Պարտեզապուրակային
Ծննդյան այլընտրանքային շրջանակ
Մայրիկների ձեռքով պատրաստված բացիկ
《Պարտիզպան ծնող》Պարտիզպան ենք բոլորս
թթուդրիկի ծեսը Հարավում
Սեբաստացու տոնին ընդառաջ, խմբում, սաների և մեր սիրելի ծնողների հետ թթու դրեցինք: Մայրիկները մեծ ոգևորությամբ ու հաճույքով ներգրավվեցին ծեսին, միասին երգեցինք, բանջարներից կերպարներ ստացանք:
Շվիի ներքո սովորում են լողալ, խաղում ենք ջրում
Հարավի սաները ամառվա այս տապից ազատվելու համար զովանում են իրենց լողափում: Այսօր միասին որոշեցին սովորել լողալ, փորձում էին ինքնուրույն լինել ու իրենց շատ լավ էին զգում ջրում: Նաև շվիի նվագակցությամբ երգեցին երգեր, մի լավ զվարճացան ու անուշ- անուշ քնեցին։
Հեքիաթ ասաց եղբայրը
Մեր սիրելի Ալենը՝ Գայանեի եղբայրը, եկել էր մեզ մոտ հյուր: Առավոտյան դուրս եկանք բակ, զբոսնեցինք, երգեցինք, նստեցինք խոտերի վրա և Ալենը առաջարկեց որևիցէ հեքիաթ պատմի փոքրիկների համար: Ալենը պատմեց Գրիմ եղբայրների «Երեք փետուր» հեքրաթը: Սաները շատ հավանեցին ու խնդրեցին նրան, որ նա հաճախ այցելի Հարավի դպրոց իրենց տեսության և նոր հեքիաթներ պատմի:
Ծիրանի կտով խաղալիք զարդ
Այսօր, սաները փորձեցին ծիրանի կուտը որպես այլընտրանքային միջոց օգտագործել։ Պատրաստեցիկնք հեռադիտակ խաղալիք, որը նաև կզարդարի մեր խումբը։
Միջավայրի պահպանում, ծաղկատունկ
Սաների հետ, դուրս եկանք բակ և կարգի բերեցինք մեր բակի տարածքը, այնուհետև թաղարից ազատեցինք՝ մեխակ ծաղիկին ու տնկեցինք պարտեզի հողում։
Նուրի տիկնիկ
Այսօր, քանի որ, քանդակագործության, ճարտարապետության, շրջակա միջավայրի փառատոնային աշխատանքների օրն էր, մենք որոշեցինք այսպես մեր մասնակցությունը ցուցաբերենք: Պատրաստեցինք Նուրի տիկնիկը ու երգեցինք նրա համար: