Ինքնաշեն թաղար- դդումի սերմնացան

  • Երբ դդումը կտրեցինք, սկսեցինք ուտել հետաքրքիր միտք առաջացավ, որ նույն դդումը դառնա թաղար, հետո գարնանը նույն թաղարով դուրս կբերենք կտեղադրենք մեր այգում։


  • Առավոտյան սաների հետ որոշեցինք դդումի սերմեր ցանել, մտածում էինք, թե՛ ի՞նչ ինքնաշեն թաղար ստեղծենք, որ հետաքրքիր դառնա, և հանկարծ -Սիլվին ասաց, ը. Սոնա եկեք իմ գիշերանոթի մեջ ցանենք, ես շուտով 4 տ. պետք է դառնամ ու էլ ինձ գիշերանոթ պետք չի, ես մեծ աղջիկ եմ արդեն, երեխաները միանգամից համաձայնվեցին ու արագ գործի անցանք։


https://youtu.be/UHu-srvdwIs
https://youtu.be/CoPgJx4vzq8
https://youtu.be/dIW8Yh7ALDo

Նամակներ Ձմեռ պապիկին

Սաների ամենասպասված աշխատանքը Ձմեռ պապիկին նամակ գրելն է, ընտանեկան ջերմ մթնոլորտում, սիրո ու հավատքի ներքո նամակը գրել և բերել են պարտեզ, որպեսզի գցեն իրենց իսկ պատրաստած փոստարկղի մեջ։

Շարունակել կարդալ

Ամանորյա այլընտրանքային խաղալիք

Այս տարի դեռ ձյուն չէր եկել և մենք մեծ ցանկություն ունեինք ձնագնդի խաղալու, փաթիլներին բռնելու ու թրցնելու։

Առավոտյան Մարկը եկավ պարտեզ, շատ տխուր դեմքով,

-ասաց, ձյուն ե՞րբ է գալու, չեմ հասկանում,

-ասացի, դեռ շուտ է կգա մի մտածի, -ասաց ես արդեն մտածել եմ, թղթից փաթիլներ եմ պատրաստելու ու օդ թրցնեմ, կլինի սիրուն ձյուն։ Մարկը միտքը տվեց և մենք էլ անցանք գործի ու ահա այսպիսի հետաքրքիր բան ստացվեց։

Պատրաստվում ենք ցուցահանդես վաճառքի

Սեբաստացու տոնին ընդառաջ մենք իրականացրեցինք՝ «Թթուդրիկ», «Խաղողածես»և«Լավաշթխիկ» ծեսերը: Պատրաստեցինք՝ համեղ խաղողի մուրաբա, խաղողից չամիչ, անուշահամ գինի, դե՛ սիրելի մայրիկների հետ էլ թթու դրեցինք, և այս ամենը հենց այնպես չէ, մենք պատրաստվում ենք Սեբաստացու տոնին՝ «Գեղարվեստը նախակրթարանում» ցուցահանդես- վաճառք-փառատոնին, պատրաստված ամեն բան կցուցադրենք, կհրավիրենք մեր բարեկամներին, ծնողներին, ինչո՞ւ չէ, նաև հարևաններին, որպեսզի գնեն, և մենք ստացված ողջ հասույութը կփոխանցենք Համահայկական հիմնադրամին:

Թաթիկաթատրոն

Այս ամիս իր ներկայությամբ մեզ է ուրախացնում Սահակյան Հայկը, և ամեն օր մի նոր հետաքրքրությամբ է գալիս պարտեզ: Այսօր առավոտյան թռչկոտելով եկավ պարտեզ, և առանց բարև տալու, ուրախ շտապում էր իր մտքինն ասել:

-Ընկեր Սոնա, եկեք այսօր մեր զուգագուլպաները հագնենք մեր ձեռքերին, ու հեքիաթ կամ բանաստեղծություն ասենք։ Մեր մատիկներն էլ բացենք, փակենք դինոզավրի բերանի պես:

— Այո, ի՞նչու չի լինի։ Դեռ խոսքս չավարտած, արագ-արագ հանեց գուլպան ու հագավ ձեռքին, իսկ երբ ընկերներին տեսավ արդեն հագած, մի հրճվանք, մի ուրախություն ապրեց:

Արտասանեցին՝ Ա. Խնկոյան «Խոզն ու ագռավը»

Մի դարաւոր կաղնու տակ
Խոզը ագահ ու անհագ,
Այնքան կաղին զխտւեց,
Որ ցած ընկաւ ու փռւեց:
Զարթնեց քնից ու տակից
Ծառը փորեց արմատից:
— Ի՞նչ էս անում, այ անգէտ,
— Ագռաւն ասաց վերեւից:
— Խա՞ղ էս անում ծառի հետ,
Կչորանա արեւից:
— Չորանում է` չորանա,
— Ինձ ի՞նչ օգուտ` զօրանա,
Միայն կաղին ունենամ,
Ուտեմ, պառկեմ, գիրանամ:
— Այ ապերախտ կենդանի,
Ով քեզ նման վիզ ունի`
Իր կոյր աչքով չի տեսնի,
Որ կաղինը հիւթալի
Լոկ այս ծառն է ձեզ տալի,
— Ագռաւն ասաւ խոզուկին,
Էն կախ գլուխ կուզիկին:


Ղ. Աղայան «Բզեզ»