Այսօր Հարավային դպրոց-պարտեզի սաները պատմեցին տանը մնալու, առցանց ուսուցման, իրենց առօրյայի, պարտեզի ու տան առավելությունների մասին։
Առկա ուսուցում
Հարավի արտակարգ պարտեզը խոշորացույցի տակ
Այսօր Հարավային պարտեզի արտակարգ աշխատանքային երկրորդ օրն էր։ Օրը մեկնարկեց մուտքի դիմաց սաների ջերմաչափումով, ախտահանումով, և հեռավորությունը պահելով։ Երեխաները կարոտել էին պարտեզի ազատ միջավայրը, բնությունը, ընկերներին, իսկ նրանց հիշողության մեջ պարտեզը մնացել էր թեթև ձյունոտ, թաց ու խոնավ հողով, դատարկ ծառերով։ Այսօր սաները դուրս եկան բակ, զբոսնեցին, խոշորացույցով հետազոտեցին հողը, ծառերը, թփերը, ծաղիկները, ծառի պտուղները ու ամեն բան, ինչն ընկնում էր խոշորացույցի տակ։