Հարավային դպրոց-պարտեզ
Հասցեն՝ Երևան, Ծովակալ Իսակովի 52/6
Մասնակիցներ`Հարավային դպրոց-պարտեզի սաներ, երաժշտության ուսուցչուհի՝ Մարիամ Մնացականյան, դաստիարակներ
Նախապատրաստական փուլ.
- գնումներ` խաղողահավաք ծնողներից, խանութներից,
- Պատրաստել խաղողից մուրաբա
- Պատրաստել խաղողից չամիչ
- Գողեցիկ ֆոտոշարք
- Խաղողածես
Նպատակը և խնդիրները՝
- Ուսումնական — ճանաչողական` ծանոթանալ խաղողի տեսակներին, ո՞ր տեսակի
- խաղողից կպատրաստվի բարձրակարգ գինի,
- խաղողաքաղի և խաղող ճզմելու ծիսական երգերի կատարում — ուսուցում, տարածում:
Մեդիագործիքներ՝
- հեռախոս, պլանշետ, ֆոտոխցիկ, ձայնագրիչ:
Ակնկալվող արդյունքներ՝
- Խաղողածեսի իրականացում 2-4 տարեկանների: Զգացողություններ, պատում-տպավորություններ սաների, դաստիարակների կողմից։ Հավաքած տեղեկությունները թվայնացնում ենք, ստեղծում մեր խաղաղածեսի փաթեթը, տեղադրում բլոգում, ենթակայքում, լուսաբանում:
19.10-23.10Աշխատանքային նախագիծ
ԱՇՆԱՆԱՅԻՆ ԱՐՏԱԿԱՐԳ ՊԱՐՏԵԶ
ԿԳՄՍ Նախարար՝ Արայիկ Հարությունյանի հրաման
Աշոտ Բլեյանի սուրհանդակ
Ճաշացանկ
Ջերմաչափում
Սաների ընդունելությունը կազմակերպվում է 08.45-09.30։ Դաստիարակներից մեկը 8:45 լինում է խմբասենյակում, ջերմաչափվում է, կրում է դիմակ, որը 3 ժամը մեկ պիտի փոխվի, ախտահանվում է, զգեստափոխվում, օդափոխում խմբասենյակը և սկսում դիմավորել սաներին: Մուտքի մոտ տեղադրված ենախտահանիչ հեղուկներ ձեռքերի համար (ալկոգել), իսկ հագուստի համար՝ 65 կամ 70 տոկոսանոց սպիրտ` ցողող տարայով։ Դաստիարակներից մեկը դիմավորում է սաներին, ջերմաչափում և տվյալները լրացնում ջերմաչափման էլմատյանում: Երեխայի բացակայության կամ ուշացման, ինչպես նաև դրանց պատճառների մասին ծնողը դաստիարակներին տեղյակ է պահում մինչև 09։30: Երեխաներին ընդունում են բակում։ Դաստիարակներից մեկը, պահպանելով հեռավորությունը, սկսում է ջերմաչափել, ստուգել, ախտահանել և ուղեկցում դեպի աշնանային գունեղ խաղային միջավայր: Ծնողի մուտքն արգելվում է:
9։00-ին երկու դաստիարակները խմբում սկսում են արտակարգ ռեժիմով գործող 2-5տարեկանների աշխատակարգով աշխատել՝ պահելով անվտանգության կանոնները։
- Սաների անվտանգության պատասխանատուն դաստիարակն է:
- Դաստիրակները ապահովում են զարգացնող անվտանգ միջավայր, միջոցներ:
- Սանն ինքնուրույն զգեստափոխվում է միջանցքում, ախտահանում ձեռքերը և գնում խմբասենյակ։
- Ծնողի մուտքն արգելվում է, բակից դաստիարակներից մեկը ընդունում է սանին և ուղեկցում։
- Արգելվում է տնից խաղալիքով կամ այլ իրերով ներս մտնելը։
- Քնի ժամին ախտահանվում է հարթակը:
- Արթնանալուց հետո անմիջապես հավաքվում է անկողինը, և ամեն օր ծնողը տանում է լվանալու։
- Խոհարարը պահպանում է հիգիենայի կանոնները ՝ ձեռնոց, դիմակ, հաճախակի կատարում է ձեռքերի և կաթսաների ախտահանում։
- Խոհանոցից սնունդը տեղափոխվում է հերմետիկ փակ տարաներով։
