«Ձոն առողջությանը» ստուգատես

Ամենօրյա ջերմաչափում

Օրեցօր ավելանում է Քովիդով վարակվածների թիվը, և մենք պարտավոր ենք հետևել հիգիենայի կազմակերպման բոլոր կանոններին։

Ուղեցույցը`«Մանկավարժության կենտրոն» բլոգում

Սաների ընդունելություն. Առավոտյան ծես

Սաների ընդունելությունը կազմակերպվում է 08.45-09.30։ Դաստիարակներից մեկը 8:45 լինում է խմբասենյակում, ջերմաչափվում է, կրում է դիմակ, որը 3 ժամը մեկ պիտի փոխվի, ձեռնոցներ, ախտահանվում է, զգեստափոխվում, օդափոխում խմբասենյակը և սկսում դիմավորել սաներին։

Շարունակել կարդալ

Սանի ընդունման կարգ

Հարավային դպրոց-պարտեզի նախակրթարանում իրականացվում և պահպանվում են այն բոլոր կանոնները, որոնք ընդունվել են պարետի կողմից։

  • Վերաբացվելուց մեկ օր առաջ ամբողջ խմբասենյակը (սանհանգույցը, բեմը, խոհանոցը, սպասքը, պատերը, պատուհանները, հատակը, սեղանները, աթոռները, պահարանները) ախտահանվել են հատուկ ախտահանիչ հեղուկներով (վերոնշյալ ախտահանումները իրականացվելու են ամեն աշխատանքային օրվա ընթացքում)։

 

 

  • Առաջին հերթին պարտեզ մուտք գործելուց առաջ պահակը բակում յուրաքանչյուր աշխատակցի ջերմաչափում է, որից հետո նոր թույլատրվում է մուտք գործել նախակրթարան, այնուհետև ջերմաչափում կատարում է դպրոցի օրվա հերթապահը, գրանցում թերթիկում, նաև իրականացվում են ձեռքերի ախտահանման աշխատանքներ, աշխատողները կրում են մեկանգամյա օգտագործման ձեռնոցներ, բախիլներ, հագնում դիմակ, նոր անցնում խմբասենյակ։ Դաստիարակի ջերմաչափման և ախտահանման աշխատանքները կատարվում է նաև տուն գնալիս։

 

Դպրոց-պարտեզը աշխատում է արտակարգ իրավիճակին և կանոններին համապատասխան։

 

  • Սաներին և ծնողներին, դիմավորում ենք մուտքի դռան մոտ,

ջերմաչափում կատարելուց հետո ցուցանիշը գրանցում թերթիկում և օնլայն մատյանում։

  • Ախտահանիչ լուծույթով ձեռքերի ախտահանման աշխատանքներ կատարելուց հետո նոր սանը մուտք է գործում խմբասենյակ առանց ծնողի ուղեկցման։
  • Սանն ինքնուրույն հանում է կոշիկները, հագնում հողաթափ, հոսող ջրի տակ լվացվում օճառով, չորացնելուց հետո ձեռքերը մշակում ախտահանիչ հեղուկով։
  • Դաստիարակը ձեռքերը լվանալուց, ձեռքերը ախտահանիչ լուծույթով ախտահանելուց հետո հագնում է մեկանգամյա օգտագործման ձեռնոց, դնում դիմակ, հագնում է բախիլ և խոհանոցից բերում է առավոտյան նախաճաշը հատուկ փակ կաթսաներով, տարաներով։
  • Սաները մշտապես գտնվում են սանիտարահիգիենիկ հսկողության տակ՝ պահպանելով հեռավորությունը (1.5 մ. ) և հիգիենայի կանոնները, նստում են սեղանի շուրջ՝ նախաճաշելու, ճաշելու և հետճաշիկի։
  • Սանհանգույցից օգտվելիս պահպանում են պահանջվող հեռավորություն, անմիջապես լվացվում են օճառով, տաք, հոսող ջրի տակ, հետո ախտահանում ախտահանիչ լուծույթով, յուրաքանչյուր երեխայից հետո զուգարանակոնքը, լվացարանը, բռնակները, ծորակը ախտահանվում են։

 

  • Անկողնային պարագաները ամեն օր փոխվելու է նորերով, քնի ծեսից առաջ ձեռքերը լվանում են օճառով տաք, հոսող ջրի տակ, չորացնելուց հետո ախտահանում ախտահանիչ լուծույթով։

 

  • Հաճախակի օդափոխում ենք խմբասենյակը, և օրվա մեծ մասը անցկացնում բակում, ճաշում բակում։
  • Օտար մարդկանց չի թույլատրվում սաներին մոտենալ։