Գունավոր գլաքարերի քաղաք

Այսօր Հարվային դպրոց-պարտեզի սաները, լողափից ընտրեցին գեղեցիկ քարեր, ներկեցին տարբեր գույներով, ստացան գունավոր քարերի աշխարհ, և ոգևորված իրենց աշխատանքից արտասանեցին ու երգեցին։
https://youtu.be/sYm-6amSH0k

Տյառնընդառաջի ծեսը Հարավում

https://youtu.be/2pbeu242-zAhttps://youtu.be/QNJGEre0QUQ

Տեառնընդառաջ: Տոն քառասնօրյա Գալստեանն Քրիստոսի ի Տաճարն

Տերունի այս տոնը հիշատակում է 40-օրական Հիսուսի ընծայումը Տաճարին:

Ըստ հրեական օրենքի` ամեն մի արու զավակի ծնունդից հետո, երբ լրանում էին սրբագործման 40 օրերը, նորածնի մայրն իր երեխայի հետ այցելում էր Տաճար, զոհ մատուցում եւ իր զավակի համար օրհնություն ստանում քահանայից: Այսպես և ս. Աստվածամայրը 40-օրական Հիսուսի հետ ներկայանում է Տաճար:

Այս մասին հիշատակում է Ղուկաս ավետարանիչը: «Երբ նրանց սրբագործման օրերը լրացան, Մովսեսի Օրենքի համաձայն` նրան Երուսաղեմ տարան` Տիրոջը ներկայացնելու համար, ինչպէս գրված էր Տիրոջ Օրենքում. «Ամէն արու զավակ, որ արգանդ է բացում, Տիրոջ համար սուրբ պիտի կոչվի: Եվ Տիրոջ Օրենքում ասվածի համաձայն՝ ընծա պետք է տալ մի զույգ տատրակ կամ աղավնու երկու ձագ» (Ղուկ. 2:22-24): Ներկայացնելով Հիսուսի կյանքի այս դրվագը՝ Ավետարանիչը պատմում է նաև Սիմեոն ծերունու մասին, որին Սուրբ Հոգուց հրամայված էր մահ չտեսնել, մինչև Տիրոջ Օծյալին տեսնելը:

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին Տեառնընդառաջը կամ 40-օրական Հիսուսի ընծայումը տաճարին տոնում է Աստվածահայտնությունից 40 օր հետո` փետրվարի 14-ին: Հայ Եկեղեցու կանոնի համաձայն, տոնի նախօրեին, երեկոյան ժամերգությունից հետո կատարվում է նախատոնակ: Այն ավետում է Տերունի տոնի սկիզբը: Նախատոնակի արարողության ավարտին կատարվում է Անդաստանի արարողություն, որի ընթացքում օրհնվում են աշխարհի չորս ծագերը: Եկեղեցու կանթեղներից վերցված կրակով վառվում են խարույկներ՝ իբրև Քրիստոսի լույսի խորհրդանիշ:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի տնօրինությամբ Տեառնընդառաջի պատարագից հետո Հայոց եկեղեցիներում տեղի է ունենում Նորապսակների օրհնության կարգ: Տեառնընդառաջի տոնին Հայաստանյայց բոլոր եկեղեցիներում մատուցվում է ս. պատարագ:

Տյառնընդառաջի ծիսական ծառը

https://youtu.be/QNJGEre0QUQ
Դեռևս հեթանոսական շրջանում, Տյառընդառաջի օրը եղել է շվոտը: Այն չար հոգի է, որին մայրերը իրենց փեշերով փորձել են հեռացնել տնից, ասելով` շվոտ դուրս, մարդ` ներս: Այս մասին այսօր «Զարկերակ» մամուլի ակումբում ասաց նկարչուհի Լուսիկ Ագուլեցին: Տիկին Լուսիկը, լինելով նկարչուհի, փորձել է վերականգնել շվոտի կերպարը: « Մարդիկ գիտեն անունները, սակայն չեն իմանում կերպարները և ահա ես դրա վրա եմ աշխատում: Տվյալ դեպքում Տյառընդառաջի չար ուժը եղել է շվոտը»: Ինչպես յուրաքանչյուր տոն, այնպես էլ այս տոնը ունի իրեն բնորոշ ծիսական ծառը: «Ծառն իր մեջ տոնը խորհրդանշող տարրեր է պարունակում, որտեղ եգիպտացորենը նշանակում է սիրո սկիզբը, կարմիր գույնը խորհրդանշել է կնոջը, իսկ կանաչը` տղամարդուն: Եվ անպայման պետք է լինի ցորենի գաղափարը: Յուրաքանչյուր կին կարող է տոնի կապակցությամբ տանը պատրաստել ծիսական ծառը, որը ամբողջական կդարձնի տոնի գաղափարը»: Նկարչուհին արտաբերեց Քրիստոսի խոսքը, որը համարում է տոնի խորհուրդը. «Քրիստոսի խոսքն է. «Գնամ անեմ բարություն, հոգիս հասնի արքայություն: Եվ սա է տոնի խորհուրդը»,-ասում է նա: Նկարչուհին կարծում է, որ նորապսակները, երբ պտտվում են կրակի շուրջը, պետք է արտաբերեն Քրիստոսի այս խոսքը: Դրանում մեծ դժվարություն չի տեսնում, պարզապես գտնում է, որ երիտասարդներին, սաներին սովորեցնել է հարկավոր:

Հարավի կարի արհեստանոցը

Հարավային դպրոց-պարտեզը արդեն ունի իր փոքր, բայց հզոր կարի արհեստանոցը: Նախակրթարանի սաները ուսումից, խաղերից բացի զբաղվում են ձեռքի աշխատանքներով: Այս անգամ աշխատեցինք կարի մեքենայով, ծանոթացանք, թե ինչպե՞ս են աշխատացնում: Սաները իրենց ձեռքով չափեցին, կտրեցին, կարեցին ու սա թող լինի արհեստանոցի աշխատանքային մեկնարկ, որը կլինի շարունակական։ Համեմեցինք, Թումանանյանի բանաստեղծությամբ, որն էլ ավելի գեղեցկացրեց մեր աշխատանքը։

:https://youtu.be/KjWp0u_XdR4ՈՒրախ տարազային ֆոտոշարքimg-a77e255442e56ef13d6caf8aa76afab7-v5085534340325766068.jpghttps://youtu.be/JG9-Ax7Q0nQ

Շվիի ներքո սովորում են լողալ, խաղում ենք ջրում

20190801_1407416044712936873119092.jpg

Հարավի սաները ամառվա այս տապից ազատվելու համար զովանում են իրենց լողափում: Այսօր միասին որոշեցին սովորել լողալ, փորձում էին ինքնուրույն լինել ու իրենց շատ լավ էին զգում ջրում: Նաև շվիի նվագակցությամբ երգեցին երգեր, մի լավ զվարճացան ու անուշ- անուշ քնեցին։

Հեքիաթ ասաց եղբայրը

Մեր սիրելի Ալենը՝ Գայանեի եղբայրը, եկել էր մեզ մոտ հյուր: Առավոտյան դուրս եկանք բակ, զբոսնեցինք, երգեցինք, նստեցինք խոտերի վրա և Ալենը առաջարկեց որևիցէ հեքիաթ պատմի  փոքրիկների համար: Ալենը պատմեց Գրիմ եղբայրների «Երեք փետուր» հեքրաթը: Սաները շատ հավանեցին ու խնդրեցին նրան, որ նա հաճախ այցելի Հարավի դպրոց իրենց տեսության և նոր հեքիաթներ պատմի:

Նուրի տիկնիկ

received_4220738483900152796942725206229366.jpeg

Այսօր, քանի որ, քանդակագործության, ճարտարապետության, շրջակա միջավայրի փառատոնային աշխատանքների օրն էր, մենք որոշեցինք այսպես մեր մասնակցությունը ցուցաբերենք: Պատրաստեցինք Նուրի տիկնիկը ու երգեցինք նրա համար: