Հարցազրույց Արմինե Եղյանի հետ

20190613_1149222283150122187771297.jpg

Ողջույն, ես Սոնա Նակաշյանն եմ, հարավային դպրոց պարտեզի դատիարակչուհի:

Այսօր կզրուցենք՝ «անցանկապատ կրթության» մասին, մեր սան, Արփիի մայր Արմինե Եղյանի հետ:-

-Բարև ձեզ Արմինե ջան, ի՞նչ է անցանկապատ կրթությունը:

_ Ես Արմինե Եղյանն եմ, Էվոյա Արփիի մայրը, նա հաճախում է՝ հարավային դպրոց-պարտեզի նախակրթարան: «Անցանկապատ կրթությունը», ըստ իս տալիս է՝ հնարավորություն սովորողներին ազատության և շփվելու ոչ միայն դպրոցի ներսում այլ նաև դպրոցից դուրս: Եվ ինձ թվում է եկել է ժամանակը, որպեսզի մենք հրաժարվենք տասնամյակներ շարունակ մեզ մատուցված այն կարծրատիպից, որ դպրոցը պետք է լինի մեկուսացված, դպրոցը պետք լինի ցանկապատի մեջ, որովհետև պաշտպանվում է հասարակությունից շրջակա միջավայրից: Ես գտնում եմ, եթե անվտանգություն ապահովվի, ապա պետք է դպրոցները, պարտեզները բաց լինեն և ինձ թվում է դա ավելի դրական արդյունք կտա, քան լինել մեկուսացված վիճակում:

-Ի՞նչ կարծիք ունեք անցանկապատ դպրոցի մասին: Ի՞նչ է տալիս դա սովորողին:

-Տալիս է ազատ շփվելու, հաբերություններ հաստատելու և ինչու չէ չվախենալ, այսպես թե՛ այպես, երեխան պետք է գիտակցի  սահմանը, որը պետք է անցնի և որը վտանգավոր է, որը վտանգավոր չէ: Եվ եթե փոքրուց դա տեսնում և հասկանում է արդեն հետագայում նույնպես նրան հնարավորություն կտա տարբերելու շատ լուրջ խնդիրներ:

-Իսկ ի՞նչ եք կարծում, կրթահամալիրում, ազատ միջավայրում  իրենց ինչպե՞ս են զգում մեր սաները, սովորողները:

-Այսեղ զգացվում է,որ երեխաները ունեն այդ ազատության հնարավորությունը, տարածքի տարածության մեջ կողմնորոշվելու և բավականին դրական  արդյուն է տալիս, ինձ թվում է, որ երեխան հենց պարտեզ հասակից կարողանա տարբերի՝ վտանգի և ոչ վտանգի կարևորությունը:

— Բնակավայր, կրթություն առանց ճաղերի՞, թե՞ ճաղերով, թե՞ ճաղերով եք պատկերացնում, ինչպիս՞ին է ձեր մոտեցումը այս հարցի շուրջ:

— Չէ, բնականաբար ես դեմ եմ ճաղերին, կողմ եմ առանց ճաղերի հասկացողությանը, եթե իհարկե անվտանգության պահը ապահովում է:

-Արփին հաճախում է հարավային դպրոց պարտեզ և դուք տեսնում եք ինչքան բաց միջավայրում է, թափանցիկ, դրան ինչպե՞ս եք վերաբերվում:

-Շատ դրական, նաև այստեղ շատ կարևոր հանգամանք կա, որ ամբողջ պարտեզը շրջապատված է ծառերով, երեխաները օգտվում են բնությունից և ճաղերի փոխարեն ինձ թվում է ցանկալի կլինիշատ ծառեր տնկել, որը որ կատարվում է՝ մեր և մեր երեխաների համար:

-Շնորհակալ եմ Արմինե ջան, այս մի քանի րոպեն տրամադրելու, կարծիքը ասելու համար:

 

 

 

 

 

 

 

Սանի ինքնուրույնություն

Երեխան ինքնուրույն է դեռ՝ սաղմնային, ներարգանդային շրջանից։ Ծնվելու պահից սկսած երեխան ավելի է կատարելագործվում թե՛ իր շարժումներում, թե՛ իր մտածելակերպով։ Սիրում են ամեն բան ինքնուրույն անել՝ ուտել, հագնել, լվացվել, քուղերը կապել,խաղալ, սովորել և ամեն բան, ինչը կապված է իրենց 《 Ես》-ի հետ։ Այստեղից էլ ծնվում են《 Ես կարող եմ》,《Ես գիտեմ》,《Ես մեծ եմ》և բոլոր 《Ես 》-ին բնորոշ գծերը։

