Խոշորացույցով դիտարկում

Գարան ամենագեղեցիկ շրջանը բողբոջման, ծաղկման, կանաչապատման շրջանն է։ Սաները առավոտյան զբոսանքի հետ մեկտեղ խոշորացույցով դիտարկեցին ծառերը, թփերը, ծաղիկները, ամեն բան իրենց համար հետաքրքիր է, բացահայտում։

Համեղ պիցցա սաների ձեռքով

Երեկ Գոռի ծննդյան ծեսն էր, շատ անելիքներ, խաղեր, քաղցր բլիթներ ունեինք անուշ անելու, պիցցան էլ թողեցին հաջորդ օրվան։ Ծնունդը շարունակվեց նաև այսօր, սաները իրենց ձեռքով պատրաստեցին և հյուրասիրեցին ընկերներին, դե իհարկե մեզ էլ բաժին հասավ, ասեմ շատ էլ համով էին ստացվել։https://youtu.be/T6bjIKi28-c