Պատրաստվում ենք ցուցահանդես վաճառքի

Սեբաստացու տոնին ընդառաջ մենք իրականացրեցինք՝ «Թթուդրիկ», «Խաղողածես»և«Լավաշթխիկ» ծեսերը: Պատրաստեցինք՝ համեղ խաղողի մուրաբա, խաղողից չամիչ, անուշահամ գինի, դե՛ սիրելի մայրիկների հետ էլ թթու դրեցինք, և այս ամենը հենց այնպես չէ, մենք պատրաստվում ենք Սեբաստացու տոնին՝ «Գեղարվեստը նախակրթարանում» ցուցահանդես- վաճառք-փառատոնին, պատրաստված ամեն բան կցուցադրենք, կհրավիրենք մեր բարեկամներին, ծնողներին, ինչո՞ւ չէ, նաև հարևաններին, որպեսզի գնեն, և մենք ստացված ողջ հասույութը կփոխանցենք Համահայկական հիմնադրամին:

թթուդրիկի ծեսը Հարավում

Սեբաստացու տոնին ընդառաջ, խմբում, սաների և մեր սիրելի ծնողների հետ թթու դրեցինք: Մայրիկները մեծ ոգևորությամբ ու հաճույքով ներգրավվեցին ծեսին, միասին երգեցինք, բանջարներից կերպարներ ստացանք: