Ամիսը՝ Հուլիսի 2019
Աշխատանքային գործունեության հաշվետվություն. 01.07.2019
- Հրաշքները հրաշքների աշխարհում հուլիս ամիսը դարձրեցին անմոռանալի ու հիշարժան: Փոքրիկ Սեբաստացիները ամիսը մեկնարկեցին ցեխաթերապիայով: Այն երեխայի զարգացման համար մեծ նշանակություն ունի, որը բերում է շարժողական ակտիվության, նյարդային համակարգի,գլխուղեղի զարգացման:
Ընտանեկան նախագիծ. Ալենի արկածները
Աշխատանքային նախագիծ15-19.07
- 8:45-9:30 -Առավոտյան ծես. Ընդունելություն. լողավազան-լողափի խնամք
- 9:30-10:00 -Մարզական «Բարև,ես …»,ռոդարիական մարզական խաղեր:
- 10:00-10:30—Նախաճաշ
- 10:30-12:00-Լողափնյա գործունեություն.
- 12:30-13:00—Ճաշ
- 13:00-15:00- Քուն (Աստղափայլ օրորներ):
- 15:30-16:00- Հետճաշիկ:
- Ես կարողանում եմ… (Ես կարողանում եմ ինքնուրույն լվացվել,հագնվել,սպասքադրել և հավաքել-մաքրել): Օրվա 4 հերթապահները նախապատրաստում են նախաճաշի, ճաշի և հետճաշիկի սեղանը:
- 15:00-16:00— Ազատ գործունեություն, մուլտֆիլմի դիտում-վերլուծում, տուն ճանապարհել:
Երկուշաբթի 08.07
- Ծաղկատունկ մեր լողափում, տնկելու ու խնամելու ենք բակը, ջրելու, շրջակա միջավայրի մաքրությանն ենք հետևելու:
Երկուշաբթի 15.07
Սաների հետ պատրաստում ենք՝ կենաց ծառը։ Գուաշով, ձեռքերի մկջոցով նկարելու ենք կենաց ծառ։
Երեքշաբթի 16.07
Մեզ մոտ հյուր է գալու Գայանեի դղբայրը և պատմելու է մեզ համար, իր ցանկությամբ որևէ հեքիաթ։
Չորեքշաբթի 17.07
Օրը սկսելու ենք բակում զբոսանքով, շարունակելու ենք երգ ու պարով
Նաև միասնական առավոտյան ծեսին ենք մասնակցելու
Հինգշաբթի 18.07
Ներկելու ենք մրգերով ու բանջարեղենով
Ուրբաթ 19.07
Անձրևաբեր ծես
Նախագիծ. Անձրևաբեր ծես
Ժամաակացույց՝ 16.07.2019
Նախագծի նպատակ՝
- Սաները ,ծեսի միջոցով, ծանոթանում են՝ նշանակություննի, գործողությունների մասին:
- խաղի միջոցով յուրացնում են ազգային ծեսը
- ուսումնասիրում ենք ազգային ծեսը
Մասնակիցներ՝
նախակրթարանի սաներ՝ 2-4 տարեկաններ
Ընթացք՝
Արդյունք՝
- Խաղերի միջոցով սանը ծանոթանում է ազգային ծեսին
- Պահպանում են ազգային ծեսերն ու նշանակությունը
- սովորեցին ծիսական երգեր,խաղեր
- Սովորեցին պատրաստել Նուրի տիկնիկ
- Միասին նշեցինք Անձրևաբեր ծեսը
Հեքիաթ ասաց եղբայրը
Մեր սիրելի Ալենը՝ Գայանեի եղբայրը, եկել էր մեզ մոտ հյուր: Առավոտյան դուրս եկանք բակ, զբոսնեցինք, երգեցինք, նստեցինք խոտերի վրա և Ալենը առաջարկեց որևիցէ հեքիաթ պատմի փոքրիկների համար: Ալենը պատմեց Գրիմ եղբայրների «Երեք փետուր» հեքրաթը: Սաները շատ հավանեցին ու խնդրեցին նրան, որ նա հաճախ այցելի Հարավի դպրոց իրենց տեսության և նոր հեքիաթներ պատմի:
Հարավի կենաց ծառը
Քանդակագործություն- կավագործություն
Հարավի սաները դարձել են քանդակագործ-կավագործ։ Հետաքրքիր է ամեն բան, մեծ սիրով ու հաճույքով են աշխատում կավով և քանդակեցին կավե կերպարներ։