Խաղողօրհնեք -խաղողածես

Հարավային դպրոց պարտեզում աշխատանքային չորեքշաբթին անցավ մեծ տոնախմբությամբ, օրը ծիսական էր՝ Խաղողօրհնեքն էր, խաղողածեսը։ Սաները օրհնված խաղողները գովերգելուց հետո, բաժանեցին ընկերներին, դպրոցի ճամբարականներին, անձնակազմին, երաժշտության դաստիարակ՝ Մարիամ Մնացականյանի հետ պարեցինք ազգային պարեր՝ «Բուլուլ», «Թամզարա»։

Խաղողաշար

Առավոտյան սաների հետ սկսեցինք պատրաստվել խաղողածեսին և մինչև ծեսի սկսելը ոգևորվեցինք տեսարանով, առատ խաղողներով, մի քանի դետալ էլ ավելացրեցինք և ստացվեց հավեսի ծիսական, խաղողածեսի ֆոտոշար։

«Քաղենք խաղողը, լցնենք կողովը» աշխ․նախագիծ 16․08-20․08

«Քաղենք խաղողը, լցնենք կողովը» նախագիծ 

Ամառային պարտեզ

  • Սաների ընդունելությունը կազմակերպվում է 08.45-09.30։ Դաստիարակներից մեկը 8:45 լինում է խմբասենյակում, ջերմաչափվում է, կրում է դիմակ, որը 3 ժամը մեկ պիտի փոխվի, ձեռնոցներ, ախտահանվում է, զգեստափոխվում, օդափոխում խմբասենյակը և սկսում դիմավորել սաներին: Մուտքի մոտ տեղադրված են ախտահանիչ հեղուկներ ձեռքերի համար (ալկոգել), իսկ հագուստի։  համար՝ 65 կամ 70 տոկոսանոց սպիրտ ցողող տարայով։    Դաստիարակներից մեկը դիմավորում է սաներին, ջերմաչափում և տվյալները լրացնում ջերմաչափման էլմատյանում:  Երեխայի բացակայության կամ ուշացման, ինչպես նաև դրանց պատճառների մասին ծնողը դաստիարակներին տեղյակ է պահում մինչև 09։30: Երեխաներին ընդունում են  բակում։   Դաստիարակներից մեկը, պահպանելով հեռավորությունը, սկսում է ջերմաչափել, ստուգել, ախտահանել և ուղեկցում խմբասենյակ: Ծնողի մուտքն արգելվում է:
  •  Հենց տնից-նախակրթարան ճանապարհից էլ սկսում է նրանց ուսումնական գործունեությունը:  Սաներն ինքնուրույն են զգեստափոխվում: Դասավորում են աթոռները, մաքրում փոշիները, խնամում են բույսերը, ջրում և փխրեցնում են հողը: Բակում հավաքում են թափթփված աղբը, հետևում են բույսերի աճին:
  • 9:30-10:00—Ռոդարիական ուրախ մարմնամարզությանը միանում են կոմիտասյան երգն ու պարը: Դաստիարակը սանի հետ պետք է մագլցի, վազի, թռչի բարձրությունից, չոչ անի, գլուխկոնծի տա և այլն՝ խենթություներով լինելով անմիջական մասնակիցը կրթության, լինելով սաներից մեկը, ոգևորելով, երևակայելով…:
  • 10:00-10:30Նախաճաշ
  • 10:30-10:40-Զբոսանք: Ամեն օր նախաճաշից հետո  պտույտ-ծանոթացում մաքուր օդում, բակում, թաղում, մոտակա տարածքներում:
  • 11:00-12:00—  բակային խաղեր, օրվա գործունեություն, ամառային լողափ
  • 12:30-13:00Ճաշ
  • 15:30-16:00- Հետճաշիկ:
  •  Ես կարողանում եմ… (Ես կարողանում եմ ինքնուրույն լվացվել,հագնվել,սպասքադրել և հավաքել-մաքրել): Օրվա 4 հերթապահները նախապատրաստում են նախաճաշի, ճաշի և հետճաշիկի սեղանը:
  • 13:00-15:00- Քուն (Աստղափայլ օրորներ):
  • 16:00-17:00— Ազատ գործունեություն, տրամաբանական խաղեր, զրույց օրվա մասին տուն ճանապարհում:

Ծիսական ծաբաթվա գործունեությունը՝ ըստ օրերի

Երկուշաբթի 16․08 Կուսումնասիրենք, կհամտեսեն խաղողի ողկույզները և կպատրաստեն խաղողից չիր։

Երեքշաբթի 17․08- Խաղում ենք ազգային խաղեր՝

  • «Մամի՛, մամի՛, խաղողը հասե՞լ է»

Երեխաները բռնում են միմյանց ձեռքից և ուղիղ գծով կանգնում: Շարքի վերջում
կանգնածներից մեկը մյուսին հարցնում է.
— Մամի, մամի, խաղողը հասե՞լ է:
Մյուսը պատասխանում է.
— Հասել է, հասմըսել է,
Շանը կտամ, գելին կտամ,
Քեզ մի ճութ չեմ տա:
— Ինչո՞վ գամ` որ տաս:
— Դհոլ — զուռնով:
Հարցնողն իր խմբով, դհոլի և զուռնայի ձայներին նմանեցնելով, որևէ երաժշտություն
«նվագելով», շարքի առջևից գալիս և անցնում է պատասխանողի և նրա կողքին
կանգնածի թևերի տակով: Երբ շարքը նորից շարվում է իր նախկին դիրքով,
պատասխանողի կողքին կանգնածի դիրքը փոխվում է: Նրա ձեռքերը խաչված են, իսկ
ինքը` շրջված հակառակ կողմ: Երկխոսությունը կրկնվում է մի քանի անգամ:
Յուրաքանչյուր երկխոսության վերջում հանձնարարությունը տարբեր է լինում` ձիով,
մեքենայով, թռչկոտելով, մի ոտքով թռնելով, ավանակով, հաց ուտելով (հա՜մ, հա՜մ, հա՜մ,
հա՜մ,) երգելով, գնացքով, զմփիկով, նապաստակի նման ցատկելով և այլն: Ամեն անգամ
անցնում են արդեն շրջվածի և կողքին կանգնածի բռնած ձեռքերի տակով: Երբ անցնում
են վերջին զույգի թևերի տակով, պատասխանողն ասում է.
— Մամին կասի` սխտոր ծեծեք:
Շարքը, բաց չթողնելով ձեռքերը, ռիթմիկ թռիչքներ է կատարում` բացականչելով.
— Չը՜խկ, չը՜խկ, չը՜խկ, չը՜խկ:
— Մամին կասի` լվացք ենք արել, պարանը կարճ է:
— Քաշենք` երկարի:
Երկու կողմից խաղավարները, որոնց կողմից է շարքի կեսը, նրանց հետ քաշում են
այնքան, մինչև մեջտեղի կամ որևէ զույգի ձեռքեր իրարից բաժանվեն։

Չորեքշաբթի 18․08- Ռոդարիական մարզախաղեր խաղողով․

Հինգշաբթի 19․08— Խաղողից կպատրաստենք կարմիր, սպիտակ մաճառ և գինի։

Ուրբաթ 20․08— երաժշտության դաստիարակի մասնակցությամբ, կբռնենք ծիսական շուրջպար՝ «Բուլուլ», «Թամզարա» կկատարենք խաղողքաղի ծիսական երգեր` «Բաղը քաղինք», «Քաղենք խաղողը» ։

— էս մի ճութը հողի պաշտպան հրեշտակին,
— Էս մի ճութը թռչուններին,
— Էս մի ճութը մուկ—մորեխին,
— Էս մի ճութը որբին ու աղքատին,
— Էս մի ճութը անցորդին,
— էս մի ճութն էլ Արեգակին, Լուսնյակին, Լուսաստղին…

Գինու պատրաստման գործընթաց

Գինի պատրաստելու և ստանալու համար պետք են փուլեր: Մենք առաջին փուլում խաղողը լվացրել էինք, մաքրել անառողջ ճյուղերից, ջմռել ու դրել հով վայր, որ ստացված զանգվածը հանգստանար այնքան, որքան պետք է, և մեկ շաբաթ անցնելուց հետո մենք քամեցինք, անցկացրեցինք թանզիֆի միջով, ստացանք մաքուր և զուլալ խաղողի արդեն պատրաստի գինի և վերջում շշալցրեցինք, պիտակավորեցինք տարրաները:

«Խաղաղության համար բաժակ բարձրացնենք»

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի նախակրթարաններում, այսօր մեծ ոգևորությամբ նշվեց՝ «Խաղողածես» նախագիծը։ Հարավային դպրոց-պարտեզի սաները խաղողը գովերգելուց հետո միասին սկսեցին գինի պատրաստելու արարողությունը, ճզմելու գործնթացը։

Շարունակել կարդալ

Խաղողածեսին ընդառաջ

Քանի որ, շուտով պետք է նշենք «Խաղողածեսը», այդ իսկ պատճառով, շաբաթվա ընթացքում  հետաքրքիր աշխատանքներ ենք իրականացնում, որի գլխավոր դերը խաղողն է։ Այսօր նախօրք, սաների հետ կտորի վրա ձևեցինք գեղեցիկ տարազային գոգնոցներ, և մեր բակում բացօթյա նկարահանում անցկացրեցինք, երեխաներն էլ շատ հավանեցին այդ ընթացքը։
https://youtu.be/kpUyjyt2auA