Անկախ ամեն ինչից` փորձեք 24 ժամվա ընթացքում ընդունել այն ամենը, ինչ տեղի կունենա ձեզ հետ: Եթե ինչ որ մեկը ձեզ վիրավորում է, ընդունեք առանց արձագանքելու և հետևեք, թե ինչ է տեղի ունենում: Հանկարծ դուք սկսում եք զգալ էներգիայի հոսք, որը առաջներում երբեք չեք զգացել: Երբ որևէ մեկը ձեզ վիրավորում է, սովորաբար, թուլություն եք զգում, դուք կորցնում եք հանգստությունը և սկսում եք մտածել ինչպես այդ մեկից վրեժխնդիր լինել: Այդ մարդը կեռիկի նման կպչուն է ձեզնից, և դուք սկսում եք շրջաններ գծել նրա շուրջբոլորը: Օրեր, գիշերներ, ամիսներ, տարիներ շարունակ դուք չեք կարողանում քնել և վատ երազներ եք տեսնում: Լինում է, երբ մարդիկ մի ինչ-որ ապուշ անհեթեթության պատճառով իրենց ամբողջ կյանքն են կորցնում, ինչ է թե ինչ-որ մեկը վիրավորել է իրենց:
Ետ նայեք անցյալին և նման բան հաստատ կհիշեք. դուք փոքր երեխա էիք, և ուսուցիչը դասարանում բոլորին, այդ թվում և ձեզ, «ապուշ» անվանեց: Դուք մինչև հիմա հիշում եք դա և պահում վիրավորանքը: Հայրը ինչ-որ բան ասաց…ձեր ծնողները վաղուց մոռացել են, եթե անգամ դուք նրանց հիշեցնեք այդ մասին, նրանք չեք հասկանա` խոսքն ինչ մասին է: Մայրը ձեզ այնպես չնայեց, և այդ վերքը` բաց, կենդանի, ապրում է մինչև օրս ու, եթե ինչ-որ մեկն անդրադառնա դրան` դուք միանգամից կպայթեք: Չօգնե՛ս, որ այդ վերքն ավելի մեծանա: Թույլ չտա՛ս, որ այն հոգին նվաճի: Հասի՛ր արմատներին, եղի՛ր ամբողջական:
24 ժամ, ընդամենը 24 ժամ, ինչ էլ որ պատահի, փորձիր չարձագանքել և չդիմադրել:
Դուք կզգաք էներգիայի նոր ալիք, այնպիսին, ինչպիսին երբեք չեք ունեցել, նոր տիպի կենսական էներգիայի ուժի հոսք, որը բխում է խորքից` արմատներից: Ձեզնից պահանջվում է պարզապես ճանաչել, զգալ այդ համը և մեկ էլ այն, թե ինչպես է ձեր կյանքը փոխվում: Դուք կսկսեք ծիծաղել այն բոլոր կատարյալ հիմարությունների վրա, որոնք ամբողջ ընթացքում ձեզ զբաղեցրել են, ծիծաղել բոլոր տեսակի վիրավորանքների, ձեր հակադարձումների, վրեժխնդրության վրա, որոնցով դուք թունավորել եք ձեզ:
Ոչ ոք չի կարող քեզ կործանել… քեզանից բացի:
Ոչ ոք չի կարող քեզ փրկել….քեզանից բացի:
Իմ կարծիքով
- Ես աշխատում եմ զերծ մնալ բախումներից, առ ճակատ, տգետ խոսակցություններից, առավել ևս վիրավորանք հասցնելուց, թե՛ իմ կողմից հասցրած, թե՛ ինձ հասցնելուց: Ամեն օրս ես աղոթքով եմ անցկացնում: Եվ նախորոք ասեմ, որ ոչ մի աղանդի չեմ պատկանում, ապրում եմ այնպես, ինչպես մաքուր քրիստոնյան է ապրում: Եվ, եթե օրերից մի օր նման վատ իրավիճակում եմ հայտնվում, իմ միակ և անփոխարինելի՝ քրիստոնյա հոգին գալիս ու հասնում է օգնության: Ինքս իմ հոգու ու խղճիս հետ ապրում եմ այդ 24 ժամն, աղոթում, որ ճշմարիտ ուղին ցույց տա և ներեղություն եմ խնդրում արածիս և չարածիս համար նաև խնդրում եմ աստծուց, որ ինձ տհաճություն պատճառողն հանդարտվի, միտքը մթագնությունից ազատի, քանի որ բացի ինձ վիրավորելուց նա ավելի շատ մեղք է գործում և վնաս հասցնում ինքն իրեն ու առողջությանը, հոգեկան աշխարհին: Այնքան կուզենաի մարդիկ լինեին՝ մեկը մյուսին զիչող, համբերատար, իրենց ներքին ձայնին լսեին, որը գալիս է հոգուց՝ «աստծուց»: Գտնեին իրենց իրական մաքուր հոգին, որը պետթ եղած պահին կտա ճիշտ խորհուրդ, չէր խանգարի, որ մի քիչ էլ պահեինք մեր մանկական միամտությունը, ազնվությունն ու մաքրությունը:
- Այս իրավիճակը կարծում եմ՝ մարդիկ ապրում են և ընկալում են իրենց մարդկային տեսակից ելնելով: Ես ճիշտն ասած՝ չեմ հիշում, որ ասած լինեն« ապուշ»կամ նման բառեր, էությամբ հիշաչար չեմ: Եթե մայրդ կամ հայրդ կամ առհասարակ քո հարազատն է նման բան ասել, պետք չէ այդ խոսքն ընդունել ամենայն լրջությամբ, քանի որ բառն ասվել է դատարկ, առանց բուն բառի իմաստով: Եկեք ապրենք թեթև, չհիշենք անցյալի վատ ու ձանձրալի թվացող օրերը ու չնկալենք այդպիսին, որովհետև գալիս է մի պահ, որ անգամ կարոտում ես այդ օրերն ու ուզում ես կրկին ապրես: Օրինակ՝ ես կուզեի որ իմ հայրը ողջ լիներ, թեկուզ կատակով, թեկուզ լուրջ, բառիս բուն իմաստով ասեր, ի՞նչ ես անում, « ապուշ » ես: Պետք չէ, մի՛ չարացեք մարդիկ, գնահատեք ձեր ունեցածն հիմա այլ ոչ թե հետո: Ապրեք սիրով, հավատքով ու համբերությամբ:
- Երբեք վրեժխնդրության մասին չեմ մտածել, ամեն բան անցողիկ է: 24 ժամ, ընդամենը 24 ժամ, ինչ էլ որ պատահի, փորձիր չարձագանքել և չդիմադրել: Այդ պահին,այդ մի քանի րոպեի ընթացքում, ապրում ես ամեն տեսակ զգացում՝ ցավ, կսկիծ, ատելություն, վախ, հողը փախչում է ոտքերիդ տակից և մի շարք նման տհաճ զգացում, որը բառերով չեմ կարող գրել, որովհետև միայն հասկանում ու ընկալում է՝ իմ հոգին: ՈՒղակի այդ էներգիայի ալիքը ամեն մարդ ընդունում է իր մարդկային տեսակից ելնելով: Մարդ բնույթով եթե չար եղավ, ամեն էներգիայի ալիք նոր վատ ու չար ուժով կընկալի ու կսփռի շուրջը գտնվող մարդկանց վրա: Չէ՞ որ մեր կյանքը 24 ժամից բաղկացած չէ և 24 ժամից չի ավարտվում: Ամեն բան հանգիստ ընկալեք, այդ օրը գնալու է,ասածն ու ասողն էլ, հետո մնալու ես դու ու էլի քո ընկեր հոգին, կհանգստանաք, մի լավ կծիծաղեք այդ պահի, այդ 24 ժամվա համար ու կասես՝ իմաստը ո՞րն էր: