Այց Ուսումնական ագարակ հասցեԱ.Բաբաջանյան 38/1 , ղեկավար Էդմոն Փաշինյան։ Հեռ 094. 12.50.45
Օրը՝ օգոստոսի 5, ժամը ` 9.30֊12.00
Մասնակիցներ Հարավային դպրոց-պարտեզի 2֊5 տարեկաներ, դաստիարակներ
Դաստիարակներ՝ Սոնա Նակաշյան, Սոնա Կարապետյան
Նպատակը ճանաչողական այց ուսումնական ագարակ, որտեղ սաները կտեսնեն կենդանիներին, կխնամեն, կկերակրեն ձիերին, կհեծեն ։ Նաև կծանոթանան մյուս բնակիչների հետ` հավ, սիրամարգ, սագ, շներ , պոնի, իշուկ, և իհարկե մեղվանոցը կտեսնեն։
Սաների ընդունելությունը կազմակերպվում է 08.45-09.30։ Դաստիարակներից մեկը 8:45 լինում է խմբասենյակում, ջերմաչափվում է, կրում է դիմակ, որը 3 ժամը մեկ պիտի փոխվի, ձեռնոցներ, ախտահանվում է, զգեստափոխվում, օդափոխում խմբասենյակը և սկսում դիմավորել սաներին: Մուտքի մոտ տեղադրված են ախտահանիչ հեղուկներ ձեռքերի համար (ալկոգել), իսկ հագուստի համար՝ 65 կամ 70 տոկոսանոց սպիրտ ցողող տարայով։ Դաստիարակներից մեկը դիմավորում է սաներին, ջերմաչափում և տվյալները լրացնում ջերմաչափման էլմատյանում: Երեխայի բացակայության կամ ուշացման, ինչպես նաև դրանց պատճառների մասին ծնողը դաստիարակներին տեղյակ է պահում մինչև 09։30: Երեխաներին ընդունում են բակում։ Դաստիարակներից մեկը, պահպանելով հեռավորությունը, սկսում է ջերմաչափել, ստուգել, ախտահանել և ուղեկցում խմբասենյակ: Ծնողի մուտքն արգելվում է:
Հենց տնից-նախակրթարան ճանապարհից էլ սկսում է նրանց ուսումնական գործունեությունը: Սաներն ինքնուրույն են զգեստափոխվում: Դասավորում են աթոռները, մաքրում փոշիները, խնամում են բույսերը, ջրում և փխրեցնում են հողը: Բակում հավաքում են թափթփված աղբը, հետևում են բույսերի աճին:
9:30-10:00—Ռոդարիական ուրախ մարմնամարզությանը միանում են կոմիտասյան երգն ու պարը: Դաստիարակը սանի հետ պետք է մագլցի, վազի, թռչի բարձրությունից, չոչ անի, գլուխկոնծի տա և այլն՝ խենթություներով լինելով անմիջական մասնակիցը կրթության, լինելով սաներից մեկը, ոգևորելով, երևակայելով…:
Սաները հաճախ իրենք են շարժումները որոշում: Երբեմն մարմնամարզության ընթացքում կենդանիներ են դառնում, շարժումային տարբեր փոքրիկ ներկայացումներ են ստացվում, երբեմն ամբողջ վարժանքը պարի է վերածվում: Խաղաստեղծ միջավայր կարող է լինել նաև մեր մարմինը: Երբ նրան ավելացնենք «լույս + ստվեր= ստվերախաղբաղադրատոմսը», կստացվի իմացումի հերթական, իսկական հրճվանք: Ինչքան ուզում ես թափահարի՛ր ոտքերդ, ձեռքերդ, մարմինդ, մազերդ, ստվերային ներկայացումներ խաղա՛, կապիկություն արա՛, սավառնի՛ր, իրական ազատությունը զգա՛…:
Ես կարողանում եմ… (Ես կարողանում եմ ինքնուրույն լվացվել,հագնվել,սպասքադրել և հավաքել-մաքրել): Օրվա 4 հերթապահները նախապատրաստում են նախաճաշի, ճաշի և հետճաշիկի սեղանը:
16:00-17:00— Ազատ գործունեություն, տրամաբանական խաղեր, զրույց օրվա մասին տուն ճանապարհում:
Ջրային, լողափնա խաղեր՝
Զարգացնում ենք զգայարանները- տարբեր տարրաների մեջ կլինեն տարբեր բաղադրիչներ, սաները կքայլեն տարրաների միջով, և զգայարանների միջոցով կգուշակեն, թե որ տարրայի մեջ ի՞նչ է լցված։
Ջրով լի տարրայի մեջ կլցնենք փոքր խնձորներ, և առանց ձեռքի օգնության, բերանով կփորձենք հանել այն։
02.08.2021— Պատրաստելու ենք հատապտուղներով դոնդող։
03.08.2021- Բակային խաղեր- խաղալու ենք ռեզին, պարան
04.08.2021-Ջրային,մարզական խաղ- Ջրով լի տարրայի մեջ կլցնենք փոքր խնձորներ, և առանց ձեռքի օգնության, բերանով կփորձենք հանել այն։
05.08.2021- Քիթիկանկարչություն
06.08.2021-Կպատրաստենք դեղձի չիր
09.08.2021-Ձմերուկի կեղևով ստանալու ենք տարբեր կերպարներ
10.08.2021- Ծիածան բնագիտական փորձ
11.08.2021- Կպատրաստենք մեղվի փեթակ
12.08.2021 Կպատրաստենք մեղվի տեսքով շաքարմեղուներ
13.08.2021-Զարգացնում ենք զգայարանները- տարբեր տարրաների մեջ կլինեն տարբեր բաղադրիչներ, սաները կքայլեն տարրաների միջով, և զգայարանների միջոցով կգուշակեն, թե որ տարրայի մեջ ի՞նչ է լցված։
Ես կարողանում եմ… (Ես կարողանում եմ ինքնուրույն լվացվել,հագնվել,սպասքադրել և հավաքել-մաքրել): Օրվա 4 հերթապահները նախապատրաստում են նախաճաշի, ճաշի և հետճաշիկի սեղանը:
15:00-16:00— Ազատ գործունեություն, մուլտֆիլմի դիտում-վերլուծում, տուն ճանապարհել:
Ծիսական գործունեություն«Նուրի տիկինիկ»պատրաստում.Նուրին անձրևի հովանավոր աստվածուհին էր, ուստի երաշտի ժամանակ գյուղացիները Նուրի տիկնիկի հետ շրջում էին տնետուն, որպեսզի նա անձրև պարգևի մարդկանց: Նուրիի շապիկը լուսակերտ էր ու նկարազարդ, իսկ մեջքի գոտին` ծիածանակերպ: Հայոց բոլոր գավառներում աղջիկների ու տղաների խմբերը ցախավելԵրկուշաբթիից կամ փայտից էին պատրաստում Նուրիին: Այն կնոջ կերպարանքով էր, գունավոր գոտիով, լաչակով, դեմքը` սպիտակ լաթով, աչք-ունքով, քիթ-բերանով: Նուրիի գլխին ծաղկեպսակ էին դնում և ամբողջությամբ զարդարում ծաղիկներով: Աղջիկ երեխաները` հին շորեր հագած, երգելով ու պարելով, պտտեցնում էին Նուրին տուն առ տուն և տիկնիկի համար ալյուր, ձու և այլ մթերքներ հավաքում: Պատուհաններից ու դռներից անընդհատ ջուր էին լցնում Նուրիի վրա:
ընտանեկան նախագիծ, որին կարող են մասնակից լինել տարատարիք երեխաներ:
Ընթացքը.
Ուսումնասիրում են ջուրը՝ իր տարբեր դրսևորումներով (ջուր, գոլորշի, սառույց, տաք և սառը վիճակներ), ուսումնասիրում են անձրևաբեր և անձրևախափան ծեսերին նվիրված գրառումները՝
շրջապատի մարդկանց, ծանոթների միջոցով իմանալ այլ տեղեկություններ այդ ծեսերի, նրանց իրականացման մասին (Անձրևաբեր ծեսը Շիրակի մարզում) ,
սովորում են երգեր, բանաստեղծություններ անձրևի, ամպերի, արևի, ջրի մասին,
խաղում են խաղեր ջրի (ջրի հետ, ջրի՝ լողավազանի կամ այլ ջրային միջավայրի մեջ), անձրևի, ամպերի, քամու, արևի հետ կապված, ջրի մեջ մտնելու, ջրից «վախն առնելու» մանկական խաղ),
ստեղծում են դրանց հետ կապված նոր խաղեր,
իմանում են անձրևի կարևորության մասին,
պատրաստում են ծիսական տիկնիկը՝ իրենց պատկերացմամբ և որոշում՝ ինչ անունով է կոչվելու (քանի որ տարբեր վայրերում տարբեր անուններով են կոչել)
որոշել ծեսն իրականացնելու վայրը, ձևը,
եթե ունեն իրենց պատկերացրած այլ ծիսական պարագա (պարագաներ)` պատրաստում են,
խաղարկում են ծիսական տեսարաններ, որոնք կարող են լինել ինչպես ժողովրդի կողմից արդեն խաղարկած (որոնք անպայման պետք է համապատասխանեն տվյալ տարիքի երեխաներին), այնպես էլ՝ իրենց կողմից ստեղծված, որի ընթացքում կատարում են անձրևաբեր ծիսական երգեր («Պուպլատիկինն էկեր է» , «Հանիկ նինար» , Անձրևաբեր ծիսական երգեր և այլն) ասիկ, բանաստեղծություն, խաղերգ և այլն:
ծեսերին նոր կյանք տալով՝ ստեղծել նոր կերպարներ, նոր խաղեր, հետաքրքիր գործողություններ:
Ընթացքը նկարվում, տեսագրվում է, ներկայացվում բլոգում:
Արդյունքում մասնակիցը կիմանա
ազգային ծեսերը,
ազգային սովորույթները,
հայկական ժողովրդական և ծիսական երգերը,
ծիսական կերպարները,
ժողովրդական, մանկական, ծիսական խաղերը,
ծիսական պարագաները,
անձրևի (ջրի) դերը բնության մեջ,
կկարողանա
երգել հայկական ժողովրդական և ծիսական երգեր,
պատրաստել ծիսական պարագաներ,
խաղալ ժողովրդական, մանկական, ծիսական խաղեր,
համացանցից, այլ աղբյուրներից ծեսին վերաբերվող նյութեր գտնել,
ծեսին նոր կյանք տալ:
կլինի
ծեսը իմացող ակտիվ մասնակից, փոխանցող, տարածող:
Հետևություն
Ի՞նչ տվեց այս աշխատանքը մասնակցին, ի՞նչ նորություն կարողացավ ներմուծել անձրևաբեր և անձրևախափան ծեսերը խաղարկելիս, կցանկանա՞ նորից խաղարկել և ծեսերին նոր կյանք տալ:
Արդյունք
Նկարել, տեսագրել, գրի առնել աշխատանքի ընթացքը, բլոգում ներկայացնել ֆիլմի, ֆոտոպատումի, նկարագրության, այլ տեսքով:
Ազգային երգեր՝ որտեղ շոշափվում է անձրևի, ջրի թեման.
Լողափիկազմակերպմանևշահագործմանկարգ Ամառային պարտեզը փչովի կամ հավաքովի լողավազանով (լողավազաններ) կազմակերպված լողափ է, հիգիենիկ միջավայր, որտեղ իրականացվում է սաների ամառային գործունեությունը:
Հենց տնից-նախակրթարան ճանապարհից էլ սկսում է նրանց ուսումնական գործունեությունը: Սաներն ինքնուրույն են զգեստափոխվում: Դասավորում են աթոռները, մաքրում փոշիները, խնամում են բույսերը, ջրում և փխրեցնում են հողը:
9:30-10:00—Ռոդարիական ուրախ մարմնամարզությանը միանում են կոմիտասյան երգն ու պարը: Դաստիարակը սանի հետ պետք է մագլցի, վազի, թռչի բարձրությունից, չոչ անի, գլուխկոնծի տա և այլն՝ խենթություներով լինելով անմիջական մասնակիցը կրթության, լինելով սաներից մեկը, ոգևորելով, երևակայելով…:
Սաները հաճախ իրենք են շարժումները որոշում: Երբեմն մարմնամարզության ընթացքում կենդանիներ են դառնում, շարժումային տարբեր փոքրիկ ներկայացումներ են ստացվում, երբեմն ամբողջ վարժանքը պարի է վերածվում: Խաղաստեղծ միջավայր կարող է լինել նաև մեր մարմինը: Երբ նրան ավելացնենք «լույս + ստվեր= ստվերախաղ բաղադրատոմսը», կստացվի իմացումի հերթական, իսկական հրճվանք: Ինչքան ուզում ես թափահարի՛ր ոտքերդ, ձեռքերդ, մարմինդ, մազերդ, ստվերային ներկայացումներ խաղա՛, կապիկություն արա՛, սավառնի՛ր, իրական ազատությունը զգա՛…:
16։00-17։00— Ազատ գործունեություն, տուն ճանապարհել: Ես կարողանում եմ… (Ես կարողանում եմ ինքնուրույն լվացվել,հագնվել,սպասքադրել և հավաքել-մաքրել): Օրվա 4 հերթապահները նախապատրաստում են նախաճաշի, ճաշի և հետճաշիկի սեղանը:
Տեխնոլոգիական աշխատանք
Պատրաստելու ենք այլընտրանքային շրխկաններ
Ընտանեկան ծաղկահավաք
Պատրաստելու ենք Ծաղկամոր տինիկ վիճակի տիկնիկ
Սաների, ծնողների հետ հյուսելու ենք ծաղկպսակ ճակտոցներ
Երեխաները աջ ձեռքի բութով և ցուցամատով բռնում են իրենց ձախ ձեռքի մաշկից, տակի ձեռքով նույն կերպ բռնում ընկերոր ազատ ձեռքը… (ստացվում է իրար բռնած ձեռքերի շարան-աշտարակ): Շարան-աշտարակը, վերև-ներքև շարժելով, արտասանում են.
_Ճվի~կ, ճվի~կ, ճկութիկ,
Երկեն տաճիկ, բարակ լաճիկ,
Ճվի~կ, ճվի~կ, ճկութիկ,
(Վերջում աշտարակը քանդում են ու ցույց տալիս, թե ճվիկը ինչպես մտավ խաղացողներից ծոցը).
Ճվիկը թռավ մտավ …-ի ծոցիկը: