
Նախագծի անվանումը՝ Ես հոգատար եմ՝ հոգատարություն նախագծով, նորացման կանաչապատման, հասարակական նախագիծ
Վայր՝ Հարավային դպրոց-պարտեզ
Նախագծի անվանումը՝ Ես հոգատար եմ՝ հոգատարություն նախագծով, նորացման կանաչապատման, հասարակական նախագիծ
Վայր՝ Հարավային դպրոց-պարտեզ
Հարավային դպրոց-պարտեզում այսօր տեղի ունեցավ՝ վարպետության դաս, որը անցկացրեց Հայկի մայրիկ՝ Անուշ Եղյազարյանը։ Սաներին առավոտյան դիմավորելուց հետո հագանք գեղեցիկ մարզական վերնաշապիկներն ու շտապեցինք բակ մարզվելու, նշեմ, որ Հայկի հայրիկը մեկնել է Արցախ, մեզ ու մեր հայրենիքը պաշտպանելու։
Հեղինակային կրթական ծրագրի բաց ցանցի սեպտեմբերյան ամենամյա ստեղծագործական հավաք
Օր՝ Հոկտեմբերի 1
Ժամ՝ 11:00-12:00
Վայր՝ Հարավային դպրոց-պարտեզի բակ
Մասնակիցներ՝ Հարավային դպրոց-պարտեզի 2-4 տարեկանների խումբ, դաստիարակներ, ծնող
Վարպետության դասը կվարի՝ Սահակյան Հայկի մայրիկ՝ Եղյազարյան Անուշը:
Ծրագրում՝
մարմնակրթություն
առողջ ապրելակերպ
Այսօր Հարավային դպրոց-պարտեզում կայացավ ծնողական սեմինար-հավաք:
Ծնողներին ժամը 11։00-ին դիմավորեցինք բակում և սեմինարն անցկացրինք բացօթյա միջավայրում։ Սեմինարն սկսեցինք ըստ օրակարգի և պատասխանեցինք ծնողների հուզող հարցերին:
Կոմիտասյան օրերին ընդառաջ ծնողներին սովորեցրեցինք «Կոտ ու կես» և «Հինգ էծ ունեմ» երգերը: Այնուհետև սիրով և ոգևորված խնամեցինք նախակրթարանի այգին՝ մաքրեցինք չոր ճյուղերից, չորացած տերևներից, փխրեցրինք ծառի բները և այգում լցրեցինք փափուկ սևահող, որպեսզի կանաչ խոտ աճի։
Սեմինարը համարում եմ ստացված: Սեբաստացի ծնողները երջանիկ, գոհ ու շնորհակալ էին, որ իրենց փոքրիկները ապրում են են հենց այսպիսի, իրենց ձեռքով խնամված նախակրթարանում:
Հարգելի ծնողներ, շաբաթ օրը՝ սեպտեմբերի 26-ին, ժամը՝ 11:00-ին, տեղի կունենա նախակրթարանի ծնողական սեմինար-հավաքը:Վայրը` Հարավային դպրոց-պարտեզ (Ծ. Իսակովի 52/6, հեռ. 010-73-61-00)Ծրագրի ղեկավար` Շամիրամ ՊողոսյանՕրակարգում`
Սեմինարը կվարեն դաստիարակներ`Սոնա Նակաշյանը,Լիլիթ Հովհաննիսյանը,երաժշտության դաստիարակ՝Մարինե ՄնացականյանԾնող-դաստիարակ համատեղ աշխատանքի արդյունքները կհրապարակվեն բլոգում, ենթակայքում։
Հարգելի՛ ծնողներ, սիրով հրավիրում ենք ծնողական սեմինարի։
Վայրը՝ Հարավային դպրոց-պարտեզ
Օրը՝ 09. 11. 2019թ
Ժամը՝ 11.00
Սեմինարը կվարի Հարավային դպրոց-պարտեզի ծնող, սննդաբան Սոնա Ասրյանը։
Թեմաները՝
• Առողջ սնունդ
• Ճիշտ սննդակարգ
• Սննդային վիտամիններ
• Առողջ ապրելակերպ
Հարավային դպրոց-պարտեզի ծրագրի ղեկավար՝ Շամիրամ Պողոսյան։
Դաստիարակներ՝ Սոնա Նակաշյան, Լիլիթ Հովհաննիսյան։
Լուսաբանող՝ Սոնա Նակաշյան