Սեբաստացու տոնին ընդառաջ. Ծնողի պատում

Խմբագրված է ծնողի կողմից

Ողջույն, ես Անուշ Եղիազարյանն եմ։
Ուզում եմ ձեզ հետ կիսվել մամայկական ամենադժվար ընտրություններից մեկով. ինչ մանկապարտեզ ընտրել բալիկի համար։
Վստահ եմ շատերին է ծանոթ այն շրջանը,երբ բալիկը արդեն երկու տարեկան է, և սկսում ենք ակտիվ փնտրտուքները , որպեսզի ընտրենք լավագույնը մեր բալիկների համար։

«Մխիթար սեբաստացի» կրթահամալիրը բացահայտում էր նույն դպրոցի « Հարավային» մասնաճյուղի դաստիարակչուհու կողմից,որը միաժամանակ իմ հարևանուհին է։ Նկատել էի’ որքան հետաքրքիր էր բակի երեխաների հետ շփվում, խաղեր կազմակերպում։ Միաժամանակ և’ խիստ էր և’ ջերմ։ Հասկացա, որ բալիկիս լիովին կարող եմ վստահել նրան և կրթահամալիրին։
Մեծ կարևորություն եմ տվել նաև այն հանգամանքին, որ պարտեզը երեխաների մեջ ,դեռ մանկուց, ուսուցանում է ազգային մաքրամաքուր երգը, խաղիկներն ու տաղիկները, սովորեցնում է ավանդական ծեսերն ու նպաստում դրանց պահպանմանը։ Թերևս ,սրանք են այն կարևորագույն կետերը,որոնցով ուղեկցվել եմ ընտրության հարցում։

Շնորհակալություն «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրին իր ուրույն տեսակի համար։

Սեբաստացու տոնին ընդառաջ. Պատմում են ծնողները

Խմբագրված է ծնողների կողմից։

Ողջույն, Ես Մերի Աղեկյանն եմ: Իմ բալիկը արդեն շուրջ երկու տարի է հաճախում է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր Հարավային-դպրոց: Նախքան կրթահամալիրի ընտրությունը շատ-շատ եմ հետաքրքրվել տարբեր մանկապարտեզներով, շատ հակասական կարծիքներ եմ լսել նաև կրթահամալիրի վերաբերյալ: Սակայն, այնուամենայնիվ որոշեցի մի օր այցելել կրթահամալիր և իմ աչքով թեկուզ մի քանի րոպե տեսնել տիրող միջավայրը և առօրյան: Ի ուրախություն ինձ ամեն ինչ իմ սրտով էր և՛ մաքրությունը, և՛ հոգատարությունը, և՛ երեխաների համար ազատ ու անկաշկանդ միջավայրը: Եվ իմ բալիկը այդ օրվանից առ այսօր շատ մեծ հաճույքով և ոգևորությամբ, ամեն օր իր դաստիարակներին կարոտած հաճախում է կրթահամալիր:

Ողջույն, ես Անուշ Եղիազարյանն եմ։
Ուզում եմ ձեզ հետ կիսվել մամայկական ամենադժվար ընտրություններից մեկով. ինչ մանկապարտեզ ընտրել բալիկի համար։
Վստահ եմ շատերին է ծանոթ այն շրջանը,երբ բալիկը արդեն երկու տարեկան է, և սկսում ենք ակտիվ փնտրտուքները , որպեսզի ընտրենք լավագույնը մեր բալիկների համար։

«Մխիթար սեբաստացի» կրթահամալիրը բացահայտում էր նույն դպրոցի « Հարավային» մասնաճյուղի դաստիարակչուհու կողմից,որը միաժամանակ իմ հարևանուհին է։ Նկատել էի’ որքան հետաքրքիր էր բակի երեխաների հետ շփվում, խաղեր կազմակերպում։ Միաժամանակ և’ խիստ էր և’ ջերմ։ Հասկացա, որ բալիկիս լիովին կարող եմ վստահել նրան և կրթահամալիրին։
Մեծ կարևորություն եմ տվել նաև այն հանգամանքին, որ պարտեզը երեխաների մեջ ,դեռ մանկուց, ուսուցանում է ազգային մաքրամաքուր երգը, խաղիկներն ու տաղիկները, սովորեցնում է ավանդական ծեսերն ու նպաստում դրանց պահպանմանը։ Թերևս ,սրանք են այն կարևորագույն կետերը,որոնցով ուղեկցվել եմ ընտրության հարցում։

Շնորհակալություն «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրին իր ուրույն տեսակի համար։

Ես Ալիսա Սարգսյանն եմ, իմ երեխան հաճախում է՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հարավային դպրոց —
պարտեզ։ Կրթահամալիրի մասին տեղեկացել եմ ծնողների միջոցով։ Լսելով բարի ու դրական կարծիքներ մեծ ուրախությամբ հաճախել ենք կրթահամալիր։ Արդեն մի քանի ամիս է հաճախում ենք։ Շնորհակալ եմ կրթահամալիրի ամբողջ անձնակազմից ։ Կրթահամալիր հաճախելուց հետո աղջկաս մոտ կտրուկ փոփոխություն կա դեպի դրականը ։ Մենք ուրախ ենք, որ Սեբաստացի ենք։

Ես Լիդա Առուշանյանն եմ։ Երեք բալիկներս հաճախում են «Մխիթար Սեբաստացի»կրթահամալիր։ Ուղիղ տաս տարի Սեբաստացի ընտանիքից ենք և շատ գոհ ենք։ Երեքն էլ շատ հաճույքով են հաճախում։
Փոքրիկս հաճախել է պարտեզ երկու տարեկանից։ Հենց առաջին օրվանից սիրեց պարտեզը, ընկեր Սոնային և ընկեր Լիլիթին, իսկ Նորայրի հետ դարձան անբաժան ընկերներ։ Համաճարակի պատճառով հիմա տանն է, բայց ամեն օր դիտում է Հարավային դպրոց- պարտեզի տեսանյութերը և ուրախանում՝ ընկերներին տեսնելուց։
Մենք սիրում ենք մեր կրթահամալիրը և հպարտ ենք,որ Սեբաստացի ենք։

Ես Մարգարիտան եմ, Մայայի մայրիկը։

Սեբաստացի կրթահամալիրի մասին դեռ վաղուց էի լսել, սակայն ճանապարհային հեռավորությունը մշտապես հետ է ինձ պահել ընտրությունից: Տղաս հաճախել է տեղամասային պարտեզներից մեկը, որը մշտապես ինձ մտածելու և կասկածել տեղիք է տվել, թե արդյոք իմ երեխային տալիս են անհրաժեշտ հոգատարությոն, կրթություն, արդյոք կարողանում են երեխայի հոգեբանական առանձնահատկությունները նկատել և մի շարք ուրիշ հարցեր, որոնց պատասխանը ես այդպես էլ չստացա, կամ էլ միգուցե ստացա, բայց խիղճս չծանրացնելու համար չցանկացա խոստովանել: Աղջկաս հարցում որոշեցի չսխալվել: Կշեռքի մի նժարին դրեցի երեխայիս բանիմաց մարդ մեծանալը, աշխարհը ուրախ գույներով ճանաչելը, մարդասիրություն սովորելը, բնությունը, հայրենիքը, ազգային ավանդույթներ սովորել սիրելը և վերջապես ապահով և ոչոքից առավել ու ոչոք իրենից առավել լինելը, իսկ մյուս կողմում իմ անհարմարությունը, երբ պարտեզը տան մոտ չէ, ֆինանսականը, փորձեցի մտածել և հասկացա, որ չափազանց շատ էր Սեբաստացին ընտրելու պատճառները: Քույրիկս աշխատում է կրթահամալիրում որպես դասվար, տեսնելով թե ինչպես անցավ աշխատանքի, հասկացա որ այնտեղ աշխատելու համար պետք է լինես բազմակողմանի զարգացած,բանիմաց, բար, մարդասեր և երեխայի տարիքային ու անհատական առանձնահատկությունները հաշվի առնող մասնագետ: Տեսնելով թե երեխաս ինչպես է այս 1շաբաթվա ընթացքում հաճախում պարտեզ համոզվեցի, որ չեմ սխալվել: Վերջերս մի դեպք պատահեց որը ինձ հուզեց և ոգևորեց: Պարտեզից տուն գնալու ճամփին աչքս ընկավ պատուհանից ներս և տեսա թե ինչպես է աղջիկս լացում(ինձ էր հրաժեշտ տվել) իսկ մեր սիրելի դաստիարակը’ ընկեր Սոնան ձեռքերից բռնելով գցեց իր ուսերին և սկսեց խմբով մեկ վազել: Աղջկաս հրճվանքը’ լավագույն ընտրության գրավականն է:

Ծնողի կարծիքը պարտեզի վերաբացման վերաբերյալ

Խմբագրված է ծնողի կողմից։

Անահիտ

Ես Թովմասյան Դավիթի մայրին եմ՝ Անահիտը: Արդեն 2 ամիս է տղաս հաճախում է Մխիթար Սեբաստացիզ Կրթահամալիրի Հարավային դպրոց-պարտեզ:

Շարունակել կարդալ

Հեռավար- առցանց ուսուցում. Ծնողի կարծիքներ

Ողջույն, ես Էլիզաբեթ Ադիկյանն եմ, Մկրտչյան Էլենի մայրիկը։ Այս շաբաթը մեզ համար շատ հագեցած ընթացավ՝ շնորհիվ Կրթահամալիրի առցանց ուսուցման։ Շատ օգտակար եմ համարում այս ձևավաչափը, ինչպես շատ ու շատ մայրիկներ՝ ես նույնպես գերադասում եմ մեր առօրեան անցկացնել ստեղծագործ միջավայրում, կարդալով , նկարելով, ինչ որ բան պատրաստելով, իսկ Կրթահամալիրի առցանց ուսուցումը ոչ միայն թույլ է տալիս մեզ այդ ամենը, այլ նաև խթան է հանդիսանում,որ բազում մտքեր իրագործենք ու ֆիքսենք մեր երեխաների հետ անցկացրած այդ րոպեները։

«Ղափամայի ծես» Անի Մնացականյան

Ծնողները հեռավար ուսուցման մասին

Սեբաստացու օրերին ընդառաջ