- Սանհանգույցը ախտահանվում է յուրաքանչյուր սանի օգտվելուց հետո, իսկ սանհանգույց մտնում են հերթով, չեն մոռանում լվանալ և ախտահանել ձեռքերը։
- Դաստիարակը խմբասենյակը հաճախակի օդափոխում է և կազմակերպում սաների զբոսանքը։
- Խնամքի պարագաները պահվում են ախտահանող հեղուկի մեջ։
Սանի ճանապարհում
- Ծնողը սպասում է բակում՝ պահպանելով 1.5 մետր հեռավորություն, դաստիարակը ջերմաչափում է սանին գրանցում և ճանապարհում։ Իսկ եթե բակում են, ծնողները չեն մոտենում, պահպանում են անհրաժեշտ հեռավորությունը, սանին դեպի ծնողն ուղեկցում է դաստիարակը։
- Օրվա աշխատանքային ռեժիմում պիտի ներառել հիգիենայի կանոնները և «Ես կարողանում եմ» նախագիծը։
- Դաստիարակի բլոգում հրապարակվում են կազմակերպման կարգը և ջերմաչափման մատյանի հղումը։
- 10:00-10:30—Նախաճաշ
- 11:00-12:00— Աշնանային պարտեզ
- 12:30-13:00—Ճաշ
- 15:30-16:00- Հետճաշիկ:
- Ես կարողանում եմ… (Ես կարողանում եմ ինքնուրույն լվացվել,հագնվել,սպասքադրել և հավաքել-մաքրել): Օրվա 4 հերթապահները նախապատրաստում են նախաճաշի, ճաշի և հետճաշիկի սեղանը:
- 13:00-15:00- Քուն (Աստղափայլ օրորներ):
- 15:00-16:00— Ազատ գործունեություն, տուն ճանապարհել:
Երկուշաբթի 19.10
Երգուսուցում երաժշտության ուսուցչուհի՝ Մարիամ Մնացականյանի հետ:
Սաները կպատրաստեն խաղողից չամիչ, որը հետո կօգտագործենք ուտեոստներ պատրաստելիս:
Երեքշաբթի 20.10
Պատրաստելու ենք կարմիր և սպիտակ խաղողի մուրաբա:
Չորեքշաբթի 21.10
ՈՒրախ ռոդարիական խաղեր-յուրաքանչյուրի դիմաց դրված է լինելու խաղողով լի ափսե, սաները պետք է առանց գդալի, ձեռքերի օգնության ուտեն կամ հանեն խաղողի հատերը:
Հինգշաբթի 22.10
Համեղ խոհանոց- Պատրաստելու ենք աշնանային մրգերով աղցան, որի գերակշռող մասը կկազմի խաղողը:
ՈՒրբաթ 23.10
«Խաղողածեսի» իրականացում- նախօրոք կլվանանք խաղողը, կլցնենք մի քանի տարաների մեջ, կտրորենք որ հյութը դուրս գա, կհեռացնենք ավելորդ խաղողի մասերը, և կդնենք գողտրիկ մի վայրում, որ դառնա մաճառ ու գինի:
Շաբաթվա երգեր՝
«Բաղը քաղինք խաղողը տարանք», «Փայտե ձիուկ»,« Արև, արև, ե՛կ, ե՛կ», «Ջան, ջան, ջան աշուն է» «Գունդ անեմ»:«Ջաղաց»
- Շաբաթվա հեքիաթ. Հովհաննես Թումանյան՝ «Ծիտը»,«Պոչատ աղվեսը»
Շաբաթվա բանաստեղծություններ, ճվիկներ, ասիկներ
- Աղայանական շարք՝ «Սագիկ», «Աքաղաղն ու կտուրը», «Կաչաղակը»:
- Ճվիկներ
Ծափիկ-ծափիկ
Ծափիկ-ծափիկ, ծափ նաներով,
Փլավ կեփենք պուտուկներով,
Գդալ չկա, շերեփ չկա,
Մենք էլ կուտենք մատիկներով:
Ծափիկ, ծափիկ, ծափլատիկ,
Չալ խնձորիկ, փշատիկ,
Ծալիկ, մալիկ, ծուռ աքլորիկ,
Ծկլակտուց, ծկլամերիկ,
Կուտ ուտի, կուտման ուտի,
Ծակ շերեփով ծիկրակ անի:
Մատնախաղեր
Բութ մատն ասաց՝ գայլը եկավ:
Ցուցամատն ասց՝ որտեղից եկավ:
Միջնամատն ասաց՝ սարից եկավ:
Մատնեմատն ասաց՝ եկեք փախչենք:
Ճկույթն ասաց՝ պստլիկ եմ, ճստլիկ եմ,
Ոտիկ չունեմ, թևիկ չունեմ, ինչպե՞ս փախչեմ:
«Մամի, մամի, խաղողը հասել է»:
Աշնանային արտակարգ պարտեզ
