Պլաստիլինից ծեփում ենք մեղուներ
Իմ թաթիկով
Մեղրահամտես-քաղցրաբլիթի պատրաստում
Մեղվածեսին ընդառաջ սաները պատրաստեցին խնձորով,խաղողով քաղցրաբլիթ, որի կարևորագույն բաղկացուցիչ մասը կազմում էր մեղրը։ Քաղցրաբլիթը պատրաստելուց առաջ սաները համտեսեցին մեղրը, ուսումնասիրեցին և նոր սկսեցին պատրաստել։
Ծեփում ենք մեղուներ

Մեղվածեսին ընդառաջ, սաները պլաստիլինով ծեփում են մեղուներ, պատմում մեղուների մասին։
Ազգային խաղ-ասիկներ
Հարավի պարտեզիկները խաղում ենք ազգային խաղ-ասիկներ, մատնախաղեր։ Այն սաներին օգնում է, թե՛ մտավոր թե՛ ֆիզիկական զարգացման մեջ։
Հոգատար Անահիտը
Վաղ հասակից սեբաստացի սաները սովորում են ինքնուրույնություն, հոգատարություն, մարդասիրություն, ձևավորում է եսն ու դառնում սովորություն։ Անահիտը երկու տարեկան է, և տարբերվում իր ինքնուրույնությամբ։ Այսօր նա նաև առանձնացավ իր հոգատարությամբ, օգնում էի իր տարեկից ընկերոջը ուտել։

Հատապտղային դոնդող
Հարավի սաներն այսօր պատրաստեցին հատապտուղներով համեղ դոնդող, ընթացքում էլ դիտարկեցին դոնդողի լուծման և ստացման ընթացքին, ինքնուրույն լցրեցին բաժակների մեջ և դրեցին սառնարան, արդյունքը կարող եք դիտել տեսաֆիլմում։

Ֆոտոշարը և ֆիլմը՝ Սոնա Կարապետյանի
Մի օր Մեքսիկայում

Այսօր այնպես էր ստացվել, որ մեր զարդարանքով կարծես թե հայտված լինեինք հեռավոր Մեքսիկայում։ Օրը դեղին երանգով սկսեցինք։ Սաները իրենց հետ բերել էին եգիպտացորեն, այնքան գեղեցիկ էին ու տրամադրող, դե մենք էլ բաց չթողեցինք այն ու անցանք գործի, զարդարեցինք մեր բակը տարբեր դեկորներով ու սկսվեց ուրախ եգիպտացորենի ֆոտոշարքը, այն ավարտելուց հետո մաքրեցինք պատյաններն ու դրեցինք կրակին, որ եփվի, համտեսեցինք ու մի լավ եգիպտացորենի դեղին օր վայելեցինք։