Մի օր Մեքսիկայում

Այսօր այնպես էր ստացվել, որ մեր զարդարանքով կարծես թե հայտված լինեինք հեռավոր Մեքսիկայում։ Օրը դեղին երանգով սկսեցինք։ Սաները իրենց հետ բերել էին եգիպտացորեն, այնքան գեղեցիկ էին ու տրամադրող, դե մենք էլ բաց չթողեցինք այն ու անցանք գործի, զարդարեցինք մեր բակը տարբեր դեկորներով ու սկսվեց ուրախ եգիպտացորենի ֆոտոշարքը, այն ավարտելուց հետո մաքրեցինք պատյաններն ու դրեցինք կրակին, որ եփվի, համտեսեցինք ու մի լավ եգիպտացորենի դեղին օր վայելեցինք։