Երկուշաբթի 24.05.2021
Պարտեզապուրակային
բակի խնամք, ծաղկատունկ
Հարավի պարտեզիկների մայիսյան հավաքի առաջին օրն սկսվեց շրջակա միջավայրի խնամքով, սերմնացանով և վարդատունկով։
Շրջակա միջավայրի խնամք

Շրջակա միջավայրի միջազգային օր
Այսօր շրջակա միջավայրի միջազգային օրն է, և Հարավային դպրոց-պարտեզի սաները ը. Նաիրուհու օգնությամբ խնամեցին, ջրեցին ծառ ու ծաղիկ, մաքրեցին ավելորդ խոտերը, տնկեցին վայրի խաղողի ծառ ու ծաղիկ։
https://youtu.be/v_7wTenvIMk

Առավոտյան նախավարժանք
Համբարձման ծեսը Հարավում
Հարավի հունիսի 1-ը
Շաբաթը սկսեցինք երեխաների պաշտպանության օրով՝ հունիսի 1-ով։ Առավոտյան սաների ընդունման կարգին համաձայն, երեխաներին դիմաորելուց հետո, բարձր տրամադրությամբ, պահպանելով հեռավորություն, իրականացրեցինք ալյուրանկարչություն, և հյուրասիրվեցինք համեղ քաղցրավենիքներով։
https://youtu.be/2hdNnwm4f3o
https://m.facebook.com/story.php?story_fbid=641222946433860&id=100016384818617

https://m.facebook.com/story.php?story_fbid=641222946433860&id=100016384818617
Հարավի արտակարգ պարտեզը խոշորացույցի տակ
Այսօր Հարավային պարտեզի արտակարգ աշխատանքային երկրորդ օրն էր։ Օրը մեկնարկեց մուտքի դիմաց սաների ջերմաչափումով, ախտահանումով, և հեռավորությունը պահելով։ Երեխաները կարոտել էին պարտեզի ազատ միջավայրը, բնությունը, ընկերներին, իսկ նրանց հիշողության մեջ պարտեզը մնացել էր թեթև ձյունոտ, թաց ու խոնավ հողով, դատարկ ծառերով։ Այսօր սաները դուրս եկան բակ, զբոսնեցին, խոշորացույցով հետազոտեցին հողը, ծառերը, թփերը, ծաղիկները, ծառի պտուղները ու ամեն բան, ինչն ընկնում էր խոշորացույցի տակ։
Պատրաստում ենք պլաստիլինե բացիկ
Մկրտչյան էլեն