Հարավի սաներն այսօր պատրաստեցին հատապտուղներով համեղ դոնդող, ընթացքում էլ դիտարկեցին դոնդողի լուծման և ստացման ընթացքին, ինքնուրույն լցրեցին բաժակների մեջ և դրեցին սառնարան, արդյունքը կարող եք դիտել տեսաֆիլմում։

Ֆոտոշարը և ֆիլմը՝ Սոնա Կարապետյանի
Հարավի սաներն այսօր պատրաստեցին հատապտուղներով համեղ դոնդող, ընթացքում էլ դիտարկեցին դոնդողի լուծման և ստացման ընթացքին, ինքնուրույն լցրեցին բաժակների մեջ և դրեցին սառնարան, արդյունքը կարող եք դիտել տեսաֆիլմում։
Ֆոտոշարը և ֆիլմը՝ Սոնա Կարապետյանի
Առավոտյան բակում, մեր հավաքած թթերով պատրաստեցինք համեղ մուրաբա։
Առավոտյան Հարությունը պարտեզի դուռը բաց արեց և շատ բարձր ասաց.
-Ը. Սոնա, թութը հասելա, չեք տեսել.
-Պատասխանեցի.
-Տեսել եմ, ի՞նչու.
-Հարությունը խիստ ձայնով ասաց.
-Բա ի՞նչի եք նստել, եկեք գնանք թութը հավաքենք։
Ոգևորությունը վարակեց բոլորին, և իր ուղեկցությամբ գնացինք թութ թափ տալու։
Թափ տվեցինք թութը, կերանք, և մնացածն էլ պահեցինք համեղ թթի մուրաբա պատրաստելու համար։
Երեկ Գոռի ծննդյան ծեսն էր, շատ անելիքներ, խաղեր, քաղցր բլիթներ ունեինք անուշ անելու, պիցցան էլ թողեցին հաջորդ օրվան։ Ծնունդը շարունակվեց նաև այսօր, սաները իրենց ձեռքով պատրաստեցին և հյուրասիրեցին ընկերներին, դե իհարկե մեզ էլ բաժին հասավ, ասեմ շատ էլ համով էին ստացվել։https://youtu.be/T6bjIKi28-c
Նախապես կտրեցինք գունավոր թղթեր, ծալեցինք մի քանի կողմից, եզրերը կտրեցինք, թուղթը բացելուց հետո ստացանք ծաղիկ։
Ըստ ավանդույթի ընտանիքի մեծերը պատրաստում են տոնական, բայց պասային գաթա, որը բաղարջ է կոչվում։
Շարունակել կարդալ
Հարավային դպրոց-պարտեզը այսօր ստացել էր նոր գազօջախ, հարիչ և այլ խոհարարական պարագաներ, մենք էլ գործի անցանք և համեղ բիսկվիթ պատրաստեցինք:
Սեբաստացու տոնին ընդառաջ մենք իրականացրեցինք՝ «Թթուդրիկ», «Խաղողածես»և«Լավաշթխիկ» ծեսերը: Պատրաստեցինք՝ համեղ խաղողի մուրաբա, խաղողից չամիչ, անուշահամ գինի, դե՛ սիրելի մայրիկների հետ էլ թթու դրեցինք, և այս ամենը հենց այնպես չէ, մենք պատրաստվում ենք Սեբաստացու տոնին՝ «Գեղարվեստը նախակրթարանում» ցուցահանդես- վաճառք-փառատոնին, պատրաստված ամեն բան կցուցադրենք, կհրավիրենք մեր բարեկամներին, ծնողներին, ինչո՞ւ չէ, նաև հարևաններին, որպեսզի գնեն, և մենք ստացված ողջ հասույութը կփոխանցենք Համահայկական հիմնադրամին: