Ձեռքի աշխատանքներ
Հարավի քանդակագործները

Տյառնընդառաջի ծիսական ծառը
https://youtu.be/QNJGEre0QUQ
Դեռևս հեթանոսական շրջանում, Տյառընդառաջի օրը եղել է շվոտը: Այն չար հոգի է, որին մայրերը իրենց փեշերով փորձել են հեռացնել տնից, ասելով` շվոտ դուրս, մարդ` ներս: Այս մասին այսօր «Զարկերակ» մամուլի ակումբում ասաց նկարչուհի Լուսիկ Ագուլեցին: Տիկին Լուսիկը, լինելով նկարչուհի, փորձել է վերականգնել շվոտի կերպարը: « Մարդիկ գիտեն անունները, սակայն չեն իմանում կերպարները և ահա ես դրա վրա եմ աշխատում: Տվյալ դեպքում Տյառընդառաջի չար ուժը եղել է շվոտը»: Ինչպես յուրաքանչյուր տոն, այնպես էլ այս տոնը ունի իրեն բնորոշ ծիսական ծառը: «Ծառն իր մեջ տոնը խորհրդանշող տարրեր է պարունակում, որտեղ եգիպտացորենը նշանակում է սիրո սկիզբը, կարմիր գույնը խորհրդանշել է կնոջը, իսկ կանաչը` տղամարդուն: Եվ անպայման պետք է լինի ցորենի գաղափարը: Յուրաքանչյուր կին կարող է տոնի կապակցությամբ տանը պատրաստել ծիսական ծառը, որը ամբողջական կդարձնի տոնի գաղափարը»: Նկարչուհին արտաբերեց Քրիստոսի խոսքը, որը համարում է տոնի խորհուրդը. «Քրիստոսի խոսքն է. «Գնամ անեմ բարություն, հոգիս հասնի արքայություն: Եվ սա է տոնի խորհուրդը»,-ասում է նա: Նկարչուհին կարծում է, որ նորապսակները, երբ պտտվում են կրակի շուրջը, պետք է արտաբերեն Քրիստոսի այս խոսքը: Դրանում մեծ դժվարություն չի տեսնում, պարզապես գտնում է, որ երիտասարդներին, սաներին սովորեցնել է հարկավոր:
Հարավի կարի արհեստանոցը
Հարավային դպրոց-պարտեզը արդեն ունի իր փոքր, բայց հզոր կարի արհեստանոցը: Նախակրթարանի սաները ուսումից, խաղերից բացի զբաղվում են ձեռքի աշխատանքներով: Այս անգամ աշխատեցինք կարի մեքենայով, ծանոթացանք, թե ինչպե՞ս են աշխատացնում: Սաները իրենց ձեռքով չափեցին, կտրեցին, կարեցին ու սա թող լինի արհեստանոցի աշխատանքային մեկնարկ, որը կլինի շարունակական։ Համեմեցինք, Թումանանյանի բանաստեղծությամբ, որն էլ ավելի գեղեցկացրեց մեր աշխատանքը։
:https://youtu.be/KjWp0u_XdR4ՈՒրախ տարազային ֆոտոշարքhttps://youtu.be/JG9-Ax7Q0nQ