Ամեն երեխա տարբեր ընտանիքից է դուրս գալիս, դաստիարակվում, մեծանում են իրենց ծնողների ասածով, երբեմն պարտադրանքով, որը կարծում եմ ճիշտ չէ, քանի որ ամեն բան անում են երեխաների փոխարեն և խաթարում են ինքնուրույնության ձևավորումը։ Ծնողներն ու դաստիարակները այս ամենին պետք է ամենայն լրջությամբ մոտենան, քանի որ այստեղից էլ ձևավորվում է իր《Ես》-ը։

Սանի ինքնուրույնությունը նախակրթարանում կազմակերպվում է առավոտյան ընդունելության ծեսից սկսած։

Սանը մտնում, բարևում, նստում է նստարանին և ինքնուրույն արձակում իր քուղերն, հանում կոշիկներն ու ինքնուրույն հագնում է իր հողաթափերը, կոշիկն էլ դնում է համապատասխան տեղում։ Թվում է մանրուք, բայց այս փոքրիկ գործողության մեջ սանը դրսևորում է իր անձին բնորոշ ինքնուրույնության կետեր։

Մեթոդական մոտեցումներն ու դիտարկումներն կատարում ենք յուրովի։

Ամեն բան թողնում եմ իրենց ձեռքով անեն՝ ուտեն, հագնեն, խոսեն ինչպես կարողանում են, բայց նրբորեն ուղղում եմ բառերը, որոնք կիսատ կամ սխալ է արտաբերում։ Մանկավարժության, դաստիարակության մեջ մեթոդները կիրառում եմ ըստ սանի ինքնուրույնության դրսևորման։

Oշո Բացի քեզանից

25498253_942593605893882_7592845822720701482_n.jpg

Անկախ ամեն ինչից` փորձեք 24 ժամվա ընթացքում ընդունել այն ամենը, ինչ տեղի կունենա ձեզ հետ: Եթե ինչ որ մեկը ձեզ վիրավորում է, ընդունեք առանց արձագանքելու և հետևեք, թե ինչ է տեղի ունենում: Հանկարծ դուք սկսում եք զգալ էներգիայի հոսք, որը առաջներում երբեք չեք զգացել: Երբ որևէ մեկը ձեզ վիրավորում է, սովորաբար, թուլություն եք զգում, դուք կորցնում եք հանգստությունը և սկսում եք մտածել ինչպես այդ մեկից վրեժխնդիր լինել: Այդ մարդը կեռիկի նման կպչուն է ձեզնից, և դուք սկսում եք շրջաններ գծել նրա շուրջբոլորը: Օրեր, գիշերներ, ամիսներ, տարիներ շարունակ դուք չեք կարողանում քնել և վատ երազներ եք տեսնում: Լինում է, երբ մարդիկ մի ինչ-որ ապուշ անհեթեթության պատճառով իրենց ամբողջ կյանքն են կորցնում, ինչ է թե ինչ-որ մեկը վիրավորել է իրենց:

Ետ նայեք անցյալին և նման բան հաստատ կհիշեք. դուք փոքր երեխա էիք, և ուսուցիչը դասարանում բոլորին, այդ թվում և ձեզ, «ապուշ» անվանեց: Դուք մինչև հիմա հիշում եք դա և պահում վիրավորանքը: Հայրը ինչ-որ բան ասաց…ձեր ծնողները վաղուց մոռացել են, եթե անգամ դուք նրանց հիշեցնեք այդ մասին, նրանք չեք հասկանա` խոսքն ինչ մասին է: Մայրը ձեզ այնպես չնայեց, և այդ վերքը` բաց, կենդանի, ապրում է մինչև օրս ու, եթե ինչ-որ մեկն անդրադառնա դրան` դուք միանգամից կպայթեք: Չօգնե՛ս, որ այդ վերքն ավելի մեծանա: Թույլ չտա՛ս, որ այն հոգին նվաճի: Հասի՛ր արմատներին, եղի՛ր ամբողջական:

24 ժամ, ընդամենը 24 ժամ, ինչ էլ որ պատահի, փորձիր չարձագանքել և չդիմադրել:
Դուք կզգաք էներգիայի նոր ալիք, այնպիսին, ինչպիսին երբեք չեք ունեցել, նոր տիպի կենսական էներգիայի ուժի հոսք, որը բխում է խորքից` արմատներից: Ձեզնից պահանջվում է պարզապես ճանաչել, զգալ այդ համը և մեկ էլ այն, թե ինչպես է ձեր կյանքը փոխվում: Դուք կսկսեք ծիծաղել այն բոլոր կատարյալ հիմարությունների վրա, որոնք ամբողջ ընթացքում ձեզ զբաղեցրել են, ծիծաղել բոլոր տեսակի վիրավորանքների, ձեր հակադարձումների, վրեժխնդրության վրա, որոնցով դուք թունավորել եք ձեզ:

Ոչ ոք չի կարող քեզ կործանել… քեզանից բացի:

Ոչ ոք չի կարող քեզ փրկել….քեզանից բացի:

Իմ կարծիքով

  • Ես աշխատում եմ զերծ մնալ բախումներից, առ ճակատ, տգետ խոսակցություններից, առավել ևս վիրավորանք հասցնելուց, թե՛ իմ կողմից հասցրած, թե՛ ինձ հասցնելուց: Ամեն օրս ես աղոթքով եմ անցկացնում: Եվ նախորոք ասեմ, որ ոչ մի աղանդի չեմ պատկանում, ապրում եմ այնպես, ինչպես մաքուր քրիստոնյան է ապրում: Եվ, եթե օրերից մի օր նման վատ իրավիճակում եմ հայտնվում, իմ միակ և անփոխարինելի՝ քրիստոնյա հոգին գալիս ու հասնում է օգնության: Ինքս իմ հոգու ու խղճիս հետ ապրում եմ այդ 24 ժամն, աղոթում, որ ճշմարիտ ուղին ցույց տա և ներեղություն եմ խնդրում արածիս և չարածիս համար նաև խնդրում եմ աստծուց, որ ինձ տհաճություն պատճառողն հանդարտվի, միտքը մթագնությունից ազատի, քանի որ բացի ինձ վիրավորելուց նա ավելի շատ մեղք է գործում և վնաս հասցնում ինքն իրեն ու առողջությանը, հոգեկան աշխարհին: Այնքան կուզենաի մարդիկ լինեին՝ մեկը մյուսին զիչող, համբերատար, իրենց ներքին ձայնին լսեին, որը գալիս է հոգուց՝ «աստծուց»: Գտնեին իրենց իրական մաքուր հոգին, որը պետթ եղած պահին կտա ճիշտ խորհուրդ, չէր խանգարի, որ մի քիչ էլ պահեինք մեր մանկական միամտությունը, ազնվությունն ու մաքրությունը:
  • Այս իրավիճակը կարծում եմ՝ մարդիկ ապրում են և ընկալում են իրենց մարդկային տեսակից ելնելով: Ես ճիշտն ասած՝ չեմ հիշում, որ ասած լինեն« ապուշ»կամ նման բառեր, էությամբ հիշաչար չեմ: Եթե մայրդ կամ հայրդ կամ առհասարակ քո հարազատն է նման բան ասել, պետք չէ այդ խոսքն ընդունել ամենայն լրջությամբ, քանի որ բառն ասվել է դատարկ, առանց բուն բառի իմաստով: Եկեք ապրենք թեթև, չհիշենք անցյալի վատ ու ձանձրալի թվացող օրերը ու չնկալենք այդպիսին, որովհետև գալիս է մի պահ, որ անգամ կարոտում ես այդ օրերն ու ուզում ես կրկին ապրես: Օրինակ՝ ես կուզեի որ իմ հայրը ողջ լիներ, թեկուզ կատակով, թեկուզ լուրջ, բառիս բուն իմաստով ասեր, ի՞նչ ես անում, « ապուշ » ես: Պետք չէ, մի՛ չարացեք մարդիկ, գնահատեք ձեր ունեցածն հիմա այլ ոչ թե հետո: Ապրեք սիրով, հավատքով ու համբերությամբ:
  • Երբեք վրեժխնդրության մասին չեմ մտածել, ամեն բան անցողիկ է: 24 ժամ, ընդամենը 24 ժամ, ինչ էլ որ պատահի, փորձիր չարձագանքել և չդիմադրել: Այդ պահին,այդ մի քանի րոպեի ընթացքում, ապրում ես ամեն տեսակ զգացում՝ ցավ, կսկիծ, ատելություն, վախ, հողը փախչում է ոտքերիդ տակից և մի շարք նման տհաճ զգացում, որը բառերով չեմ կարող գրել, որովհետև միայն հասկանում ու ընկալում է՝ իմ հոգին: ՈՒղակի այդ էներգիայի ալիքը ամեն մարդ ընդունում է իր մարդկային տեսակից ելնելով: Մարդ բնույթով եթե չար եղավ, ամեն էներգիայի ալիք նոր վատ ու չար ուժով կընկալի ու կսփռի շուրջը գտնվող մարդկանց վրա: Չէ՞ որ մեր կյանքը 24 ժամից բաղկացած չէ և 24 ժամից չի ավարտվում: Ամեն բան հանգիստ ընկալեք, այդ օրը գնալու է,ասածն ու ասողն էլ, հետո մնալու ես դու ու էլի քո ընկեր հոգին, կհանգստանաք, մի լավ կծիծաղեք այդ պահի, այդ 24 ժամվա համար ու կասես՝ իմաստը ո՞րն էր:

Դաստիարակի օրագիր

Ես կարծում եմ, որ պետք է հարցնել, թե ի՞նչն է ճիշտ, ի՞նչը սխալ, որովհետև երբեմն ստացվում է այնպես, որ սխալ ես անում` չիմացության արդյունքում: Այդ իսկ պատճառով,  հարկ եմ համարում հարցնելը, եթե չգիտես:
Ամեն օրդ պետք է ապրես արթուն, որպեսզի կարողանաս կյանքի ռիթմով գնալ:
Հասուն եմ համարում այն մարդկանց, որոնք կայացել են իրենց ձեռքբերումներով և կարողանում են ընդունել դիմացինի ձեռքբերումները, հաջողությունները, ուրախ լինեն բոլորի համար, կարողանան կիսվել իրենց հաջողություններով:

Դաստիարակի օրագիր

Մեր խելացի ու շատ բեմական Գոռը, տանը իր տատիկի հետ խաղալիս է եղել այն խաղերը, որոնք խաղում ենք խմբասենյակում։ ԵՎ իր տատիկին առաջարկել է՝ թե՛ արի նստի մեքենաս, տանեմ քեզ մեր պարտեզ միասին խաղանք։ Տատիկն էլ համաձայնվել էր և ճանապարհ ընկել։

Դաստիրակի օրագիր

Ծննդյան ծես ունեինք, պատրաստվում էինք։

Աղջիկները հոբելյարին նստացրել էին ու մազերն էին ոլորում։ Հարցեցի, այդ ի՞նչ եք անում աղջիկներ, պատասխանեցին, ծնունդին ենք պատատվում, վալսավիրի մոտ ենք եկել։

Անցանկապատ մանկություն

«Անցանկապատ» կրթութուն… ՈՒ սա նաև բառի բուն իմաստով… Հայաստան վերադառնալուց հետո, Երբ Արեգի դպրոցի և Գոռի պարտեզի ընտրության հարցում այընտրանքներ էինք փնտրում, երկար ծանրութեթև անելուց հետո ընտրեցինք Սեբաստացի կրթահամալիրը: Այն հարմար է բոլոր առումներով: Նախ՝ պարտեզն ու դպրոցը շենքային նույն տարածքում են, կրթական ծրագրերը հետաքրքիր և բովանդակալից են, ինչպես նաև՝ տարբերվող: Եվ ամենակարևորը՝ գոյություն ունեցող բոլոր դպրոցներում՝ կրտսեր, միջին և ավագ, բոլոր աշակրտերի համար ստեղծված են հավասար պայմաններ: Նրանք հաճախ հանդիպում են, փորձի փոխանակում ունենում, միասին մասնակցում են կրթահամալիրի մասնաշենքերում իրականացվող միջոցառումներին: Եվ այս ամենը ոտքով քայլելու անվտանգ ճանապարհով: Ինչպես նախակրթարանն է զուրկ ավելորդ պատ-շինություններից, անպես էլ իրար կապող ճանապարհներն են զուրկ ավելորդ ցանկապատերից, քարուքռաներից…բայց սա մինչև վերջերս…քանի որ հարակից տարածքում գտնվող մանկապատեզներից մեկը որոշեց ցանկապատել իր տարածքն ու մեր երեխաների ազատ տեղաշարժը: Փաստորեն սեփական նախասիրութունն առավել դասելով տասնյակ աշակերտների ազատ տեղաշարժից: Ես, որպես սեբաստացի ծնող իրավունք ունե՞մ դեմ արտահայտվելու այս որոշմանը: Սիրելի
ծնողներ, եկեք մենք էլ անտարբեր չլինենք այս հարցին և մեր ազատ կարծիքն արտահայտենք այս խնդրի շուրջ: Կարող ենք բաց քննարկում անցկացնել և, այսպես ասած, բանակցել ցանկապատի մյուս կողմում եղող անձանց հետ: Մեր երեխաների կրթությունն անցանկապատ է, ուրեմն նրանց տեղաշարժը նույնպես պետք է անարգելք լինի…

Դաստիարակի օրագիր

Մեր համով սեբաստացի Նորայրը ամեն առավոտ, սովորության համաձայն ջուր է ուզում ու խմում։Օրերից մի օր նկատեցի, որ այդ ջրից մեկ կում է անում ու մնացած ջուրը տանում, լցնում է խմբասենյակի ծաղիկներին ու դա անում է ամեն առավոտ։