Ծննդյան ծեսը՝ ուսումնական արարողակարգ

Ծեսի իրականացումը նախակրթարանում հենց ծես է, ուսումնական արարողակարգ: Սա սովորական ուսուցում չէ, սա միասին ապրել է, միասին ապրելու կրթություն ստանալ է՝ խաղով, երգ ու պարով, ավանդական և ոչ ավանդական տարրերով հագեցած:

Շարունակել կարդալ

Ծննդյան ծես նախագիծ

Նախատեսված է՝
2֊4 տարեկանների խնամքի և զարգացման խմբի սաների համար։

Մասնակիցներ՝
Հարավային դպրոց ֊պարտեզի սաներ, դաստիարակներ ծաղրածուի կերպարով, երաժշտության դաստիարակը,ծնողներ
Իրականացման տևողությունը՝
10.02.2021 ժամը՝ 11։00
Նախագծի իրականացման ընթացքը՝

Ծաղրածուի մուտքը կոպալի դհոլի հարվածով, ուրախ երգերով, շրջանի կազմում, գովերքում ենք հոբելյարին, ազգային ծիսական երգերով, բերանացի ասում Թումանյանական բանաստեղծություններ, մաղթանքներ հղում, համեղ տորթի շուրջ երգում, շվիի նվագակցությամբ շնորհավորում, փչում մոմը, այնուհետև գնացք կազմում ու ամփոփում ենք էլի երգ ու պարով, օրը տոն դարձնելով։
Ծրագրում՝
Ազգային երգեր, պարեր
ծիսական, առատ սեղան
Նկարագրություն՝Երգում ենք ծիսական երգերից

Ծիսական երգեր՝
Գնացեք, տեսեք
Կոտ ու կես
Արև, արև
Եկանք, եկանք այլիհո
Պսակ, պսակ
Խնկի ծառ
Արդյունքներ՝

Ծեսն ամփոփում ենք ծիսական հյուրասիրությամբ։
Ամբողջ ծեսը ուղեկցվում է ծաղրածուի հետ։ Ամբողջ ընթացքը նկարահանվելու է և սոցցանցի ուղիղ եթերում և, տեսաֆիլմի տեղադրում բլոգում, Հարավային դպրոց-պարտեզի ենթակայքում։