24.08-28.08 աշխատանքային շաբաթվա նախագիծ

Սանի ընդունման կարգԱմառային պարտեզ«Արտակարգ» ամառվա արտակարգ լողափ8:45-9:30 -Առավոտյան ծես Ընդունելություն 9:30-10:00 —Մարզական «Բարև,ես …», ռոդարիական մարզական խաղեր 10:00-10:30—Նախաճաշ
10:30-10:40-Զբոսանք
12:30-13:00—Ճաշ
13:00-15:00- Քուն, օրորոցային՝ Աստղափայլ օրորներ
15:30-16:00- Հետճաշիկ
ազատ գործունեություն, մուլտֆիլմի դիտում, ճանապարհում տուն։

  • Երկուշաբթի

Հեքիաթ ընթերցում՝ Հ. Թումանյան «Ծիտը»

  • Երեքշաբթի

Առավոտյան ուրախ մարմնամարզություն

  • Չորեքշաբթի

Բակային խաղեր՝ «Ռեզին», «Անուն գոռոցի»

  • Հինգշաբթի

Պատրաստում ենք համեղ կարկանդակներ

  • ՈՒրբաթ

Պատրաստելու ենք՝ Հ. Թումանյանի «Ծիտը» հեքիաթի հերոս՝ Նանիին։

  • Շաբաթվա երգեր՝

«Զըմփիկ, զըմփիկ»«Հոպ թռի»

  • Շաբաթվա հեքիաթ

Հ. Թումանյան «Ծիտը»

  • Շաբաթվա բանաստեղծություններ՝
  • Արտուտիկ

Արտուտիկ,
Նախշուն տոտիկ
Իջնեն կալեր
Գողտիկ-մողտիկ,Ընտրեն քարեր,
Ուտեն կուտիկ,
Կըծըլվըլան
Կըլթիկ-կըլթիկ։

6.07-10.07 Առցանց և առկա շաբաթվա աշխատանքային նախագիծ

Սանի ընդունման կարգ
Ճաշացանկ
Ջերմաչափում
Նախագծի անվանում՝ Ամառային պարտեզ
Նախատեսված է՝ 2-4տարեկանների խնամքի և զարգացման խմբի սաների համար։
Մասնակիցներ՝ Հարավային դպրոց-պարտեզի սաներ, ծնողներ, տատիկ-պապիկներ։
Շարունակել կարդալ

29.06-03.07 շաբաթվա աշխատանքային նախագիծ

Առկա և ընտանեկան-հեռավար ուսուցման շաբաթվա աշխատանքային նախագիծ
  • Ճաշացանկ
  • Ջերմաչափում
  • Խմբերի քանակը՝ մինչև 10 սան, խմբում աշխատելու է երկու դաստիարակ։
  • Դաստիարակների բլոգներում առկա են մեկ շաբաթվա աշխատանքային պլանը, ճաշացանկը, շարունակում ենք աշխատել նաև ընտանեկան առցանց ծրագրերով։
  • Դաստիարակներից մեկը 8։45 սկսում է ջերմաչափումը, կրում է դիմակ, որը 3 ժամը մեկ պիտի փոխվի, ձեռնոցներ, ախտահանվում է, զգեստափոխվում և մտնում խմբասենյակ։ Տվյալները լրացվում են էլմատյանում։
  • Դաստիարակն օդափոխում է խմբասենյակը և ախտահանում բռնակները, սանհանգույցը, խոհանոցը…
  • 9։00-ին երկու դաստիարակները խմբում սկսում են արտակարգ ռեժիմով գործող 2-5տարեկանների աշխատակարգով աշխատել՝ պահելով անվտանգության կանոնները։
  • Երեխաներին ընդունում են բակում։ Դաստիարակներից մեկը, պահպանելով հեռավորությունը, սկսում է ջերմաչափել, ստուգել, ապա սանին ուղեկցում է խմբասենյակ։
  • Սանն ինքնուրույն զգեստափոխվում է միջանցքում, ախտահանում ձեռքերը և գնում խմբասենյակ։
  • Ծնողի մուտքն արգելվում է, բակից դաստիարակներից մեկը ընդունում է սանին և ուղեկցում։
  • Արգելվում է տնից խաղալիքով կամ այլ իրերով ներս մտնելը։
  • Քնի ժամին ախտահանվում է հարթակը, և 1.5 մետր հեռավորության վրա բացվում են անկողինները։
  • Արթնանալուց հետո անմիջապես հավաքվում է անկողինը, և ամեն օր ծնողը տանում է լվանալու։
  • Խոհարարը պահպանում է հիգիենայի կանոնները ՝ ձեռնոց, դիմակ, հաճախակի կատարում է ձեռքերի և կաթսաների ախտահանում։
  • Խոհանոցից սնունդը տեղափոխվում է հերմետիկ փակ տարաներով։
  • Սանհանգույցը ախտահանվում է յուրաքանչյուր սանի օգտվելուց հետո, իսկ սանհանգույց մտնում են հերթով, չեն մոռանում լվանալ և ախտահանել ձեռքերը։
  • Դաստիարակը խմբասենյակը հաճախակի օդափոխում է և կազմակերպում սաների զբոսանքը։
  • Զբոսանքի ժամանակ կողմնակի մարդկանց մոտենալն արգելվում է։
  • Խնամքի պարագաները պահվում են ախտահանող հեղուկի մեջ։
  • Սանի ճանապարհում
  • Ծնողը սպասում է բակում՝ պահպանելով 1.5 մետր հեռավորություն, դաստիարակը ջերմաչափում է սանին գրանցում և ճանապարհում։ Իսկ եթե բակում են, ծնողները չեն մոտենում, պահպանում են անհրաժեշտ հեռավորությունը, սանին դեպի ծնողն ուղեկցում է դաստիարակը։
  • Օրվա աշխատանքային ռեժիմում պիտի ներառել հիգիենայի կանոնները և «Ես կարողանում եմ» նախագիծը։

Նախագծի անվանում՝ Ամառային պարտեզ Նախատեսված է՝ 2-4տարեկանների խնամքի և զարգացման խմբի սաների համար։ Մասնակիցներ՝ Հարավային դպրոց-պարտեզի սաներ, ծնողներ, տատիկ-պապիկներ։

Իրականացման տևողությունը՝ 29.06-03.07.2020թ.

Նպատակ՝ Իրականացնել պարտեզում՝ նախագծային գործունեություններ, օրը դարձնելով հետաքրքիր և բազմաբովանդակ, առցանց ուսուցման շրջանակներում իրականացնել ընտանեկան նախագծեր, խաղերի միջոցով ներգրավի ծնողներին, ընտանիքի անդամներին, ընկերներին: Այդպես կծնվեն նոր մտքեր, էլ ավելի կամրապնդվի պարտեզ-ընտանիք շղթան:

Խնդիրներ՝

  • Կազմակերպել առցանց և առկա ուսուցում,

Սանի առօրյան դարձնել՝ բազմաբովանդակ, հետաքրքիր, զարգացնող, ուսուցանող,

  • Մասնակից դարձնել ընտանիքիքի անդամների:

  • Մասնակից դարձնել ընտանիքիքի անդամների:

Ընթացք՝ Շաբաթվա ընթացքում իրականացնելով նախագծային աշխատանքներ։Սաները մշտապես գտնվում են ակտիվ, խաղային, դաստիարակչական, ուսուցողական գործընթացում, և գործընթացը նկարահանելուց հետո, արդյունքները լուսաբանվում են՝ բլոգում, Հարավային դպրոց-պարտեզի ենթակայքում, սոցցանցերում:

Միջավայր՝ Հարավային դպրոց-պարտեզ, տուն, շրջակա միջավայր

9:30-10:00 -Մարզական «Բարև,ես …»,ռոդարիական մարզական խաղեր:

    • 10:00-10:30Նախաճաշ
    • 10:30-12:00-Լողափնյա գործունեություն.
    • 12:30-13:00Ճաշ
    • 13:00-15:00- Քուն (Աստղափայլ օրորներ):
    • 15:30-16:00- Հետճաշիկ:
    • Ես կարողանում եմ… (Ես կարողանում եմ ինքնուրույն լվացվել,հագնվել,սպասքադրել և հավաքել-մաքրել): Օրվա 4 հերթապահները նախապատրաստում են նախաճաշի, ճաշի և հետճաշիկի սեղանը:
    • 15:00-16:00— Ազատ գործունեություն, մուլտֆիլմի դիտում-վերլուծում, տուն ճանապարհել:
  • Նախագծի ընթացքում նախատեսվում է իրականացնել՝
Երկուշաբթի 29.06
— Բնագիտական փորձ, այն իրականացնելու համար մեզ պետք կգան՝ ջուր, բուսայուղ, և ավելի գունեղ դարձնելու համար գուաշներ։ Երեքշաբթի 30.06 — Առավոտյան լողափնյա մարզումներ, շնչառական վարժություններ
Չորեքշաբթի 01.07
Շրխկան համույթ- Երգելու ենք Կոմիտասյան երգեր շրխկաններով։
Հինգշաբթի 02.07- ՈՒրախ լողափնյա խաղեր, չփչփոցներ, ծափ խաղեր ջրի վրա, ջրի տակ։

ՈՒրբաթ 03.07
Փուչիկանկարչություն- Պատին ամրացնելու ենք սպիտակ թղթեր, փչած փուչիկները թաթախելու ենք գուաշների մեջ, այնուհետև իրականացնելու ենք փուչիկանկարչություն

08.06-12.06 առցանց աշխատանքային նախագիծ

Հեռավար-առցանց ընտանեկան ուսումնական նախագիծ

Ամառային պարտեզ—հունիս
Անվանումը` Ընտանեկան պարտեզ
Նախատեսված է՝ 2-4 տարեկանների խնամքի և զարգացման խմբի սաների համար։
Մասնակիցներ՝ Հարավային դպրոց—պարտեզի 2-4 տարեկաններ, ծնողներ, տատիկ֊պապիկներ։
Իրականացման տևողությունը՝ 08.06-12.06(մեկ շաբաթ)
Նպատակը՝
Իրականացնել հեռավար առցանց կրթություն, հետաքրքիր դարձնել երեխաների տանը մնալու մեկշաբաթյա առօրյան, ամրապնդել պարտեզ֊ընտանիք կապը։ Զարգացնել երեխայի երևակայությունը և տրամադրությունը։
Խնդիրներ՝
Իրականացնում ենք առցանց կրթություն։ Ծնողը դառնում է պարտեզիկների գործունեությունների անմիջական մասնակից։ Ընտանիքը դառնում է մեդիամիջավայր։
Ընթացքը՝
Շաբաթվա ընթացքում ծնողները սաների հետ իրականացնում են տրված նախագծերը՝ տեսանկարահանում ընթացքը՝ ներկայացնում ֆիլմի տեսքով, որը հրապարակվում է բլոգներում։
Նախագծի ընթացքում նախատեսվում է իրականացնել՝

Այլընտրանքային տեխնոլոգիա

Համեղ խոհանոց

Իմ օրը

Մարզական ընտանիք

Բնագիտական փորձ

Մայրիկի օրագիր

Այլընտրանքային տեխնոլոգիա` տարբեր չափերի քարերով ապլիկացիա։
Համեղ խոհանոց` պատրաստել ամառային մրգային, համեղ աղցան։
Իմ օրը` սաները կպատմեն իրենց անցկացրած հետաքրքիր օրվա մասին։
Մարզական ընտանիք` մարզվում են սաներն ու ընտանիքի անդամները։ Հեծանիվ վարել, օղակ պտտել, պարանցատկել։
Բնագիտական փորձ` սաները կարող են իրենց նախընտրած բնագիտական փորձը իրականացնել։
Շաբաթվա երգերը`
Կաքավիկի գովքը
Ձիուկը
Միջավայրը՝ տանը, բակում, ազատ միջավայրում։
Նախագծի արդյունքների հրապարակում, տարածում՝
Բլոգում
Սոցցանցերում
Ենթակայքում

Առցանց աշխատանքային նախագիծ (01.06-05.06)

Հեռավար-առցանց ընտանեկան ուսումնական նախագիծ

Ամառային պարտեզ-հունիս

Անվանումը` Անտիվիրուս Կոմիտաս

Նախատեսված է՝ 2-4 տարեկանների խնամքի և զարգացման խմբի սաների համար։

Մասնակիցներ՝ Հարավային դպրոց—պարտեզի 2-4 տարեկաններ, ծնողներ, տատիկ֊պապիկներ։

Իրականացման տևողությունը՝ 01.06-05.06(մեկ շաբաթ)

Նպատակը՝

Իրականացնել հեռավար առցանց կրթություն, հետաքրքիր դարձնել երեխաների տանըմնալու մեկշաբաթյա առօրյան, ամրապնդել պարտեզ֊ընտանիք կապը։ Զարգացնել երեխայիերևակայությունը և տրամադրությունը։

Խնդիրներ՝

Իրականացնում ենք առցանց կրթություն։ Ծնողը դառնում է պարտեզիկներիգործունեությունների անմիջական մասնակից։ Ընտանիքը դառնում է մեդիա միջավայր։

Ընթացքը՝

Շաբաթվա ընթացքում ծնողները սաների հետ իրականացնում են տրված նախագծերը՝տեսանկարահանում ընթացքը՝ ներկայացնում ֆիլմի տեսքով, որը հրապարակվում էբլոգներում։

Նախագծի ընթացքում նախատեսվում է իրականացնել՝

Այլընտրանքային նկարչություն
Քանդակագործություն պլաստիլինով
Մարզական ընտանիք
Բնագիտական փորձ
Ջրային խաղեր
Մայրիկի օրագիր
Այլընտրանքային նկարչությունը` երեխայի մոտ զարգացնում է ստեղծագործելու և երևակայելու ունակությունը։

Քանդակագործություն պլաստիլինով`
Պատրաստել կենդանիներ, թռչյուններ և ծաղիկներ։

Ջրային խաղեր` Սաները մեկանգամյա օգտագործման բաժակների մեջ կարող են լցնել ջուր, ափսե լվանալու հեղուկ և մի փոքր գլիցերին։ Հյութի ձողիկով պատրաստել գույնզգույն պղպջակներ։

Մարզական ընտանիք` Առողջ մարմնում առողջ հոգի։ Թե՛ պարտեզում, թե՛ տանը կարևոր է միշտ լինել մարզված։ Մարզվում են՝ սաներն ու ընտանիքի անդամները։

Բնագիտական փորձ` Սաները դառնում են փորձագետներ, բացահայտող։

Շաբաթվա երգերը`

Կաքավիկի գովքը

Ձիուկը

Միջավայրը՝

տանը, բակում, ազատ միջավայրում։

Նախագծի արդյունքների հրապարակում, տարածում՝

Բլոգում

Սոցցանցերում

Ենթակայքում

Հեռավար ուսուցման 27.04_01.04.2020թ. Աշխատանքային նախագիծ

Հիմք ընդունելով կրթահամալիրի տնօրենի Սուրհանդակը

Անվանումը՝

«Ընտանեկան հեռավար-առցանց աշխատանքային նախագիծ»

Նախատեսված է՝ 2-4 տարեկանների խնաքի և զարգացման խմբի սաների համար։

Շարունակել կարդալ