Սաների ընդունելությունը կազմակերպվում է 08.45-09.30։ Դաստիարակներից մեկը 8:45 լինում է խմբասենյակում, ջերմաչափվում է, կրում է դիմակ, որը 3 ժամը մեկ պիտի փոխվի, ախտահանվում է, զգեստափոխվում, օդափոխում խմբասենյակը և սկսում դիմավորել սաներին: Մուտքի մոտ տեղադրված ենախտահանիչ հեղուկներ ձեռքերի համար (ալկոգել), իսկ հագուստի համար՝ 65 կամ 70 տոկոսանոց սպիրտ` ցողող տարայով։ Դաստիարակներից մեկը դիմավորում է սաներին, ջերմաչափում և տվյալները լրացնում ջերմաչափման էլմատյանում: Երեխայի բացակայության կամ ուշացման, ինչպես նաև դրանց պատճառների մասին ծնողը դաստիարակներին տեղյակ է պահում մինչև 09։30: Երեխաներին ընդունում են բակում։ Դաստիարակներից մեկը, պահպանելով հեռավորությունը, սկսում է ջերմաչափել, ստուգել, ախտահանել և ուղեկցում դեպի աշնանային գունեղ խաղային միջավայր: Ծնողի մուտքն արգելվում է:
9։00-ին երկու դաստիարակները խմբում սկսում են արտակարգ ռեժիմով գործող 2-5տարեկանների աշխատակարգով աշխատել՝ պահելով անվտանգության կանոնները։
- Սաների անվտանգության պատասխանատուն դաստիարակն է:
- Դաստիրակները ապահովում են զարգացնող անվտանգ միջավայր, միջոցներ:
- Սանն ինքնուրույն զգեստափոխվում է միջանցքում, ախտահանում ձեռքերը և գնում խմբասենյակ։
- Ծնողի մուտքն արգելվում է, բակից դաստիարակներից մեկը ընդունում է սանին և ուղեկցում։
- Արգելվում է տնից խաղալիքով կամ այլ իրերով ներս մտնելը։
- Քնի ժամին ախտահանվում է հարթակը:
- Արթնանալուց հետո անմիջապես հավաքվում է անկողինը, և ամեն օր ծնողը տանում է լվանալու։
- Խոհարարը պահպանում է հիգիենայի կանոնները ՝ ձեռնոց, դիմակ, հաճախակի կատարում է ձեռքերի և կաթսաների ախտահանում։
- Խոհանոցից սնունդը տեղափոխվում է հերմետիկ փակ տարաներով։
- Սանհանգույցը ախտահանվում է յուրաքանչյուր սանի օգտվելուց հետո, իսկ սանհանգույց մտնում են հերթով, չեն մոռանում լվանալ և ախտահանել ձեռքերը։
- Դաստիարակը խմբասենյակը հաճախակի օդափոխում է և կազմակերպում սաների զբոսանքը։
- Խնամքի պարագաները պահվում են ախտահանող հեղուկի մեջ։
Սանի ճանապարհում
- Ծնողը սպասում է բակում՝ պահպանելով 1.5 մետր հեռավորություն, դաստիարակը ջերմաչափում է սանին գրանցում և ճանապարհում։ Իսկ եթե բակում են, ծնողները չեն մոտենում, պահպանում են անհրաժեշտ հեռավորությունը, սանին դեպի ծնողն ուղեկցում է դաստիարակը։
- Օրվա աշխատանքային ռեժիմում պիտի ներառել հիգիենայի կանոնները և «Ես կարողանում եմ» նախագիծը։
- Դաստիարակի բլոգում հրապարակվում են կազմակերպման կարգը և ջերմաչափման մատյանի հղումը։
Ամեն դպրոց կազմում է նաև իր արտակարգ դրության կանոնակարգը՝ ո՞ր մուտքից ընդունեն սաներին, ո՞վ է դիմավորում, ջերմաչափում, ախտահանում և ուղեկցում խմբասենյակ։
Սաների և դաստիարակների ջերմաչափումը կատարվում է երկու անգամ և գրանցվում էլմատյանում։ Խմբում աշխատում է երկու դաստիարակ։ Ջերմաչափում առավոտյան՝ 9։00-10։00: Ջերմաչափում տուն ճանապարհելիս։
Նախակրթարանի բակ-պարտեզը խնամված է, կոկիկ՝ պտղատու ծառերով, գեղեցիկ բույսերով, խնամված խոտածածկ տարածքով: Սաները ամեն օր մասնակցում են պարտեզի խնամքի աշխատանքներին: Մեկանգամյա օգտագործման ձեռնոցները և աղբի տոպրակները բակում միշտ ձեռքի տակ են: Եթե երեխան ինքն է մաքրում, խնամում, մշակում իր շրջակա միջավայրը մեծի ու փոքրի հետ, ուսումնասիրում է, ճանաչում, բացահայտում, ապա նրա մեջ ձևավորվում են գեղագիտական ճաշակ, սեր աշխատանքի նկատմամբ, ավելին անելու ձգտում։ Այս մշակույթը դեռ մանկությունից պիտի լինի բոլորի մոտ։ Բացօթյա կրթական միջավայրն ունի առանց ցանկապատերի, բաց, կանաչ լանջեր, ոռոգման և խմելու ջրի համակարգ։ Ամեն տարի իրականացվող գարնանային և աշնանային ծառատունկերին սաները ծնողների հետ փոքր խմբերով մասնակցում են որևէ օղակի, հատվածի ստեղծմանը՝ վարդենիների պուրակ, բալենու այգի և այլն: Կարևոր է նրանց անմիջական շփումը հողի հետ․ հայրիկի կամ մայրիկի հետ փխրեցնում են հողը, փոս փորում, տնկում միասին ընտրած տնկին, ջրում: Բակային աշխատանքների համար ունենք սաների տարիքին համապատասխան գյուղատնտեսական գործիքներ` փոքրիկ բահեր, փոցխեր, փխրիչներ, թաղարներ, մաղեր, տարբեր չափի տարաներ, ցնցուղ, թաթավոր կշեռքներ, խոշորոցույցներ և այլ պարագաներ:
Աշնանային պարտեզում սաների ամբողջ օրն անցնում է բակում։ Աշնանային հավեսի գունեղ մարզական խաղեր գլաքարերի վրա, աշնանային գունեղ միջավայր, որտեղ սաները ինքնուրույն, ամենօրյա գործունեությամբ սովորում են, ապրում, ձեռք բերում բազում նոր հմտություններ ու կարողություններ՝ դասավորում են աթոռները, մաքրում փոշիները, խնամում են բույսերը, ջրում և փխրեցնում են հողը, բակում հավաքում են թափթփված աղբը, հետևում են բույսերի աճին:
Դաստիարակը սանի հետ պետք է մագլցի, վազի, թռչի բարձրությունից, թռչկոտի, չոչ անի, գլուխկոնծի տա և այլն՝ խենթություններով լինելով անմիջական մասնակիցը կրթության, լինելով սաներից մեկը, ոգևորելով, երևակայելով…
Ռոդարիական ուրախ մարմնամարզությանը միանում են կոմիտասյան երգն ու պարը: Կարևոր է երեխային տալ ազատություն, չկաղապարել նրան, չթելադրել, թե ինչպես խաղալ ինքնաստեղծ գործիքով, թող նա հորինի, ստեղծի, երևակայի, մտածի: Երևակայությունից հետո հաջորդ քայլը ստեղծականությունն է, ստեղծագործենք ազատ և վայելենք ստեղծածի բերկրանքը: Սաները հաճախ իրենք են շարժումները որոշում: Երբեմն մարմնամարզության ընթացքում կենդանիներ են դառնում, շարժումային տարբեր փոքրիկ ներկայացումներ են ցուցադրում, երբեմն ամբողջ վարժանքը պարի է վերածվում: Խաղաստեղծ միջավայր կարող է լինել նաև մեր մարմինը, եթե նրան ավելացնենք «լույս + ստվեր= ստվերախաղ» բաղադրատոմսը, կծնվի իմացումի հերթական, իսկական հրճվանք: Ինչքան ուզում ես՝ թափահարի՛ր ոտքերդ, ձեռքերդ, մարմինդ, մազերդ, ստվերային ներկայացումներ խաղա՛, կապիկություն արա՛, սավառնի՛ր, իրական ազատությունը զգա՛… Էլ չեմ խոսում թթուդրիկի, խաղողածեսի, լավաշթխիկի մասին, որոնք աշնանային պարտեզի բաղկացուցիչ մասն են` իրենց ծիսական երգուպարով, խաղերով ու թռնոցիներով:
Նախակրթարանի սաները սնվում են օրը 3 անգամ՝
- նախաճաշ՝ 09։30-10։00,
- ճաշ՝ 12։00-12։30,
- հետճաշիկ՝ 15։00-15։30։
Ամեն առավոտ առավոտյան ծեսին նախատեսվում է մրգային նախաճաշ: Տվյալ օրվա համար սաներից նշանակում են հերթապահ-օգնականներ (անգամ լվացվելը վերածում ենք ուսումնական գործունեություն-խաղի, լվացվում ենք ինքնուրույն, օճառով և ձեռքերը չորացնում միանգամյա թղթե սրբիչով): Մեծանալ, ամենից առաջ, թերևս, նշանակում է սովորել ամեն ինչ անել ինքնուրույն: Լվացվելուց հետո օրվա հերթապահները դաստիարակներից մեկի ուղեկցությամբ իջնում են խոհանոց: Խոհանոցում խոհարարի հետ միրգ-բանջարեղենը կշռելով, հաշվել-համեմատելով, իրար օգնելով՝ տանում են բակ կամ խմբասենյակ: Օրվա հերթապահները լվացվելուց հետո արդեն բակում կամ օդափոխված խմբասենյակում նախաճաշի, ճաշի և հետճաշիկի նախապատրաստական աշխատանքներ են անում։ Ի՜նչ սիրալիր, իրար զիջելով, ափսե-գդալ հաշվելով, աթոռները ուղղելով, միրգ- բանջարեղենը լվանալով, կտրատելով, համեմատելով, համտեսելով, հետազոտելով միրգ -բանջարեղենի կորիզները, բլբլալով` սպասքադրում են սեղանը: Հետո սուրհանդակ է գալիս, թե նախաճաշը պատրաստ է, և սպասում են մեծ ընտանիքի հավաքվելուն։ Սաները, լվացվելուց հետո պահպանելով սահմանված հեռավորությունը, հարմար տեղավորվում են․ բուրում են համեղ ճաշիկները, ու կանչում է սպասքադրած սեղանը: Սա՛ է կյանքով ապրելու հաճույքը՝ դիտարկելով, հետազոտելով, տեսնելով, շոշափելով, թեկուզև՝ սխալվելով։
Դե, իհարկե, ուտելուց հետո հավաքում են, լվանում մաքրում՝ օգնելով դաստիարակին: Ինքնուրույնության դրսևորման կարևորագույն նախապայմաններն են երեխային վստահելը ու հնարավորություն տալը, որ գործի, ինքը հաղթահարի փոքր դժվարությունները, որպեսզի հավատա սեփական ուժերին, լինի ավելի ինքնավստահ։ Ամենօրյա այս գործունեությունը նպաստում է երեխայի երևակայության, ուշադրության, խոսքի, մտածողության, առողջ ապրելակերպի զարգացմանը:
Քնել պատրաստվող բզեզիկներն անցնում են գործի՝ ինքնուրույն բացում են անկողինները, հանվում, և նախշուն տկլորիկները կենդանի երաժշտության նվագակցությամբ, արևային եղանակներին կազմակերպվում է բացօթյա քուն, որին գումարվում են թռչյունների ծլվլոցը, տերևների խշշոցը, մեղմ շոյող քամին և ջերմացնող արևը, քուն են մտնում մաքուր օդին՝ տեղափոխվելով մի հեքիաթային դրախտավայր, որտեղ ամեն բան կարծես իրական է, գեղեցիկ, ինչպես հեքիաթում: Այսպիսի չթելադրող ու չպարտադրող, միևնույն ժամանակ ստեղծական ու երևակայական միջավայրում են ծաղկում սեբաստացիները:
Այս ամբողջ ընթացքում չենք մոռանում կրել դիմակ, հաճախակի լվացվել, ախտահանել ձեռքերը, տարածքը և պահպանել անվտանգությունը:
Խաղ-թռնոցիներ
