Երբ օրը սկսվում է գունավոր, ուրախ առավոտով։ Կրթահամալիրը բոլոր նախակրթարանների համար նվերներ էր պատրաստել, ստացանք երեք ակնանի ինքնագլորներ, հարմարավետ ու գեղեցիկ։
Առկա ուսուցում
Խաղ-թռնոցիներ

Նախակրթարանի հյուրերը. Կոմիտասյան օրեր

Համեղ ծիրանի ջեմ
Ծիրանը համարվում է շատ առողջարար, վիտամիններով հարուստ միրգ, նրանից կարողանում ենք ստանալ՝ չիր, հյութ, ջեմ, և մենք պատրաստեցինք անուշաբույր ու համեղ ջեմ։ Իսկ մանրամասները դիտեք տեսանյութում։
Ամառային լողափ
Ամառային-բացօթյա պարտեզ։ Սաները ամեն օր առավոտյան, նախաճաշից հետո, վազում են լողափ, որտեղ և՛ խաղում են, և՛ մարզվում, և՛ զվարճանում, սովորում են ինքնուրույն լողավազանից օգտվել, քայլում, սուզվում, ու փորձում են շնչառությունը պահել ջրի տակ։
https://youtu.be/dO3Cg6zxn8s
Շրխկան համույթ
Այսօր էլ երգուսուցման օր էր։ Սաները Հարավի լանջերը դարձրել էին բեմահարթակ, և շրխկանների նվագակցությամբ երգեցին Կոմիտասյան երգեր։https://youtu.be/_vY-scJ9NLo
Բնագիտական փորձ

Գորգ լվանալու օր
Հարավային դպրոց-պարտեզի նախակրթարանի սաները, երաժշտության ուսուցչուհի՝ Ջուլի Ղազարյանի հետ իրականացրեցին
«Գորգ լվանալու ծես» նախագիծ։https://youtu.be/MabxBW2x8ds
Բացօթյա պարտեզ. ամառային լողափ
Հարավային դպրոց-պարտեզում, սաները մշտապես գտնվում են խաղի մեջ, թե՛ ցամաքում, թե՛ ջրում։ Առավոտյան նախաճաշից հետո, ամեն օր շտապում ենք լողափ, որտեղ մարզվում, խաղում, կոփում ենք մեր մարմինը, որտեղ էլ միարժամանակ լավ ու ուրախ օր անցկացնում։

Գունավոր գլաքարերի քաղաք

https://youtu.be/sYm-6amSH0k