Նախակրթարանի օրացույց

« Մխիթար Սեբաստացի »  կրթահամալիր
Նախակրթարանների 2020-2021թ ուստարվա գործունեության
ՕՐԱՑՈՒՅՑ

Յուրաքանչյուր ամսվա սկզբին տեղի է ունենում դաստիարակների հավաք -սեմինար, որտեղ միասնական, ըստ ուսումնական օրացույցի, քննարկում ենք մեկ ամսվա աշխատանքային գործունեությունը, նախագծերը, 2-4 տարեկանների`խնամքի և զարգացման խմբերի հիգիենայի, սննդի, անվտանգության ճիշտ կազմակերպման նորմերը, ինչպես նաև նախադպրոցական հաստատությունների դաստիարակների վերապատրաստման ծրագիրը : 

Շարունակել կարդալ

Նամակներ Ձմեռ պապիկին

Սաների ամենասպասված աշխատանքը Ձմեռ պապիկին նամակ գրելն է, ընտանեկան ջերմ մթնոլորտում, սիրո ու հավատքի ներքո նամակը գրել և բերել են պարտեզ, որպեսզի գցեն իրենց իսկ պատրաստած փոստարկղի մեջ։

Շարունակել կարդալ

Ամանորյա այլընտրանքային խաղալիք

Այս տարի դեռ ձյուն չէր եկել և մենք մեծ ցանկություն ունեինք ձնագնդի խաղալու, փաթիլներին բռնելու ու թրցնելու։

Առավոտյան Մարկը եկավ պարտեզ, շատ տխուր դեմքով,

-ասաց, ձյուն ե՞րբ է գալու, չեմ հասկանում,

-ասացի, դեռ շուտ է կգա մի մտածի, -ասաց ես արդեն մտածել եմ, թղթից փաթիլներ եմ պատրաստելու ու օդ թրցնեմ, կլինի սիրուն ձյուն։ Մարկը միտքը տվեց և մենք էլ անցանք գործի ու ահա այսպիսի հետաքրքիր բան ստացվեց։

Ամանորի ծես

Անցկացման վայրը՝
Հարավային դպրոց-պարտեզ

Սկիզբը՝
Դեկտեմբերի 25, ժամը՝ 10:30-ից մինչև 12:00
Մասնակիցներ`
Հարավային դպրոց-պարտեզի 2-4 տարեկաններ, ծնողներ, հյուրեր:
Հագուստ՝
Աղջիկները կհագնեն կարմիր շապիկ, իսկ տղաները կանաչ շապիկ, և միասնական  կարմիր ամանորյա գլխարկներ։

Շարունակել կարդալ