Դաստիարակի օրագիր

Առավոտյան նախաճաշին,երբեմն սաներից ոմանք հրաժարվում են ուտել ասում եմ կերեք, որ շուտ մեծանաք, տեղից Աննան ասում է ես չեմ ուզում ուտեմ, Գոռը ասում է չէ պիտի ուտես ու էսպես շարունակում է անընդհատ կրկնել

Դաստիարակի օրագիր

Սաները խաղի ժամանակ նկատել էին, որ Գոռի քունը տանում է, սկսեցին մտածել, թե՛ որ քնի, ինչ՞ պիտի անեն։

Ալբերտը,- ասաց որ քնի կտանեմ կպարկեցնեմ,

Գայանեն,- ասաց որ քնի ես կարթնացնեմ,

Սառան,- ասաց թող քնի,

Մինջ մտածում էին, ով ինչ՞ անի, մեր փոքրիկ Մերին, վերցրեց ձեռքում միշտ պահվող իր ծածկոցը, որը ոչ ոքի չի էլ թողնում որ կպչեն ու Գոռի ուսերին գցեց ու ասեց շուշեք թող քնի եխերեն։

Դաստիարակի օրագիր

Սաներ միասին խաղում էին երկրաչափական մարմիններով։ Այդ մարմիններով Գայանեն պատրաստել էր տորթ, ասեմ որ շատ հետաքրքիր տորթ էր ստացվել, վրան էլ մոմ էր դրել ու սկսեց երգել՝ տարեդարձ է այսօր, տարեդարձ է այսօր և սաները սկսեցին ձայնակցել Գայանեին,հարցնում եմ՝ ում՞ ծնունդն եք նշում այսօր Գայանե ջան,պատասխանում է՝ Կոմիտասի ու ավելի բարձր սկսեցին երգել, ծափահարել։ Հետո տորթը կտրեցին, բաժանեցին, համտեսեցին ու ծնունդը շարունակվեց մինջև իրենց տուն գնալը։

Դաստիարակի օրագիր

Սաների հետ նսել էինք սեղանի շուրջ երգում, ասմունքում էինք։Հանկարծ Նորայրը տեղից արագ վազեց իմ շվիի մոտ, վերցրեց ու սկսեց ուժեղ փչել երեխաներին այնքան ծիծաղեցրեց, սաները հասկանում էին թե ինչ է փչում, սկսեցին արև, արևը երգել, խինդ,ծիծաղ և ուրախություն բերեց մեր չարաճճի Նորայրը այդ իր փոքրիկ կատարմամբ։

Դաստիարակի օրագիր

Քնի ժամ էր, մեր փոքրիկ Սեբաստացի էլենը չէր ուզում քնել, նստեց անկողնու վրա սկսեց խաղ անել, ասացի՝ քնի Էլեն, որ շուտ քնես մաման շուտ կգա ու քեզ տուն կտանի։ Պարկեց, նստեց, շուռ ու մուռ եկավ, ասաց,- ես ուզում եմ խաղամ, ես ասացի,- բայց բոլորը քնած են, պտտվեց նայեց երեխաներին ու ասաց,- ոցից ես մենակ կխաղամ, սկսեց ծածկոցն գցել գլխին, որ անտեսանելի լինի, չեմ խանգարի ու սկսեց բլբլալ, բայց հետո հոգնեց քնեց, ահա և մեր բլբլան, չարաճճի նոր Սեբաստացի էլենի քնի ժամն էլ այսպես անցավ։

Դաստիարակի օրագիր

20190328_1135222700361075803665702.jpg

Ամեն օր,  մեր թութակ Նինիի կերամանը լվանում, կերակրում ու ջուր են տալիս մեր փոքրիկ չարաճճիները, դնում արևի տակ, որ տաքանա, թմբլիկանա: Եվ խմբի  ամենափոքրիկ չարաճճին՝ Նորայրս, եկավ, ձեռքը վերցրեց վանդակը ու մի լավ թափահարեց, խեղճ Նինին մի լավ ցնցվեց, այդ պահին դռնակը բացվեց ու Նինին փախավ: Երեխաները այնպես ուրախացան, ծափահարեցին և ուզում էին բռել, թողեցինք լավ թռչեց այս ու այն կողմ, հետո սաների հետ միասին բռնեցինք ու իր բույնը տարանք: